Բրիտանացի հայտնի դերասան, «Հարի Փոթեր» ֆիլմի գլխավոր դերակատար Դենիել Ռեդքլիֆն այսօր՝ հուլիսի 23-ին, նշում է ծննդյան 30-ամյակը:
Ռեդքլիֆի դերասանական կարիերան սկսվել է «Դեւիդ Կոպերֆիլդ» ֆիլմից, սակայն հանրության շրջանում ճանաչումը դերասանին ժպտաց, երբ նա հանդես եկավ փոքրիկ, բայց խելացի կախարդ Հարի Փոթերի դերում: Շատերը Դենիելին շարունակում են ասոցացնել համանուն ֆիլմում իր լեգենդար կերպարի հետ, սակայն դերասանը վաղուց արդեն մեծացել է, եւ հասցրել այլ կերպարներում էլ հանդես գալ:
2010 թ-ին Դենիելը խոստովանել է, որ ալկոհոլային կախվածություն է ունեցել, սակայն այն կարողացել է հաղթահարել: Դերասանը նաեւ հայտնել է, որ աթեիստ է եւ հպարտանում է իր հրեական արմատներով:
Ինչ վերաբերում է Ռեդքլիֆի անձնական կյանքին, որոշ շշուկների համաձայն՝ 2012 թ-ին նա հանդիպում էր ռեժիսոր Ռոզի Քոքերի օգնականի հետ: 2014 թ-ին լուրեր տարածվեցին նրանց նշանադրության վերաբերյալ, սակայն աղջկա հայրը ժխտեց դրանք:
Եթե դեռ չեք հասցրել բացահայտել Ռեդքլիֆի մասնակցությամբ այլ ֆիլմեր, բացի «Հարի Փոթերից» եւ շարունակում եք նրան կոչել հայտնի հերոսի անունով, հատուկ ձեզ համար առանձնացրել ենք 5 ֆիլմ, որոնք կօգնեն դերասանին ճանաչել նորովի:
«Ջունգլի»/Jungle
«Սպանիր քո սիրելիներին»/Kill Your Darlings
«Կոտոշներ»/Horns
«Սեւազգեստ կինը»/The Woman in Black
«Ի՞նչ, եթե»/The F Word/What if?
Լուսանկարը՝ The Times
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով