Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Իչայի ու Տապասիայի մրցակցությունը Հայաստանում, «Աշխարհի համերով»-ի վտանգավոր ուտեստներն ու կորստի մեծ ցավը. Վարդան Սարգսյանն անկեղծանում է

15:05, 22 հուլիսի

Ամենաճամփորդասեր հաղորդավար՝ այսպես են շատերը բնութագրում երգիչ-հաղորդավար Վարդան Սարգսյանին, որը հայ հեռուստադիտողի համար նորովի բացահայտվեց իր էքստրեմալ նախասիրություններով, երբ առաջին անգամ եթերում հայտնվեց «Տնից հեռու» նախագիծը, որի շրջանակում հաղորդավարը լինում է տարբեր երկրներում՝ բացահայտելով այնտեղի հետաքրքիր վայրերն ու մեզ համար մի քիչ տարօրինակ սովորույթները: Վարդանի սերը դեպի ճանապարհորդությունը առիթ դարձավ նրա նոր՝ «Աշխարհի համերով» ծրագրի ստեղծման համար, որի յուրաքանչյուր թողարկման ընթացքում Վարդանը որեւէ անսովոր կամ տհաճ ուտեստ է փորձում եւ իր էմոցիաները ներկայացնում հեռուստադիտողին: Իսկ բոլորովին վերջերս, չնայած ճանապարհորդական խիտ գրաֆիկին, հաղորդավարը ստանձնեց հնդկահայկական համերգի կազմակերպչական աշխատանքները, որը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ որի շրջանակում Հայաստան ժամանեցին հնդկական «Մերժվածը» եւ «Թռիչք» հեռուստասերիալների ամենահայտնի աստղերը: Այդ օրերին Վարդանն այնքան զբաղված էր եւ լարված, որ հետագայում ինքն էլ խոստովանեց՝ ամբողջությամբ նիհարել էր ու հյուծվել: Բայց համերգը կայացավ՝ իր հետ թողնելով ինչպես դրական էմոցիաներ, այնպես էլ մի շարք հարցեր՝ ինչո՞ւ հնդիկները մոտ երկու ժամ ուշացան համերգից, ինչո՞ւ չերգեցին, ինչո՞ւ չհասցրին լուսանկարվել բոլոր երկրպագուների հետ, ի՞նչ տպավորություններով հեռացան Հայաստանից եւ արդյոք առաջիկայում նախատեսվո՞ւմ են նրանց մասնակցությամբ նոր միջոցառումներ Հայաստանում: Այս հարցերին NEWS.am STYLE-ն ավելացրել է եւս մի քանիսն ու զրուցել երգիչ-հաղորդավարի հետ, որն իրեն բնորոշ անկեղծությամբ պատմել է համերգի եւ իր հաղորդումների նկարահանումների հետ կապված ամենահետաքրքիր մանրամասները:

Իսկ դուք գիտեի՞ք, որ Իչայի եւ Տապասիայի դերակատարներ Թինա Դատան եւ Ռաշամի Դեսային «մրցակցության» մեջ էին մտել նաեւ Հայաստանում: Ո՞չ, դե ուրեմն կարդացեք հարցազրույցն ու կիմանաք, թե ինչու…

Վարդան, օրեր առաջ բավականին զբաղված էիր եւ, գրեթե, ազատ րոպե չունեիր հնդկահայկական համերգի կազմակերպչական հարցերի պատճառով, եւ այն վերջապես կայացավ: Քո գնահատմամբ` համերգը ստացվա՞ծ էր: Բոլոր սպասելիքներն արդարացա՞ն:

Այո, վերջապես այն կայացավ: Խայտառակ զբաղված էի այդ համերգի աշխատանքներով: Եթե 5 բալանոց համակարգով գնահատեմ, այդ համերգին կնշանակեմ 4+, իհարկե, կային թերություններ: Դրանցից մեկը համերգի՝ մեկ ու կես ժամ ուշացումն էր, որը բացարձակապես իմ մեղքով չէր, արտիստները ինչ-ինչ պատճառներով ուշացան. դա ինձ համար ամենամեծ մինուսն էր: Բայց ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք, որ դա գեղեցիկ երեկո էր՝ տոնական տրամադրությամբ, հնարավորություն էր, որպեսզի երկրպագուները հանդիպեին իրենց սիրելի դերասաններին, որոնց կյանքով Հայաստանում մի քանի տարի ապրել են՝ ամեն օր հետեւելով նրանց մասնակցությամբ հեռուստասերիաները, ես կարծում եմ՝ այդ առումով համերգը կայացավ: Բոլորը բարձր տրամադրություն ունեին, թե հայ, թե հնդիկ արտիստները շատ դրական էին: Իհարկե, կային մարդիկ, որոնք նեղվել էին, քանի որ չէին կարողացել լուսանկարվել արտիստների հետ, բայց նրանց էլ է պետք հասկանալ, որովհետեւ համերգից հետո դահլիճում ներկա 8000 հոգին էլ ցանկանում էին լուսանկարվել իրենց հետ. դա, իհարկե, ռեալ չէր, որքան էլ, որ ես փորձում էի միջնորդել: Նրանք բավականին հոգնած էին, փորձում էին հանգստանալ, որովհետեւ  առավոտյան թռիչք ունեին: Բայց մոտ 5-600 հոգու հետ հասցրին լուսանկարվել: Ես վստահ կարող եմ ասել, որ այս հնդկահայկական համերգը վերջին տարիների միակ համերգներից էր, որն այսքան քննարկվեց համացանցում, տարածվեցին շատ լուսանկարներ, եւ տեանյութեր՝ նաեւ հումորային բնույթի: Չեմ ամաչի ու կասեմ, որ համերգը կայացավ իմ եւ իմ կողքին կանգնած մարդկանց ջանքերի շնորհիվ:

Ճիշտ է` երկրպագուները շատ ուրախ էին իրենց սիրելի դերասաններին բեմում տեսնելիս, բայց որոշ մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ շատերը սպասում էին, որ հնդիկներն էլ հայերի հետ կերգեն: Ի սկբզբանե ինչպե՞ս էր նախատեսված ծրագիրը, նրանց երգելը մտնո՞ւմ էր դրա մեջ, թե՞ դա շատ թանկ գործարք կլիներ:

Այո, շատերն այդպես էին սպասում, բայց իրականում երբեք նման միտք չի եղել, որովհետեւ դերասաններն ընդհանրապես երգիչներ չէին: Եթե իրենք երգեին, հայ երգիչները համերգին չէին լինի: Նրանցից յուրաքանչյուրը դուրս կգար 5-6 երգ կերգեր եւ համերգն այդպես կկայանար, բայց կարծում եմ՝ դա այնքան հետաքրքիր չէր լինի, որքան այն, ինչ տեղի ունեցավ: Հայ երգիչները երգում էին հնդկական երգեր, հետո ներկայացնում հայկական հիթեր: Դա շատ ավելի պոզիտիվ էր ու հետաքրքիր: Հնդիկ դերասանների հետ էլ բեմահարթակից փոքրիկ հարցազրույցներ էին լինում եւ իրենց պարային մասնակցությունն էին ունենում հայ երգիչների ելույթների ընթացքում: Իրականում այդ դերասանները պարողներ էլ չեն, նրանք դերասան են: Եթե այդպես մտածենք, կարող էինք ինչ-որ աթոռ դնել բեմին, յուրաքանչյուր դերասան գար, նստեր, սկսեինք իր հետ շփվել, իսկ երկրպագուներին կարծում եմ՝ Մարզահամերգային համալիրում դա այնքան էլ հետաքրքիր չէր լինի: Մենք միաձուլեցինք այնպես, որ լինի լավ տրամադրություն, պարային համարներ, երգ, երաժշտություն, ու դերասաններին ներառեցինք այդ ամենի մեջ:

Հետաքրքիր է` համերգից հետո նրանք կիսվե՞լ են տպավորություններով: Սպասո՞ւմ էին նման վերաբերմունքի հայ երկրպագուների կողմից:

Կիսվել են… Շատ գոհ էին Հայասատանից, շատ են սիրել մեր երկիրը: Իհարկե, շատ մեկնաբանություններում մարդիկ գրում են, որ միայն Հայաստանում է, որ նման վերաբերմունք է իրենց հանդեպ, բայց ոչ՝ խորհուրդ կտամ YouTube-ով նայել, թե ինչ էր կատարվում Ինդոնեզիայում, երբ այս արտիստները վերջերս այնտեղ էին: Ամբողջ օդանավակայանն էին փակել, քանի որ երկրպագուներն այնքան շատ էին, որ չէին կարողանում նրանց օդանավակայանից դուրս հանել: Այնտեղ միջոցառումները բացօթյա էին արել, որպեսզի բոլորը տեղավորվեին:

Առհասարակ, գրեթե ամեն օր նրանց հետ գրվում ենք, նույնիսկ, իրենք են նոր համագործակցության մտքեր առաջարկում՝ նոր փարթիներ իրենց մասնակցությամբ: Իհարկե, համերգից հետո այնքան հոգնած եմ, ուզում եմ կենտրոնանալ իմ նոր նկարահանումների վրա, զբաղվել իմ տուրիստական գործակալությամբ, դրա համար մոտակա մեկ ամիսը  որեւէ միջոցառման մասին չեմ էլ մտածում, բայց այնքան տպավորված էին հեռացել, որ շատ են ցանկանում վերադառնալ:

Իսկ Հնդկաստանում է՞լ են իրենց այդքան ջերմ ու ֆանատորեն վերաբերվում:

Ես, որքան, որ եղել եմ Հնդկաստանում, նման ֆանատիզմ չեմ նկատել նրանց հանդեպ: Միգուցե, ես չեմ հայտնվել այն վայրում, որտեղ այդ ամենը կա, բայց նրանց մասնակցությամբ հեռուստասերիալները Հնդկաստանում եւս ճանաչված են: Ուղղակի պետք է հաշվի առնենք, որ եթե Հայաստանում 2-3 միլիոն մարդ է դիտել այդ սերիալները, այնտեղ մեկ միլիարդից ավել մարդ է ապրում եւ օրը հարյուրավոր սերիալներ են ստեղծվում: Բնականաբար, նրանք Հնդկաստանում էլ ունեն երկրպագուներ, գիտեմ, որ բոլոր արտիստներն էլ պահանջված են ու ամեն օր ունեն նկարահանումներ:

Ո՞ւմ հետ էր ավելի հեշտ աշխատել, եւ ո՞վ էր ամենաբծախնդիրը:

Խնդիրներ շատ կային, իհարկե, պահանջները շատ էին: Շատ հեշտ էր Վիջաենդրայի հետ աշխատելը, որը «Թռիչք» հեռուստասերիալի գլխավոր դերասանն է: Նա հրաշալի անձնավորություն է: Ամեն րոպե գալիս ու հետաքրքրվում էր՝ արդյոք շա՞տ եմ հոգնել, ինչով կարող է օգտակար լինել: Նաեւ շատ եմ սիրում փոքրիկ Չակորի դերակատարուհուն՝ թե նրան, թե նրա հայրիկին: Միասին զբոսնում էինք Երեւանում, հրաշալի էր, իսկ երբ արդեն գնում էինք օդանավակայան, երեխան այնքան հոգնած էր, որ մեքենայումս քնել էր, չէր կարողանում արթնանալ, այդքան էներգիա էր փոխանցել իր երկրպագուներին:

Ամենատարօրինակ կամ դժվար կատարելի աստղային պահանջը, որ ներկայացրել են ո՞րն է եղել եւ ո՞ւմ կողմից:

Ամենից շատ խնդիրներ երեւի եղան համերգից առաջ՝ դիմահարդարման եւ սանրվածքի հետ կապված: Լավ է, որ իմ լավ ընկեր, հրաշալի վարսահարդար Սրապ Շիրինյանն էր զբաղվում նրանց վարսահարդարմամբ, ունեինք նաեւ հրաշալի դիմահարդար: Իսկ խնդիրը նրանում էր, որ Իչան եւ Տապասիան (Թինա Դատտան եւ Ռաշամի Դեսային) այսպես ասած՝ «մրցակցության մեջ էին մտել», այսինքն, երբ մեկի դիմահարդարումն արվում էր, մյուսին դա ավելի էր դուր գալիս, քան իրենը, ու ասում էր՝ իմն էլ այդպես արեք, հետո հակառակ դեպքն էր լինում (ծիծաղում է): Դա էլ, իհարկե, դարձավ պատճառ, որ համերգն այդքան ուշանա, դրան գումարած՝ հայտնվեցին նաեւ խցանման մեջ: Դա ամենաբարդ ընթացքն էր: Եթե իմանայինք, որ նրանց դիմահարդարման գործընթացն այդքան երկար է տեւելու, այդպիսի մրցակցություն է լինելու, թե ում make up-ն է ավելի լավը, ուղղակի Գառնի այցելությունը ծրագրից կհանեինք, եւ առավոտվանից իրենց դիմահարդարումը կանեինք, որ չուշանային (ծիծաղում է):

Քո էջում տեսա, որ կարծես` առաջարկում ես կրկնել տվյալ համերգը: Նման պայմանավորվածություն արդեն քննարկո՞ւմ եք, թե՞ դա պարզապես հարցում էր քո կողմից:

Այո, նման հարցում արեցի: Իհարկե, նախորդի պես մասշտաբային միջոցառում չի լինի, որովհետեւ դա շատ բարդ գործընթաց է, բայց հնարավոր է՝ լինեն փարթիներ, ակումբային եւ ոչ ակումբային միջոցառումներ, որտեղ կարող են ներկա գտնվել մեկ կամ երկու հնդիկ դերասան: Հիմա արդեն առաջարկներ կան, ուղղակի, ժամանակ դեռ չունեմ մտածելու այդ ուղղությամբ, բայց միգուցե մինչեւ տարվա վերջ մի երկու բան անենք:

Եթե չեմ սխալվում, համերգից հետո միանգամից մեկնել ես ճանապարհորդությունների: Կարելի՞ է ենթադրել, որ դու հենց այդպես` տարբեր ճանապարհներին լինելով ես հանգստանում:

Այո, մեկնել էի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք, այնտեղ մնացի 4 օր: Դա հրաշալի առիթ էր ինձ համար հանգստանալու, թեպետ ֆիզիկապես չեմ հասցրել հանգստանալ, որովհետեւ մոտ 3 օր ունեի Նյու Յորքը տեսնելու համար, ուստի առավոտյան ժամը 6-ից, մինչ երեկո ինքս ինձ համար էքսկուրսիաներ էի կազմակերպում: Բայց մտովի այնքան եմ հանգստացել՝ չէի մտածում ոչ համերգի, ոչ աշխատանքի մասին: Շատ մեծ լիցքեր եմ ստացել ԱՄՆ-ում, դրայվն այնքան շատ էր, հիմա վերադարձել եմ ու անմիջապես անցել աշխատանքի, արդեն մի շարք խմբային ճանապարհորդություններ են կազմակերվում, նկարահանումներ: Այնպես որ՝ Նյու Յորքը վերադարձրեց այն էներգիան, որը հնդիկներն ինձանից խլել էին (ծիծաղում է):

Վարդան, տարեսկզբին ցավոք մեծ կորուստ ունեցար (մահացավ հաղորդավարի հայրը), ու դա եղավ քո կյանքի ամենածանր ու ցավոտ փուլերից մեկը, բայց դու չկոտրվեցիր... Ի՞նչը քեզ փրկեց` աշխատա՞նքը, թե՞ կամքի մեծ ուժը:

Հայրիկիս կորստի հետ կապված ստրեսն ամեն օր վերապրում եմ… Ինձ փրկեց աշխատանքը: Հատուկ այս համերգը կազմակերպեցի, որպեսզի շատ զբաղված լինեմ, նոր նախագիծ սկսեցի «Արմենիա TV»-ի եթերում, մոնտաժ սկսեցի, խմբային ճանապարհորդություններ, նկարահանումներ… Երկու-երեք ամիս ինձ այնքան եմ ծանրաբեռնել, որպեսզի աշխատանքով փորձեմ մի փոքր ցրվել: Իհարկե, դա հնարավոր էր միայն ցերեկվա ժամերին… Այսօր եւս դա ցավոտ է, ու երջանկությունս ամբողջությամբ թերի է:

Հենց մեզ հետ հարցազրույցներից մեկում նշել էիր, որ սկզբում վախենում էիր թռիչքներից, բայց այսօր քո կյանքն ամբողջովին թռիչքի հետ է կապված: Ինչպե՞ս հաղթահարեցիր այդ ֆոբիան:

Այո, ես շատ էի վախենում, նույնիսկ, երբ թռիչքն ընդամենը 50 րոպե պետք է տեւեր: Բաց մի անգամ այնպես ստացվեց, որ ես մեկնում էի հայկական ավիաուղիներով, եւ ինձ աաջարկեցին վայրէջքը տեսնել օդաչուների խցիկից: Ես տեղափոխվեցի այնտեղ ու ուշադիր հետեւեցի, թե ինչքան հանգիստ ու պրոֆեսիոնալ էին օդաչուներն աշխատում, մթնոլորտն այնտեղ ավելի հանգիստ էր, քան ուղեւորների մոտ: Մի րոպեում այդ վախն ամբողջությամբ անցավ ու այսօր ինքնաթիռը միակ վայրն է, որտեղ ես կարող եմ անհոգ քնել՝ չմտածելով ոչնչի մասին: Հիմա շատ սիրում եմ երկար թռիչքները, նույնիսկ, Միացյալ Նահանգներ մեկնելիս ես քնում եմ եւ վայրէջքին նոր արթնանում: Այսինքն՝ թռիչքը նաեւ առիթ է, որ օդանավում հանգստանամ: Այլեւս բացարձակ չեմ վախենում, վատ բաների մասին չեմ մտածում: Առհասարակ, կարծում եմ՝ ինչ պետք է լինի, կլինի եւ վախը ոչինչ չի կարող փոխել: Իմ սերն աշխատնքիս հանդեպ հենց ինքնաթիռով է պայմանավորված:

Շատերը կարծում են, թե «Տնից հեռու»-ն փոխարինվել է «Աշխարհի համերով» նախագծի:

Այս նախագծերը չեն փոխարինվել մեկը մյուսով, դրանք բացարձակ միմյանցից տարբեր են: «Տնից հեռու» հաղորդման շրջանակում ես այցելում եմ տարբեր քաղաքներ, ծանոթանում տեղի բնակչության հետ, նրանց ավանդույթներին, առօրյային, տարօրիակ վայրերին եւ այլն: «Աշխարհի համերով» ծրագրի շրջանակում ես մեկնում եմ որեւէ երկիր, արագ անդրադառնում եմ ամենակարեւոր վայրերին եւ ամբողջությամբ ներկայացնում այդ երկրի խոհանոցը՝ պլանտացիաներից ու փողոցային սնունդից սկսած մինչեւ ամենաթանկանոց ռեստորանները՝ ամեն ինչ կապված խոհանոցի հետ: Շատերը մտածում են, որ այլեւս «Տնից հեռու»-ն չի լինելու, բայց ոչ՝ այն իմ կյանքի ամենաթանկ նախագծերից մեկն է, որն ամբողջությամբ փոխել է իմ կյանքը, առհասարակ, պաշտում եմ «ATV»-ն ու երբեք չեմ լքի այդ հեռուստաալիքը: Հոկտեմբերից եթերում կլինի «Տնից հեռու»-ի նոր եթերաշրջանը, ավելի հետաքիքիր հաղորդումներ կլինեն, որովհետեւ այս տարիների ընթացքում փորձը ցույց է տվել՝ ինչն է ավելի շատ դուր գալիս հեռուստադիտողին: Օրինակ՝ Աֆրիկայի մասին անդրադարձը շատ դիտումներ է ունեցել: Առջեւում շատ հետաքրքիր երկրներ են սպասվում: «Տնից հեռու»-ն կլինի այնքան ժամանակ, որքան թույլ կտան «ATV»-ի պրոդյուսերները եւ որքանով, որ ես ինքս կկարողանամ այդ բարդ նախագիծն իրականացնել, որովհետեւ  այն բավականին ծախսատար է ու լի բարդություններով, բայց ես այն պաշտում եմ ու անում սիրով: Ինչ վերաբերում է «Աշխսրհի համերով» նախագծին՝ 8 հաղորդում ենք արդեն նկարահանել: Հոկտեմբեր ամսվանից կլինեն նոր հաղորդումներ՝ եւս 4 երկիր ենք նկարահանելու:

Շատ տարօրինակ ուտեստներ ես ճաշակում հաղորդման շրջանակում: Ո՞րն է եղել ամենատհաճը քեզ համար:

Իսկապես, շատ տարօրինակ ուտեստներ եմ փորձում, որպեսզի հաղորդումը լինի հետաքրքիր: Եթե ես գնամ Մոսկվա եւ ուտեմ բորշ, դա ոչ ոքի չի հետաքրքրի: Բայց երբ Կամբոջա եմ մեկնում ու այցելում մի ռեստորան, որտեղ սարդից ուտեստներ են մատուցում, բնականաբար դա բոլորին հետաքրքիր է, որքան էլ, որ դիտելիս ասեն՝ «վա՜յ, ինչ զզվելի էր», «վա՜յ, դա ի՞նչ էր»: Ես կարծում եմ՝ նախագծերի հաջողությունը հենց նման էքսքլյուզիվ նկարահանումների մեջ է: Այն ուտեստները, որոնք տարօրինակ են էկրանից, տարօրինակ է եւ ոչ հաճելի նաեւ ինձ համար, բայց այդ երկրում մարդիկ ուտում են սարդ ու ոչ ոք դրանից չի մահանում: Ընդհանրապես, նման տարօրինակ ուտեստներից յուրաքանչյուրն էլ ունի իր պատրաստման ձեւը: Իհարկե, երբ պատկերացնում ես, թե ինչ ես ուտում, դա սարսափելի է, բայց երբ գնում-հասնում ես տվյալ երկիր, պետք է նկարել ու ցույց տալ դա: Ես չեմ կարող գնալ ու լոլիկով ու վարունգով աղցան պատրաստել ու համտեսել: Հաղորդումը պետք է լինի օրիգինալ, ինչով էլ պայմանավորված է դրա ռեյտինգը: Յուրաքանչյուր երկրում փորձելու եմ նման ուտեստներ: Փառք Աստծո՝ դեռ շատ լուրջ հետեւանքներ այդ ուտեսները չեն ունեցել, բայց առողջական խնդիրներ եղել են, որոնք վերադառնալուց հետո շտկել եմ՝ շնորհիվ մեր բժիշկների:

Հաճախ հանդիպում ես մարդկանց, որոնք շատ վատ պայմաններում են ապրում եւ ոչ այնքան մաքուր վայրերում են փորձում քեզ հյուրասիրել, բայց ամեն դեպքում դա անում են սրտանց: Մի՞շտ ես ընդունում ցանկացած հյուրասիրություն. ինչպե՞ս ես փորձում լինել նրբանկատ եւ չնեղացնել նրանց:

Ընդհանրապես գյուղերում կամ խուլ վայրերում, որտեղ զբոսաշրջիկները քիչ են, մարդիկ շատ ավելի բարի են: Ես իմ նախագծերում հենց այդպիսի գյուղեր եմ այցելում, որոնք հեռու են քաղաքակրթությունից: Իհարկե, այն, ինչ այնտեղ ինձ հյուրասիրում են, այնքան էլ մաքուր չէ: Վերջերս, օրինակ, Շրի Լանկայի մի գյուղում ճաշ էինք պատրաստում, ու ինձ այնտեղ կոկոսի հյութ հյուրասիրեցին բաժակով, իսկ բաժակից խայտառակ հոտ էր գալիս, դա տհաճ էր ինձ համար, բայց ես խմեցի, որպեսզի չվիրավորեմ այդ մարդկանց, որովհետեւ  նրանք այդ ամենը սրտանց են անում, ուղղակի իրենց վիրավորել չի կարելի: Յուրաքանչյուր երկրում մաքրության հետ կապված կան իրենց պատկերացումները: Միգուցե, ինչ-որ մի տեղ ինձ համար շատ կեղտոտ լինի, բայց տեղի բնակչության համար լինի հակառակը: Ես քննադատելու իրավունք չունեմ ու մաքսիմալ լավ հարաբերություններ եմ ստեղծում բոլոր նրանց հետ, ում հետ նկարահանումներ ենք իրականացնում:

Ամենամեծ դժվարությունը ո՞րն է կապված նկարահանումների հետ:

Ինձ համար ամենամեծ դժվարությունն օրերի խտությունն է: Երբ հեռուստադիտողը նայում է, օրինակ, «Աշխարհի համերով» ծրագիրը, տեսնում է, թե ինչպես եմ զբոսնում ինչ-որ քաղաքում կամ շուկայում ու երեւի մտածում է. «վա՞յ, ինչ հավես ա: Վարդանը արթնացել է, նախաճաշել, լողացել է օվկանոսում, հիմա դուրս է եկել ու շուկայով է զբոսնում»: Իրականում այդպես չէ: Այդ կադրից առաջ ես, միգուցե, անգամ քնած չլինեմ, կամ ինքնաթիռում քունս առած լինեմ: Իջնում ենք ինքնաթիռից ու չնայած շոգին՝ պետք է նկարահանենք, գտնենք տվյալ տարածքը, որովհետեւ ասենք նկարահանման համար ունես մեկ օր: «Աշխարհի համերով»-ը նկարահանել ենք 10 օրում, այսինքն՝ այդքան օրում եղել ենք 3 երկրում, ունեցել ենք 8 թռիչք: Ճանապարհորդել ենք ես եւ երկու օպերատորները: Եղել են օրեր, որ քնել ենք միայն ինքնաթիռում երեք ժամ, հետո իջել ու սկսել ենք նկարահանումները:

Իհարկե, կարող ենք երկար օրերով մեկնել, բայց դրա համար մեծ բյուջե է պետք, մեկ օրն արդեն մեծ ծախսերի հետ է կապված: Բացի այդ՝ Երեւանում զբաղված եմ նաեւ իմ տուրիստական գործակալությամբ, այնպես որ՝ ինձ համար շատ կարեւոր է այստեղ շուտ վերադառնալը, հենց դրա համար էլ, նույնիսկ, Նյու Յորք էի այդքան քիչ ժամանակով մեկնել:

Որո՞նք են առաջիկա երկրները, որոնց խոհանոցները բացահայտելու ես հեռուտադիտողին:

Հիմա բանակցություններ են գնում: Դեռ չեմ ցանկանում երկրների անունները բարձրաձայնել, որովհետեւ միգուցե փոխվի այդ ցուցակը. ամեն ինչ կարող է փոխվել, քանի դեռ տոմսերը մեզ մոտ չեն: Միանաշանակ, ասում եմ, որ լինելու են շատ հետաքրքիր եւ էքսքյլուզիվ թողարկումներ՝ թե «Աշխարհի համերով», թե «Տնից հեռու» նախագծերի շրջանակում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Վարդան Սարգսյանի Facebook-ի էջից եւ NEWS.am STYLE


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել