Այսօր` հուլիսի 19-ին, ամենահմայիչ Շերլոկ Հոլմիսին մարմնավորած Բենեդիքթ Քամբերբաթչը նշում է ծննդյան 43-ամյակը: «Շերլոք» հեռուստասերիալի գլխավոր հերոսը երկրպագուներին գրավել է իր յուրահատուկ արտաքինի եւ ինքնատիպ խաղի շնորհիվ, իսկ երբ իմանաք դերասանի մասին այն փաստերը, որոնք առաձնացրել ենք, էլ ավելի կհրապուրվեք նրանով, քանի որ նա յուրօրինակ է եւ հետաքրքիր ինչպես էկրանին, այնպես էլ կյանքում:
Բենեդիքթը ցանկանում էր դառնալ ոչ թե դերասան, այլ իրավաբան…
Չնայած այն փաստին, որ իր ծնողները երկուսն էլ դերասաններ են, Քամբերբաթչը մանկուց երազում էր դառնալ իրավաբան: Նա իր հարցազրույցներից մեկում նշել է, որ իրեն դուր է գալիս այն հմտությունները, որոնք իրավաբանները կիրառում են իրենց ելույթի ընթացքում: Նրա կարծիքով այդ մասնագիտությունը մի շարք ընդհանրություններ ունի դերասանության հետ:
«Շերլոք» հեռուստասերիալում Շերլոք Հոլմսի ծնողների դերում նկարահանվել են դերասանի իրական ծնողները…
Ինչպես արդեն նշեցինք, Բենեդիքթ Քամբերբաթչի ծնողները՝ Թիմաթի Քարլթոնն ու Վանդա Վենթամը, եւս դերասաններ են: Զարմանալի չէ, որ հենց նրանք են մարմնավորել իրենց տղայի ամենահայտնի կերպարի՝ Շերլոք Հոլմսի ծնողներին՝ համանուն հեռուստասերիալում:
Դերասանը խոստովանել է, որ իր համար շատ տարօրինակ փորձ է եղել ծնողների հետ նկարահանվելը, քանի որ նրանք անընդհատ փորձում էին հոգ տանել իր մասին, բայցեւ փորձը հաճելի է եղել:
Նա մեկ տարի աշխատել է Հնդկաստանում՝ որպես ուսուցիչ…
Որքան էլ, որ դերասանությունն ու դասավանդումը խորթ են թվում առաջին հայացքից, Քամբերբաթչի սերը յոգայի հանդեպ կյանքի որոշակի փուլում նրան տարել է Հնդկաստան, որտեղ նա տեղի բնակիչներին սկսել է անգլերեն դասավանդել: Դերասանը պատմել է, որ այդ մեկ տարին իր համար մեծ կենսափորձ է եղել, ինչն օգնել է իրեն նաեւ դերասանական կարիերայում:
Նրան առեւանգել են Հարավային Աֆրիկայում…
Այո, այստեղ 2005 թ-ին դերասանը նկարահանվում էր «Ճանապարհորդություն դեպի երկրի ծայրը»/To The End of The Earth ֆիլմում: Նկարահանման ընդմիջումներին Բենեդիքթն իր մի քանի ընկերների հետ որոշում է զբոսնել տարածքով, երբ հանկարծ նրանց դիմաց են հայտնվում 6 ավազակներ եւ կարգադրում նստել իրենց ավտոմեքենան: Դերասանւը պատմում է, որ մինչ ավտոմեքենայի շարժվելը, նա հիշել է, թե ինչ խորամանկ քայլերի են սովորաբար դիմում կինոհերոսները նման իրավիճակներում: Նա ասել է՝ «Ես հիվանդ եմ, սրտի արատ ունեմ, եթե ինձ հետ մի բան պատահի, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վատ բան կլինի, եթե ձեր ավտոմեքենայում մահացած մարդու գտնեն»: Ավազակները մի քանի րոպե քննարկումից հետո բաց են թողել թե Բենեդիքթին, թե նրա ընկերներին:
Նա թերահավատորեն է մոտեցել «Շերլոք» սերիալին եւ միանգանգամից նկարահանվելու համաձայնւթյուն չի տվել…
Չնայած այն փաստին, որ հենց Շերլոքի կերպարն է մեծ ճանաչում բերել Բենեդիքթին, նա միանգամից իր համաձայնությունը չի տվել նկարահանվել տվյալ ֆիլմում: Հարցազրույցներից մեկում դերասանը խոտովանել է, որ երբ ծանոթացել է սցենարին, իրեն թվացել է, թե դա մի էժանագին նախագիծ է լինելու, բայց երբ իմացել է, թե ինչ պրոֆեսիոնալներ են հավաքված տվյալ հեռուստասերիալի ստեղծման շուրջ, որոշել է վստահել նրանց ու համաձայվել նկարահանվել: Իհարկե, այսօր Բենեդիքթը դա ճիշտ եւ խելամիտ որոշում է համարում:
Լուսանկարները՝ Wireimage եւ «Շերլոք» հեռուստասերիալի նկարահանումներից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան