MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Անհաբեր սպասում եմ այն օրվան, երբ պետք է որոշենք, թե որոնք են մեր առաջնային սկզբունքները». Վերդիի «Օթելլո» օպերայի փորձն ու Թոփչյանի խոստովանությունը (ֆոտո/վիդեո)

15:35, 26 հուլիսի

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2018-19 թթ համերգաշրջանը կավարտի Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարմամբ: Գլխավոր դերերում հանդես կգան միջազգային մեծ համբավ ունեցող երգիչներ Արսեն Սողոմոնյանը, Հրաչուհի Բասենցը եւ Անտոն Զարաեւը:

«Օթելլոյի» երեւանյան բեմադրությունը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Այն կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) եւ Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի մանկական երգչախմբի կատարմամբ: Օպերան կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, որն այսօր ստեղծագործական կազմի անդամների հետ Արամ Խաչատրյան համերգասրահում իրականացնում էր օպերայի հերթական փորձը: Դիրիժորն ու գլխավոր դերակատարները փորձի ընդմիջմանը ժամանակ գտան պատասխանելու նաեւ լրագրողների հարցերին:  

«Շատ լավ երգիչներ են հավաքված օպերայի շուրջ: Առաջին մեծության արտիստներ  են, հատկապես, Դեզդեմոնայի, Օթելլոյի եւ Յագոյի արդեն շատ պրոֆեսիոնալ մասնագետներ: Մենք մի անգամ այն բեմադրել ենք 2006-ին, բայց ամեն ինչ հապճեպ եղավ, կարծում եմ՝ հիմա ավելի լավ կարող է ստացվել»,-ասում է Թոփչյանը՝ հավելելով, որ իրենք ցանկացած օպերա սիրով անում են այն լսարանի համար, որն, իսկապես, գնահատում է այս երաժշտությունն ու արվեստը, թեեւ ցավով է հավելում՝ պատրաստ է ուրախությամբ ծափահարել, եթե Հայաստանում, գոնե, 1000 հոգի ասի, որ սիրում է օպերային արվեստը.

«Իմ ղեկավարած ժամանակվանից միշտ տարին 3-4 բեմադրություններ ենք ներկայացրել: Օպերան էլ երաժշտություն է, դրա ներսում էլ անհրաժեշտ է սիմֆոնիկ նվագախումբ, ես էլ օպերա շատ եմ սիրում, սիրում եմ երգիչների հետ աշխատել եւ հնարավորինս բախտ եմ ունենում մեծ երգիչների հետ աշխատելու եւ նրանց Հայաստան հրավիրելու, որպեսզի մեր ունկդիրն էլ վայելի այդ երաժշտությունը»:

Նոր համերգաշրջանում էլ Թոփչյանը խոստանում է մեծ մասշտաբի անակնկալներ.

«Սկսվելու է մեր փառատոնը: Նոր համերգաշրջանն ինձ համար հատուկ նշանակություն ունի: Մեզ հաջողվել է միշտ առաջատար մենակատարներ բերել, բայց դիրիժորների հետ ամեն ինչ ավելի դժվար է եղել: Այս տարի ունենք մի քանի իսկապես մեծ դիրիժորներ, որոնք կգան եւ կաշխատեն մեր նվագախմբի հետ, ինչի համար շատ ուրախ եմ ու կարծում եմ՝ դա մի նոր էտապ կլինի ֆիլհրմոնիկի կյանքում»:

Դիրիժորն ասում է. «Անհաբեր սպասում եմ այն օրվան, երբ պետք է որոշենք, թե որոնք են մեր առաջնային սկզբունքները եւ մտածենք՝ ինչպես դրանք ներկայացնել համաշխարհային մակարդակի: Կարծես առաջին էտապն ապահովված է. լավ է, որ ոչինչ չքանդվեց, ոչինչ չավիրվեց: Մի պահ եղավ, որ շատ կոլեկտիվներ մնացին առանց հովանավորների: Հիանալի է, որ «Իմ քայլը» հիմնադրամը սա կարողացավ անել: Սպասում եմ այն օրվան, որ մեզ մոտ հարց առաջանա, թե ով ինչ մակարդակի է, որովհետեւ մակարդակները  շատ տարբեր են: Նկատի չունեմ, թե մենք ենք շատ լավը, բայց մակարդակների կտրուկ տարբերություն կա: Պետք է, որ պետությունը կանգնի կոլեկտիվների կողքին, որպեսզի դրանք հասնեն համաշխարհային ճանաչման եւ արդյունքների: Կարծում եմ՝ դա նաեւ մեծ ձեռքբերում կլինի՝ որպես Հայաստանի ազգային արժեք: Պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանն ունենա իր արվեստի ճանաչված նմուշներն աշխարհի առաջ: Քաղաքականության հետ կապ չունեմ, բայց քաղաքականության համար էլ դա կարեւոր կլինի»:

Օպերայում գլխավոր հերոսին՝ «Օթելլոյին» մարմնավորում է Արսեն Սողոմոնյանը: Նրա կարծիքով այն բարդագույն ստեղծագործություն է:

«Մաեստրոյի գլխավորությամբ՝ նվագախումբն առաջին օրից մինչեւ հիմա ֆանտաստիկ մեծ տարբերություն է գրանցել: «Օթելլոն» բավականին բարդ ստեղծագործություն է, որը կարծում եմ՝ կանգնած է ուրիշ բարձրության վրա՝ թե հոգեբանական, թե երաժշտական առումներով:  Օթելլոյի մասին, կարծում եմ, ամեն մարդ իր պատկերացումներն ունի: Ընթերցումներց հետո ես փորձեցի կերտել Օթելլոյի կերպարը եւ գտնել նրան իմ մեջ: Շատ մարդիկ, որոնք ավելի տարեց են եւ կայացած այս ոլորտում, կարծում են, որ իմ Օթելլոն համոզիչ է, եւ հաճախ կոմպլիմենտներ են անում այդ առումով, ինչն ինձ հաճելի է»,-անկեղծացավ դերասանը:

Դեզդեմոնային մարմնավորող գերմանաբնակ երգչուհի Հրաչուհի Բասենցը մեծ պատիվ է համարում հայկական բեմում ներկայանալը: Առաջին անգամ Դեզդեմոնային նա ներկայացրել է բռնցքամարտի ռինգում՝ Արթուր Աբրահամին նվիրված անդրադարձի ժամանակ: Ասում է՝ առաջին անգամ իր հերոսուհին այլ է  եղել, այսօր նա ավելի ուժեղ է.

«Տարբերություն չկա, թե որ բեմում եմ ելույթ ունենում, միշտ սիրով ու հաճույքով եմ վերադառնում հայրենիք: Մեծ պատիվ է ֆիլհարմոնիկի հետ համագործակցելը, մեր շատ սիրելի եւ տաղանդավոր մաեստրո Թոփչյանի հետ աշխատելը: Նա միշտ, իհարկե, մի բան կգտնի շտկելու, եւ դա շատ հաճելի գործընթաց է: Սիրով եմ գալիս հայրենիք, ու դա մեծ պատիվ է ինձ համար: Սա իմ ամենաբարդ դերերից չէ, բարդությունն ավելի շատ բնավորության ներկայացնելու մեջ է՝ որպես դեսպան, որպես հրեշտակ եւ կին: Առաջին անգամ ես Դեզդեմոնային ոչ այնքան ուժեղ եմ ներկայացրել, իսկ երկրորդ անգամ նրան մարմնավորելիս նոր գույներ գտա նրա մեջ: Նա շատ ուժեղ կերպար է: Օպերան ինձ համար Վերդիի ամենահոգեւոր գործերից է, որտեղ համատեղվել են շունչը, հոգին, մարմինը»:

Յագոյի կերպարում կներկայանա ռուս մեներգիչ Անտոն Զարաեւը, որի խոսքով՝ Հայաստանում թեեւ առաջին անգամ է, բայց իրեն լիովին տանն է զգում: Ի դեպ, դերասանը, բավականին, հետաքրքիր կերպ է բնորոշում իր կերպարին.

«Ինձ համա Յագոն լավ մարդ է, թեեւ վատ արարքներ է անում, բայց դա անում է մաքուր սրտով: Դա նրա կյանքի դիրքորոշումն է: Այսինքն, մարդը չունի ոչինչ, բայց ուզում է ամեն ինչ, քանի որ կարծում է, որ արժանի է, բայց իր ուժերից վեր է երեւի ինչ-որ բանի հասնելը, այդպես՝ սրտանց օգնում է Օթելլոյին ոչնչացնել ինքն իրեն: Նա ինքն իր հնարածին հավատում է, նա շատ բարի է, Յագոն բարի է… Սրտանց օգնում է Օթելլոյին հասկանալ ինքն իրեն, եւ միայն վերջում է զգում, թե ինչ հրեշ է ստեղծել իր մեջ»:

Օպերայի մյուս դերերգերում հանդես կգան Պերճ Քարազյանը (տենոր, Կասիո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո, Էմիլիա), Հայկ Թոնգուրյանը (տենոր, Ռոդերիգո), Հովհաննես Ներսեսյանը (բաս, Լոդովիկո) եւ Աշոտ Ղանթարջյանը (բարիտոն, Մոնտանո):

«Օթելլո»-ն Հայաստանում վերջին անգամ հնչել է 19 տարի առաջ՝ ՀԱՖՆ-ի կատարմամբ եւ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել