Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վիրտուալ հարաբերություններում բարդ ժամանակներ են։ Ըստ ամենայնի՝ երբ քաղաքական գործիչը դեռ շոումեն էր, շփվում էր Մարտիրոսյան ընտանիքի հետ եւ փոխադարձաբար հետեւում էր Գարիկ Մարտիրոսյանի կնոջ էջին։ Սակայն ինչպես հայտնել է Ժաննան, վիրտուալ ընկերությունն ավարտվել է։
«Մոտ մեկ ամիս առաջ իմ հետաքրքրասեր հետեւորդներն ինձ հայտնել էին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին բաժանորդագրված է իմ էջին։ Այսօր իմ ուշադիր հետեւորդները գրել են, որ նա դադարել է հետեւել իմ էջին։ Այդ առնչությամբ ընդամենը երկու հարց ունեմ։ Ի՞նչ եմ ես արել, որ Ուկրաինայի նախագահը բաժանորդագրվել է իմ էջին եւ ամենակարեւորը՝ ինչ եմ ես արել, որ նա դադարել է հետեւել էջին»,- հեգնել է Լեւինան։
Առավել ուշադիր հետեւորդները նկատել են, որ Զելենսկին դադարել է հետեւել բոլոր ռուս աստղերին՝ թողնելով միայն Լոբոդային եւ մի քանի դերասանների։
Այս տարվա մարտին Ռուսաստանում հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը որոշել էր մեկնաբանել Մաքսիմ Գալկինի «երեւակայությունը», որը հարցազրույցներից մեկում պատկերացրել էր բարձր մակարդակով արտասովոր հանդիպումը. Վլադիմիր Զելենսկին՝ որպես Ուկրաինայի, Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի, իսկ Գալկինը՝ Ռուսաստանի նախագահ։ Լեւինան հայտնել էր, որ երազում է Հայաստանի առաջին տիկին դառնալ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ