Ամեն տարի հուլիս ամսին տեղի է ունենում Comic-Con: San Diego-ն։ Սա գիկ-մշակույթի հսկայական կոնվենցիա է, որտեղ աղդեցիկ կինոստուդիաներն անոնսում են սպասվելիք նախագծերը։
Marvel Studios-ի ղեկավար Քեւին Ֆայգին անոնսել է Marvel կինոաշխարհի 4-րդ փուլը։
«Սեւ այրի»
Ֆիլմը Նատաշա Ռոմանովայի արկածների մասին է, որը ստիպված է գլուխ հանել իր անցյալից։ Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում «Առաջին վրիժառուն․ դիմակայություն» ֆիլմի թողարկման ժամանակ եւ մինչեւ «Վրիժառուները․ ավարտ» ֆիլմի թողարկումը։
Ռեժիսորը Քեյթ Շորթլանդն է։
Դերերում՝ Սքարլեթ Յոհանսոն, Դեւիդ Հարբոր, Ֆլորենս Պյու, Օ․Տ․ Ֆագբենլի եւ Ռեյչալ Վայս։
Մեծ էկրաններին՝ 2020թ․-ի մայիսի 1-ից։
«Հավերժները»
Ֆիլմը պատմություն է հզոր, սակայն միմյանց հետ ընդհարումների մեջ գտնվող երեւույթներ են։ Գորխողությունները զարգանում են կինոաշխարհի հիմնական իրադարձություններից հարյուրամյակներ առաջ։
Ռեժիսորը՝ Քլոյա Չժաոն է։
Գլխավոր դերերում՝ Անջելինա Ջոլի, Ռիչարդ Մեդդեն, Կումեյլ Նանջիանի, Լորեն Ռիդլոֆ, Բրայան Տայրի Հենրի, Սալմա Հայեք, Դոն Լի եւ Լիա Մակհյու։
Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2020թ․-ի նոյեմբերի 6-ին։
«Շանգ-Չի եւ տասը օղակների լեգենդը»
Ֆիլմը կպատմի Մաստեր Կունգ-Ֆու Շանգ-Չիի հակամարտությունն է 10 օղակների բանդայի (այն կազմակերպությունն է, որը գրավել է Տոնի Ստարկին առաջին «Երկաթյա մարդ» ֆիլմում) եւ իրական Մանդարինի հակամարտությունն է։
Ռեժիսոր՝ Դեստին Կրետտոն։
Դերերում՝ Սիմու Լյու, Ակվաֆինգա, Տոնի Լյուն Չու Վայ։
Մեծ էկրաններին՝ 2021թ․-ի փետրվարի 12-ին։
«Դոկտոր Սթրենջ․ Խենթության մուլտիտիեզերք»
Ֆիլմի սյուժեն դեռ գաղտնի է պահվում։ Դերրիքսոնը խոստացել է կինաաշխարհում սարսափ ժանրի առաջին ֆիլմն է լինելու՝ PG-13 վարկանիշով։ Անվանումն այժմ հաստատում է մուլտիտիեզերքը։ Դոկտոր Սթրենջին կօգնի նաեւ Ալայա կախարդը։
Ռեժիսոր` Սքոթ Դերրիքսոն
Դերերում` Բենեդիքթ Քամբերբետչ, Էլիզաբեթ Օլսեն։
Էկրաններին՝ 2021թ․-ի մայիսի 7-ից։
«Տոռ․ Սեր եւ Ամպրոպ»
Ջեյն Ֆոսթերը (իր դերին վերադարձած Նատալի Պորթման) կարժանանա Տոռի ուժին։
Ռեժիսոր՝ Տայկա Վայտիտի
Դերերում՝ Քրիս Հեմսվորթ, Տեսսա Թոմփսոն եւ Նատալի Պորթման։
Մեծ էկրաններին՝ 2021թ․-ի նոյեմբերի 5-ից։
ԱՄենաանսպասելի անոնսը։
«Բլեյդ»
«Բլեյդ»
Գլխավոր դերում հանդես կգա օսկարակիր դերասան Մախերշալա Ալին։
Նա արդեն կերտել է մի մարվելական կերպար Netflix-ի «Լյուկ Քեյջ» սերիալում։ Այս կերպ ֆիլմի ստեղծողները հասկացնում են, որ Netflix-ի բոլոր սերիալների գործողությունները Marvel-ի հովանավորության ներքո են գտնվում։
Եվ վերջում, Marvel Studios-ի նախագահ Քեւին Ֆայգին անոնսել է սույն ֆիլմերի մշակումները․
«Տիեզերքի պահապանները 3», ռեժիսոր՝ Ջեյմս Հանն։
«Կապիտան Մարվել 2»
«Սեւ հովազ»
«Ֆանտաստիկ քառյակ»
«Իքս մարդիկ»
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով