«Ֆորսաժ. Հոբս եւ Շոու»
«Ֆորսաժ» ֆրանշիզի վերջին մասերը մեզ նվիրեց Դուեյն Ջոնսոնի եւ Ջեյսոն Սթեթհեմի կերպարների երկյակը։ Կինոդիտողներին նրանք այնքան դուր եկան, որ ստուդիան որոշեց նկարահանել սփին-օֆ այդ հերոսների մասին։
Ամերիկյան էլիտար հատուկ գործակալ Լյուք Հոբսը սիրում է հարմարավետ մարզահագուստ, մեծ պիկապներ եւ առողջ սնունդ։ Դեկարդ Շոուն բրիտանացի պիժոն է, հետախուզության նախկին աշխատակից, գերադասում է թանկարժեք բաճկոններ, մարզական մեքենաներ եւ երկարոտն գեղեցկուհիներին։
Այս երկուսն ատում են միմյանց։ Բայց եթե ինչ-որ մեկը սպառնա նրանց ընտանիքներին, նրանք պատրաստ են դիմել ամեն ինչի։ Անգամ թիմով աշխատելուն։
Պրեմիերան օգոստոսի 1-ին է։
«Մի անգամ... Հոլիվուդում»
Պարզապես մի քանի անուններ՝ Քվենթին Տարանտինո, Լեոնարդո դի Կապրիո, Բրեդ Փիթ եւ Մարգո Ռոբի։
Ֆիլմը պատմում է Հոլիվուդում 1969-ին՝ նրա «ոսկե դարի» մայրամուտին տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Հայտնի դերասան Ռիք Դալթոնը եւ նրան կրկնօրինակող Քլիֆ Բութը փորձում են գտնել իրենց տեղը կինոարդյունաբերության սրընթաց փոփոխվող աշխարհում։
Էկրաններին կլինի օգոստոսի 8-ից։
«Գումարած մեկ»
Ամառը հարսանիքների ժամանակ է։ Երդվյալ ամուրի Բենը եւ նրա ընկերուհին՝ Էլիսը, որը նոր է բաժանվել ընկերոջից, հրավիրվել են միանգամից տասը հարսանիքի։ Գումարած մեկը չփնտրելու համար նրանք որոշում են սիրահարված զույգ ձեւանալ։ Կհաջողվի՞ արդյոք նրանց դիմանալ շուրջը տիրող սեքսի մագիային եւ ընկերներ մնալ։
Դիտեք կինոթատրոններում օգոստոսի 8-ից։
«Angry Birds 2-ն կինոյում»
Թռչուններն իմանում են սոված կանաչ խոզերի գոյության մասին, ինչից հետո սրբազան պատերազմ է սկսվում, որը տեւում է երկար տարիներ։ Բայց հիմա հորիզոնում հայտնվում է նոր թշնամի՝ Զետան, որը երրորդ՝ սառած կղզու բնակչուհի է։ Նա կարծում է, որ բոլորը պետք է իրենց վրա զգան ցրտի ուժը, եւ սկսում է գրոհը տաք երկրներում ապրող հեռավոր ազգականների վրա։ Այժմ թռչունները եւ խոզերը պետք է միավորվեն՝ սառցակալումը կանգնեցնելու համար։
Էկրաններին կլինի օգոստոսի 15-ից։
«Հրեշտակի անկումը»
ԱՄՆ նախագահի հերոս թիկնապահի մասին պատմող երրորդ ֆիլմն է։
ԱՄՆ նախագահի դեմ մահափորձ է կատարվում, գլխավոր մեղադրյալը պետության ղեկավարի հավատարիմ պահապան հրեշտակ եւ գաղտնի ծառայության գործակալ Մայք Բենինգն է։ Թաքնվելով ՀԴԲ-ից՝ նա պետք է գտնի նրանց, ովքեր «քաշել» են իրեն, եւ փրկի երկիրն ու նրա նախագահին մահացու սպառնալիքից։
Պրեմիերան օգոստոսի 22-ին է։
Հաճելի կինոդիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ