«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Բոլորովին վերջ ընկերությանը. Քայլի Ջենները Ջորդին Վուդսին ջնջել է ընկերների ցանկից ու կյանքից

10:12, 30 հուլիսի

Քայլի Ջենները դադարել է Instagram-ում հետեւել Ջորդին Վուդսի էջին։ Աղջիկներն ընկերական հարաբերություններ են ունեցել դպրոցական տարիներից, սակայն դադարել են շփվել, երբ Վուդսը համբուրվել է Քլոե Քարդաշյանի փեսացուի հետ։

Ընդ որում, մինչ Քայլիի ամբողջ աստղային ընտանիքը դադարում էր Instagram-ում հետեւել Ջորդին Վուդսի էջին, մոդելը փորձում էր չսրել իրավիճակը։ Սակայն օրերս նա եւս հասկացրել է, որ վերջնականապես «ջնջում է» Վուդսին իր կյանքից։ Նա կրճատել է օնլայն-ընկերների ցանկը՝ դրանից ջնջելով «բաժանողին»։ Իսկ Վուդսը նախկինի նման շարունակում է հետեւել Քարդաշյան-Ջեններ ընտանիքի կրտսեր ժառանգորդի էջին։

Քայլին իր որոշումը բացատրել է Տրիստան Թոմփսոնի հետ կապված սկանդալից հետո Վուդսի տարօրինակ պահվածքով։ «Ես զանգահարել եմ նրան եւ ոչ մի հստակ պատասխան չեմ լսել։ Նա պարզապես լաց էր լինում, իսկ ես ստիպված էի մխիթարել նրան։ Նա չէր մտածում Քլոեի մասին, չէր մտածում փոքրիկ Թրուի մասին, երբ համբուրվում էր Տրիստանի հետ։ Բայց ամենից շատ վշտացնում է այն, որ նա իրեն զոհի տեղ է դրել։ Եվ ոչ մի անգամ  չի ասել «ներիր»»,- պատմել է աստղը։ Մոդելը երկար ժամանակ փորձել է չեզոքություն պահպանել այս բարդ իրավիճակում։ Քայլին նույնիսկ կոչ է արել իր քույրերին չիջնել Ջորդինին հալածելու մակարդակի։

Վերջերս Ջենները խոստվանել է, որ իր կյանքն իդեալական չէ եւ հաջողության հասնելու ճանապարհին ստիպված է եղել մի քանի մտերիմ ընկերոջ կորցնել։ Այժմ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը կենտրոնացած է իր ապրանքանիշի զարգացման եւ Թրեւիս Սքոթի հետ ընտանիքն ավելի ամուր դարձնելու վրա։

Լուսանկարները՝ Cosmo, Instagram, Getty Images

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել