Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Արդեն ունենք հետաքրքիր ու տարբերվող երգեր եւ շատ արտիստիկ երեխաներ». «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հայտագրման փուլի մանրամասները

12:08, 1 օգոստոսի

Սեպտեմբերին Առաջին ալիքի ուղիղ եթերում կհեռարձակվի «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթը, որը հնարավորություն է պատանի կատարողների համար ցուցադրելու իրենց տաղանդն ու հաղթելու դեպքում՝ ստանալու ուղեգիր դեպի «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթ, որն այս տարի տեղի կունենա Լեհաստանում: Այս պահին ընթանում է նախագծի հայտագրման փուլը, որը կավարտվի ուղիղ տասը օրից՝ օգոստոսի 10-ին: Մինչ այդ, NEWS.am STYLE-ը զրուցել է «Եվրատեսիլ»-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարներ Անուշիկ Տեր-Ղուկասյանի եւ Դավիթ Ծերունյանի հետ բացահատելու համար, թե ինչ փուլում են նախագծի նախապատրաստական աշխատանքները, ինչ հայտեր են ստացել ու ինչ են ակնկալում մասնակիցներից:

«Տպավորություններն ավելի, քան դրական են: Յուրաքանչյուր տարի անհամբերությամբ սպասում ենք բոլոր հայտերին, քանի որ մեր փոքրիկներն, իսկապես, շատ տաղանդավոր են։ Այս տարի ստացված հայտերում արդեն ունենք հետաքրքիր ու տարբերվող երգեր եւ շատ արտիստիկ երեխաներ։ Նախագծին դիմողների շարքում տեսնում ենք նաեւ նախորդ տարվա մասնակիցներին, ինչը շատ ուրախալի է։ Կան մասնակիցներ, որոնք արդեն բավականին ճանաչված են Հայաստանում, մասնակցել են արտերկրում անցկացվող հեղինակավոր մրցույթների։ Կան նաեւ երեխաներ, որոնց համար «Դեպի Մանկական Եվրատեսիլը» կլինի առաջին մեծ քայլը»,-ասում է Անուշիկն ու հավելում,-«Կարծում եմ` հենց սա է մեր նախագծի հաջողության գրավականը։ Այն յուրօրիանակ հարթակ է բոլոր երեխաների համար՝ գտնելու կամ մեծացնելու իրենց լսարանը, ամրապնդելու իրենց մասնագիտական կարողությունները, ձեռք բերելու նոր ընկերներ եւ, իհարկե, հասնելու բաղձալի երազանքին՝ ներկայացնել Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»։

Ըստ Դավիթի՝  նախագծի ձեւաչափում լուրջ փոփոխություններ չեն լինելու.

«Մասնակիցները մրցելու են իրենց երգերով եւ հաղթելու դեպքում հենց այդ երգով էլ ներկայացնելու են Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում», սակայն ի տարբերություն նախորդ տարվա ձեւաչափի՝ այս տարի կունենանք հեռուստատեսային մեկ թողարկում, ինչպես արվել է նախկինում։ Այսինքն, լսումների փուլը հաղթահարելու դեպքում մասնակիցը միանգամից կհայտնվի եզրափակիչ փուլում՝ առանց կիսաեզրափակիչներում մրցելու անհրաժեշտության»։

Իսկ մասնակիցնոերին Դավիթը խորհուրդ է տալիս  չվախենալ, հավատալ սեփական ուժերին եւ անպայման մասնակցել նախագծին։

«Մեզ համար սկզբունքային է հնարավորություն տալ յուրաքանչյուր երեխայի եւ ստեղծել հարթակ, որտեղ բոլորը մրցում են հավասար պայմաններում։ Այնպես որ, սիրելի երեխաներ եւ ծնողներ, եթե ունեք լավ երգ եւ ցանկություն ներկայացնելու մեր երկիրը եվրոպական ամենամեծ ու հեղինակավոր մրցույթում՝ սիրով սպասում ենք ձեզ»:

Անուշիկն էլ՝ որպես հավելում նշեց, թե ինչ կարողություններ են ակնկալում նախագծի մասնակիցներից.

«Որպես այդպիսին, հաջողության մեկ բանաձեւ չկա։ Իհարկե, կարեւոր է ունենալ լավ ձայն, լավ երգ, լինել արտիստիկ։ Սակայն մեր մասնակիցներից յուրաքանչյուրը յուրահատուկ է՝ տարբերվող, եւ հենց սա է ամենակարեւոր հատկանիշը։ Ժյուրին եւ հեռուստադիտողները ընդամենը 3 րոպե ունեն, որպեսզի տեսնեն արտիստին բեմում։ Եթե նա կարողացավ տարբերվել մյուսներից եւ գրավել հանդիսատեսին, ուրեմն ամեն ինչ ստացվել է»։

Թեպետ մրցույթը Առաջին ալիքի ուղիղ  եթերում կհեռարձակվի սեպտեմբերին՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են.

«Նախագծի ողջ ընթացքում հսկայական թիմ է աշխատելու։ Ունենալու ենք հատուկ հյուրեր Հայաստանից ու արտերկրից։ Փակագծերը դեռ չենք բացի, բայց վստահորեն կարող ենք ասել, որ հեռուստադիտողներին անմոռանալի շոու է սպասվում»,-նշեց Դավիթը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել