«Գինեկոլոգները գինի պատրաստողներն են»․ «IQ-իկ»-ի 3-րդ թողարկումը

Պահարան. այն ամենն ինչ պարտադիր է ճամպրուկում՝հանգստի մեկնելիս

Ամերիկաբնակների արձագանքը հայկական տեսահոլովակներին. մաս 2` Իվետա Մուկուչյան

«IQ-իկ». Փոքրիկները` լրագրության մասին

Makeup tutorial. ստանում ենք վառ ամառային դիմահարդարում

Ինչպես ընտրել ամառային շապիկներն ու ճիշտ համադրել դրանք

«Իռլանդացին» ֆիլմի առաջին թիզերը

Արտասահմանցիները հայկական տեսահոլովակներ են դիտում

Երկու հայ հանդիպեցին Մոսկվայում․ Հրանտ Թոխատյան եւ Սարիկ Անդրեասյան

NEWS.am STYLE-ը ներկայացնում է․ երեք լուք մեկ ժակետով՝ ոճաբանի խորհուրդները

Դավիթ Պարոնիկյանը, Միշ Ամիրյանը & Co-ն ներկայացնում են. «համեղ» երաժշտություն Smart’n’Special-ից

«Ուզում եմ նստել «Համացանց» անունով ձին». Սարիկ Անդրեասյանն իր Youtube-յան շոուն ունի

«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ

Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

Պիես ոչ սեւ-սպիտակ մարդկանց մասին. Երեւանում կցուցադրեն «Բումերանգ» նոր քաղաքական կատակերգությունը

12:12, 20 հուլիսի

Հեղափոխությունից հետո Հայաստանում ոմն Օլիգարխ ԱԱԾ-ից թաքնվում է իրեն պատկանող սուպերմարքեթներից մեկի պահեստում եւ փորձում է հասկանալ, թե ինչ պիտի անի հետո։ Այսպիսին է նոր՝ «Բումերանգ» կատակերգական պիեսի հանգույցը, որը կցուցադրեն Երեւանի հանդիսատեսին հուլիսի 25-26-ին Պարոնյանի անվան թատրոնում։

Պիեսի ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ պիեսը թեեւ քաղաքական է, կոնկրետ մարդկանց ծաղրանմանակումներ չկան. այստեղ ցուցադրվում է այն, ինչ կարող էր տեղի ունենալ ցանկացած երկրում, ցանկացած օլիգարխի հետ հեղափոխությունից հետո։

Կարմայի հայեցի օրենքը

Անվանումը՝ «Բումերանգ», պատահաբար չի ընտրվել, բայց ամբողջ իմաստը հանդիսատեսները կարող են հասկանալ միայն ներկայացումը դիտելուց հետո։ Այն, ստեղծագործական խմբի խոսքով, այն մասին է, որ ամենն, ինչ անում ես, մի անգամ քեզ էլ վերադառնալու է՝ բումերանգի նման։

«Այսպիսի խոսք կա՝ «Մտածելը դժվար է, դրա համար էլ մարդիկ սկսում են դատել»։ Մենք այս ներկայացման մեջ  ջանացել ենք ցուցադրել իրավիճակը, իսկ եզրահանգումները թողել ենք հանդիսատեսին։ Մենք ջանացել ենք կտրուկ հայտարարություններ եւ դատողություններ չանել, պարզապես ցույց տալ այն, ինչը կա։ Թող հանդիսատեսներն արդեն իրենք որոշեն՝ ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ»,- ասաց Սեդրակ Գոջամանյանը։

Մոխրագույնի 6 երանգները

Ներկայացման բոլոր վեց գործող անձինք հավաքական կերպարներ են, որոնք այս կամ այն կերպ կան ցանկացած, այդ թվում՝ հայկական հասարակությունում։ Նրանք են Օլիգարխը (որի դերը կատարում է հայտնի դերասան Լեւոն Հարությունյանը), սիրուհի բիզնես-վումընը, խարդախ հաշվապահը (Անդրանիկ Հարությունյան), թմրամոլ որդին, նրա հեղափոխական ընկերուհին։ Եվ մեկ էլ խորհրդավոր Անծանոթուհին (Լուիզա Ներսիսյան), որի հետ հանդիպումը լրիվ փոխում է այս բոլոր մարդկանց կյանքը։

«Մեր պիեսում չկան «սեւեր» եւ «սպիտակներ», ինչպես եւ չկան նրանք կյանքում։ Բոլոր մարդիկ այս կամ այն կերպ «գորշ» են, պարզապես մեկի մեջ սեւն է մի քիչ շատ, մյուսի մեջ՝ սպիտակը։ Ավելին, մարդկանց «երանգները» կարող են փոխվել՝ կախված իրավիճակից, որոնցում նրանք հայտնվում են»,- ասում է ռեժիսորը։

Պիեսի գործող անձինք, ըստ նրա, բնավ միանշանակ չեն եւ մարդկային են, եւ հենց դա է նրանց այդքան հետաքրքիր դարձնում։ Հետաքրքիր է նաեւ այն, որ կերպարները զարգացել են ներկայացման վրա աշխատելուն զուգընթաց, ձեռք են բերել ավելի վառ բնավորություններ։

«Ինձ համար թատրոնը դերասաններն են։ Ես միշտ ինքնարտահայտվելու հնարավորություն եմ տալիս դերասաններին։ Մենք անգամ որոշ իմպրովիզացիոն փոփոխություններ ենք մտցրել եւ հնարավորություններ ընձեռել մեր դերասաններին»,- խոստովանել է ռեժիսորը։

Պիես մարդկանց մասին

Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է, որն արդեն բավական վաղուց աշխատում է Սեդրակ Գոջամանյանի հետ։ Հեղափոխության իրողություններին բախված օլիգարխի մասին պիես բեմադրելու գաղափարը նրանց մեջ, ինչպես կարելի է գլխի ընկնել, ծնվել է հեղափոխության ժամանակ։

«Այս պատմությունում մենք ավելի շատ կենտրոնացել ենք մարդու հոգեբանության, այլ ոչ թե քաղաքական իրավիճակի վրա։ Մարդը, որն ապրում էր սեփական օրենքներով, օգտվում արտոնություններից իր բիզնեսի համար, հայտնվում է իր համար նոր իրավիճակում։ Ի՞նչ է անելու։ Ինչպե՞ս է նրա ներքին ընդվզումն անդրադառնալու մերձավորների վրա։ Մենք բոլորս չէ՞ որ վարժվել ենք մեր խնդիրների մեջ մեղադրել ուրիշներին, թեեւ դրանցում սովորաբար մեղավոր ենք միայն մենք ինքներս»,- ասաց Արմեն Վարդանյանը։- «Ահա այսպիսի ոչ մեծ պատմություն հետհեղափոխական շրջանի մասին»։

«Այս պիեսը մարդու մասին է, մարդկանց մասին։ Մարդը, որը համոզված էր, որ Աստված ինքն է կանգնած իր թիկունքին եւ այդպես է լինելու միշտ, հանկարծ արթնանում է եւ հասկանում, որ երկրում ինչ-որ բան փոխվել է։ Եվ նա հանկարծ հասկանում է, որ... վա՜յ, ախր ինքը գողանում էր»,- ասում է դերասան Լեւոն Հարությունյանը, որը կատարում է գլխավոր հերոսի՝ Օլիգարխի դերը։- «Հետեւելով նրա պատմությանը՝ մենք հասկանում ենք, որ նրա ընտանիքը դժբախտ է։ Նրա որդին ամեն ինչ ունի, ինչի մասին կարելի է երազել, բայց կա վիթխարի խնդիր՝ այդ մարդը դժբախտ է։ Այստեղ էլ որտեղից որտեղ ծագում է չսպասված հարցը՝ թանկագին ծնողներ, ապրեք ձեր կյանքով այնպես, որպեսզի վաղը ձեր երեխաները ստիպված չլինեն պատասխան տալ ձեր փոխարեն»։

Լեւոն Հարությունյանի խոսքով՝ նա չի փորձել շփվել իսկական օլիգարխների հետ, որպեսզի հավաստի խաղա նրանցից մեկի դերը. պիեսում մենք տեսնում ենք օլիգարխի նրա սեփական տեսլականը։

«Ես չեմ փորձել պատճենել որեւէ մեկին, եւ առհասարակ դա անել չեմ էլ կարողանում»,- խոստովանել է դերասանը։

Խորհրդավոր Անծանոթուհին

Լուիզա Ներսիսյանի կերպարի մասին քիչ բան է հայտնի. նրան իրար մեջ անվանում են խորհրդավոր Անծանոթուհի, որի հայտնվելը բեմում շատ բան է փոխում։

«Ինձ միշտ հետաքրքիր է եղել «թեթեւ» ժանրի շրջանակում ցուցադրել խնդիրներ, որոնք հուզում են մարդկանց, որոնց մասին լրջորեն կարելի է մտածել, ինչ-որ բան վերիմաստավորել, անգամ մաքրվել ներսից։ Մենք քիչ ենք զբաղվում մեզ ճանաչելով՝ ավելի շատ ուշադրություն դարձնելով մեր շրջապատին, արտաքին աշխարհին։

Այս ներկայացումը կարեւոր է ինձ համար, քանի որ ցույց է տալիս, թե ինչպես է մարդը, թեկուզեւ իրադարձությունների կամ այլ մարդկանց ազդեցության տակ, վերիմաստավորում իր կյանքը, սկսում հասկանալ ինչ-որ բան, ինչի մասին մինչ այդ մտածելու հնարավորություն չէր ունեցել, քանի որ նայում էր, բայց չէր տեսնում։ Իմ կերպարի միջոցով գլխավոր հերոսը սկսում է ոչ միայն նայել, այլ նաեւ տեսնել»։

Այդ կերպարի վրա, ըստ դերասանուհու, աշխատելը շատ հետաքրքիր է։ Իր Անծանոթուհու մասին, նրա մոտիվացիայի, նրա արարքների եւ դրանց պատճառների մասին նա օրեր շարունակ մտածել է։

«Անկախ այն բանից՝ «դրակա՞ն» է կերպարը, թե՞ «բացասական», իրականում ես չեմ էլ սիրում նման տարբերակումը, անկախ ամեն ինչից, մենք ջանում ենք համարժեք լինել մեր կերպարին, որպեսզի գոնե մեզ համար հասկանանք եւ արդարացնենք այն, ինչ նա անում է, հասկանալ նրա մոտիվացիան, հասկանալ, թե ինչպես եւ ինչու է նա դարձել այդպիսին, ինչպիսին դարձել է։ Միայն այդպես է կերպարը դառնում իսկապես ճշմարտանման»,- ասում է Լուիզա Ներսիսյանը։

 

Ամալիա Գաբրիելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ