«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Միայն ժամանակն ու տարածությունը կտան իրական բնորոշումը որակով մարդու». Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքն Ավետ Բարսեղյանին

13:49, 23 հուլիսի

Հաղորդավար Ավետ Բարսենյանը նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նրա հետ լուսանկար է հրապարակել Instagram-յան էջում ու ջերմ շնորհավորել։

«Երբեք չի լինում հասկանալ՝ ոնց է նա կարողանում ՀԱՍՑՆԵԼ ամեն բան. հասցնում է սիրել, ստեղծել, ստեղծագործել, դստերը` Լուսեին, պատմել աշխարհի մասին՝ մեծացնելով նրան ուժեղ ու ազատ, մեծարել ու սիրել իր մորը` Ազգանուշին, հոգատարությամբ պատել քրոջը` Անկային ու նրա ընտանիքին, խնայել ու պաշտել Անիին` կնոջը՝ տալով նրան իր անսահման հոգատարությունն ու սերը: Ավետը, որը կարողանում է ընկերություն անել իսկական երեւանցու եւ տղամարդու նման, պաշտպանել ու միայն սեր տալ իր շրջապատին: Ավետը, որն իր հավատքով է միայն «պաշտպանվում», բաց է` սրտով, կամքով ու ոգով: Նրան կա՛մ սիրում են, կա՛մ էլ... դա արդեն էական չէ: Սիրողների ուժն առավել է։ Ես այնքան ուրախ եմ, որ նրան գիտեմ հենց այսպիսին` իր ամբողջ խորքով:

Ավետն իսկական պոետ է. նուրբ, խոցելի եւ անհավանական ուժեղ՝ առյուծներին բնորոշ: Բարով ես ծնվել, իմ Ընկեր. միայն ժամանակն ու տարածությունը կտան իրական բնորոշումը որակով մարդու, հայրենասեր որդու եւ տաղանդաշատ պոետի, մնացածն ինչպես գիտես` անցողիկ է... Իսկ արվեստի ու արվեստագետի ընկալումը` միշտ սուբյեկտիվ։

Խոսքս անկեղծ էր, առանց պաթոսի... Մնա միշտ Ավետաբեր։ Շնորհավոր ծնունդդ, Ավետ ջան, վերջապես էս տարին թող ձեզ բերի երկրորդ հրաշք բալիկին՝ մի շշմելու ԴՍՏԵՐ»,- գրել է նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել