Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Չէր ուզում դառնալ դերասան ու պատրաստ էր մերժել Շերլոքի կերպարը. 5 հետաքրքիր ու քիչ հայտնի փաստ Բենեդիքթ Քամբերբաթչի մասին

16:34, 19 հուլիսի

Այսօր` հուլիսի 19-ին, ամենահմայիչ Շերլոկ Հոլմիսին մարմնավորած Բենեդիքթ Քամբերբաթչը նշում է ծննդյան 43-ամյակը: «Շերլոք» հեռուստասերիալի գլխավոր հերոսը երկրպագուներին գրավել է իր յուրահատուկ արտաքինի եւ ինքնատիպ խաղի շնորհիվ, իսկ երբ իմանաք դերասանի մասին այն փաստերը, որոնք առաձնացրել ենք, էլ ավելի կհրապուրվեք նրանով, քանի որ նա յուրօրինակ է եւ հետաքրքիր ինչպես էկրանին, այնպես էլ կյանքում:

Բենեդիքթը ցանկանում էր դառնալ ոչ թե դերասան, այլ իրավաբան…

Չնայած այն փաստին, որ իր ծնողները երկուսն էլ դերասաններ են, Քամբերբաթչը մանկուց երազում էր դառնալ իրավաբան: Նա իր հարցազրույցներից մեկում նշել է, որ իրեն դուր է գալիս այն հմտությունները, որոնք իրավաբանները կիրառում են իրենց ելույթի ընթացքում:  Նրա կարծիքով այդ մասնագիտությունը մի շարք ընդհանրություններ ունի դերասանության հետ:

«Շերլոք» հեռուստասերիալում Շերլոք Հոլմսի ծնողների դերում նկարահանվել են դերասանի իրական ծնողները…

Ինչպես արդեն նշեցինք, Բենեդիքթ Քամբերբաթչի ծնողները՝ Թիմաթի Քարլթոնն ու Վանդա Վենթամը, եւս դերասաններ են: Զարմանալի չէ, որ հենց նրանք են մարմնավորել իրենց տղայի ամենահայտնի կերպարի՝ Շերլոք Հոլմսի ծնողներին՝ համանուն հեռուստասերիալում:

Դերասանը խոստովանել է, որ իր համար շատ տարօրինակ փորձ է եղել ծնողների հետ նկարահանվելը, քանի որ նրանք անընդհատ փորձում էին հոգ տանել իր մասին, բայցեւ փորձը հաճելի է եղել:

Նա մեկ տարի աշխատել է Հնդկաստանում՝ որպես ուսուցիչ…

Որքան էլ, որ դերասանությունն ու դասավանդումը խորթ են թվում առաջին հայացքից, Քամբերբաթչի սերը յոգայի հանդեպ կյանքի որոշակի փուլում նրան տարել է Հնդկաստան, որտեղ նա տեղի բնակիչներին սկսել է անգլերեն դասավանդել: Դերասանը պատմել է, որ այդ մեկ տարին իր համար մեծ կենսափորձ է եղել, ինչն օգնել է իրեն նաեւ դերասանական կարիերայում:

Նրան առեւանգել են Հարավային Աֆրիկայում

Այո, այստեղ 2005 թ-ին դերասանը նկարահանվում էր «Ճանապարհորդություն դեպի երկրի ծայրը»/To The End of The Earth ֆիլմում: Նկարահանման ընդմիջումներին Բենեդիքթն իր մի քանի ընկերների հետ որոշում է զբոսնել տարածքով, երբ հանկարծ նրանց դիմաց են հայտնվում 6 ավազակներ եւ կարգադրում նստել իրենց ավտոմեքենան: Դերասանւը պատմում է, որ մինչ ավտոմեքենայի շարժվելը, նա հիշել է, թե ինչ խորամանկ քայլերի են սովորաբար դիմում կինոհերոսները նման իրավիճակներում: Նա ասել է՝ «Ես հիվանդ եմ, սրտի արատ ունեմ, եթե ինձ հետ մի բան պատահի, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վատ բան կլինի, եթե ձեր ավտոմեքենայում մահացած մարդու գտնեն»: Ավազակները մի քանի րոպե քննարկումից հետո բաց են թողել թե Բենեդիքթին, թե նրա ընկերներին:

Նա թերահավատորեն է մոտեցել «Շերլոք» սերիալին եւ միանգանգամից նկարահանվելու համաձայնւթյուն չի տվել

Չնայած այն փաստին, որ հենց Շերլոքի կերպարն է մեծ ճանաչում բերել Բենեդիքթին, նա միանգամից իր համաձայնությունը չի տվել նկարահանվել տվյալ ֆիլմում: Հարցազրույցներից մեկում դերասանը խոտովանել է, որ երբ ծանոթացել է սցենարին, իրեն թվացել է, թե դա մի էժանագին նախագիծ է լինելու, բայց երբ իմացել է, թե ինչ պրոֆեսիոնալներ են հավաքված տվյալ հեռուստասերիալի ստեղծման շուրջ, որոշել է վստահել նրանց ու համաձայվել նկարահանվել: Իհարկե, այսօր Բենեդիքթը դա ճիշտ եւ խելամիտ որոշում է համարում:

Լուսանկարները՝ Wireimage եւ «Շերլոք» հեռուստասերիալի նկարահանումներից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել