MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Նա, ում մերժում էին «մեծ քթի» պատճառով. Ժիզել Բունդհենը նշում է 39-ամյակը (ֆոտո)

16:11, 20 հուլիսի

Բրազիլացի հայտնի սուպերմոդել  Ժիզել Բունդհենն այսօր՝ հուլիսի 20-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Victoria's Secret-ի նախկին «հրեշտակը» դարձավ 39 տարեկան:

Բունդհենը բրազիլացի առաջին սուպերմոդելն է, որին հաջողվել է գրանցել միջազգային հաջողություն: Նա համարվում է նորաձեւության մեջ հայտնի «ձիու քայլքի» (horse walk) հիմնադիրը: 2012 թ-ին սուպերմոդելը գլխավորել է Forbes-ի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակը: Ժիզելին հաջողվել է գրավել ոչ միայն հանրության, այլեւ իր կոլեգաների ուշադրությունը: Նաոմի Քեմփբելն ու Կլաուդիա Շիֆերը նրան անվանել են «աշխարհին հայտնի «ամենաիսկական» սուպերմոդել»:

NEWS.am STYLE-ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր փաստ՝ ամենահայտնի մոդելներից մեկի մասին.

Նրան բացահայտել են առեւտուր անելիս…

Որպես մոդել՝ նրան բացահայտել են 14 տարեկանում՝ Սան Պաուլոյում առեւտուր անելիս: Elite մոդելային ընկերությունը Ժիզելին առաջարկել է մասնակցել Elite Look ամենամյա մրցույթին, որտեղ նորաձեւության աշխարհի ապագա աստղը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Այնուհետեւ Ժիզելը վերջնականապես տեղափոխվել է Սան Պաուլո՝ մոդելային կարիերան շարունակելու նպատակով:

Վտանգավոր քայլքի «թագուհին»…

Մոդելը հայտնի է իր անթերի քայլքով: Ժիզելը բարձրակրունկների վրա կարող է անթերի քայլել անգամ ամենասահուն պոդիումի վրայով: Հենց այդ կարողության շնորհիվ էլ աղջկան «ձեռքից ձեռք էին տանում» ամենահեղինակավոր մոդելային ընկերությունները:

«Քիթդ մեծ է»…

Կարիերայի սկզբում Ժիզելին հաճախ էին մերժում՝ պատճառաբանելով, թե նրա քիթը մեծ է:

Կարող էր դառնալ նաեւ «Չառլիի հրեշտակը»…

2000 թ-ին նրան առաջարկել են նկարարահանվել «Չառլիի հրեշտակները» ֆիլմում՝ Ալեքսի դերում, սակայն նա մերժել է այդ առաջարկը:

Նա ունի երկվորյակ քույր..

Ժիզելն ունի 5 քույր՝ Ռաքելը, Գրացիելան, Գաբրիելան. Ռաֆաելան եւ Պատրիսիան, որը նրա երկվորյակ քույրն է՝ ծնվել է իրենից  5 րոպե ուշ: Այժմ Պատրիսիան նրա մենեջերն է, Ռաֆաելան զվաղվում է մոդելի սոցիալական կայքերի էջերով, Գաբրիելան նրա իրավաբանն է, Գրացիելան զբաղվում է ֆինանսական հարցերով, իսկ Ռաքելը Բրազիլիայում աշխատում է՝ որպես իրավաբան:

4-րդ ամենաազդեցիկ կինը՝ նորաձեւության աշխարհում…

New York Daily News-ը նրան անվանել է նորաձեւության աշխարհի 4-րդ ամենաազդեցիկ դեմքը: Նա նաեւ ճանաչվել է նորաձեւության ոլորտի 16-րդ ամենահարուստ ներկայացուցիչը:

Լուսանկարները՝ Facebook-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել