Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանին հայ հեռուստադիտողն արդեն հասցրել է տեսնել մի շարք սերիալաներում՝ տարբեր հերոսուհիների կերպարներով: Այս շրջանում Էմմային տեսնում ենք «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Ինեսային: Բազմաժանր ֆիլմերում նկարահանված դերասանուհուց NEWS.am STYLE-ը պարզել է, թե ինքն անձամբ ինչ ժանրի ֆիլմեր է նախընտրում դիտել, եւ որոնք են տեղ գտել իր ամենասիրելի ֆիլմերի հնգյակում:
«Դաժան հարց կինոմանի համար: Պաշտում եմ ֆիլմեր դիտել, բոլոր նոր ֆիլմերը սովորությանս համաձայն՝ դիտում եմ կինոթատրոնում։
Որպես սիրելի ժանր՝ կարող եմ առանձնացնել թրիլլերն ու կատակերգությունը»,-նշեց դերասանուհին՝ հավելելով, որ շատ դերասաններ կան, որոնց խաղը սիրում է, բայց հատկապես առանձնացրեց Ռոբերտ Դե Նիրոյին, Ջոննի Դեփին, Ջենիֆեր Լոուրենսին եւ Քիրա Նայթլիին:
Ահա, թե որ 5 ֆիլմերն է խորհուրդ տալիս դիտել Էմման.
«Чёрная кошка, белый кот»
Առաջին ֆիլմը, որ մտքիս գալիս է այս հարցը լսելուց հետո, Էմիր Կուստուրիցայի «Чёрная кошка, белый кот» ֆիլմն է... Այն առաջին անգամ դիտել եմ 5 տարեկանում եւ միանգամից սիրել, մինչ օրս բաց չեմ թողել այն նորից դիտելու եւ ոչ մի հնարավորություն։ Առանձնացնել պատճառը, թե կոնկրետ ինչն է ինձ դուր գալիս այդ ֆիլմում, կդժվարանամ, քանի որ այն ինձ համար կատարյալ է... Կերպարների բազմատեսակ լինելը, երաժշտությունը, երկխոսությունները, մի խոսքով՝ պատճառները շատ են։
Ունեմ անգամ ֆիլմից սիրելի արտահայտություն («Oт судьбы не уйдёшь, а co свадьбы сбежать можно»)
«Սեւ կարապը»/Black Swan
Երկրորդ սիրելի ֆիլմը «Սեւ կարապ»-ն է։
Հերոսուհուն ինձ եմ նմանեցնում, կարծում եմ՝ դա է հիմնական պատճառը, որ այն ընդգրկվել է իմ սիրելի ֆիլմերի ցանկում, բայց, բնականաբար, Արանոֆսկու բոլոր ֆիլմերը սիրում եմ, կառանձնացնեմ նաեւ «Մամա»-ն։
«Գրավիչ գեղեցկություն»/Collateral Beauty
Այն իմ սիրելի ֆիլմերի ցանկում է, քանի որ միակ ֆիլմն է, որն ինձ հուզել է եւ ստիպել լաց լինել...Առհասարակ, ֆիլմեր դիտելուց էմոցիոնալ չեմ, ոչ մի դիմախաղ չի փոխվում ամբողջ դիտման ընթացքում, բայց այս ֆիլմի ժամանակ բավական երկար արտասվել եմ, այն դիտողները վստահ եմ՝ ինձ կհասկանան...
«Կարմիր ճնճղուկ»/Red Sparrow
Սիրելի ժանր, սիրելի դերասանուհի, ապշելու դերասանական խաղ... Կարծում եմ՝ չսիրելն անհնար կլիներ։
«Գործակալները՝ U.N.C.L.E-ից»/The Man From U.N.C.L.E
Սա այն ֆիլմերից է՝ հանուն որի մեծ սիրով հիշողությունս կկորցնեի, որ եւս մեկ անգամ այն դիտեի, չնայած նման ցանկություն ունեցել եմ Գայ Ռիչիի, գրեթե, բոլոր ֆիլմերը դիտելու ժամանակ:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Էմմա Սապունջյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը