Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Քսան երեւույթ, որոնք էական նշանակություն ունեն հարաբերություններում

22:22, 4 օգոստոսի

Կյանքում շատ քիչ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք գնահատում են ձեզ եւ անկեղծ են շփման մեջ։ Բնականաբար, նման մարդիկ ընդունում են ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք։ Հենց նրանք էլ սկսում են իրենց տեղը զբաղեցնել ձեր կյանքում, իսկ դուք փորձում եք որքան հնարավոր է երկար շարունակել շփվել նրանց հետ։ Սակայն ոչ միշտ են հարաբերությունները այսքան հաճելի լինում։ Ուստի, ընկերություն անելիս պետք է հաշվի առնել հետեւյալ քսան երեւույթները։

1. Ձեր կողքին մի պահեք նրանց, ովքեր չեն ցանկանում ձեզ հետ մնալ։ Ցավոք, այսօր աշխարհը լի է մարդկանցով, որոնք ձեր կողքին են լինում միայն այն պարագայում, երբ դուք իրենց պետք եք։ Իսկ երբ ստանում են այն, ինչ իրենց անհրաժեշտ էր, հեռանում են։ Մի փորձեք պահել այս տեսակ մարդկանց։

2. Մի շփվեք այն մարդկանց հետ, որոնք ձեզ տհաճություն են պատճառում։ Ընկերները պետք է օգնեն մարդուն իրեն ավելի երջանիկ եւ հարմարավետ զգալ։ Ազատվեք այն ընկերներից, որոնք  բացասաբար են ազդում ձեզ վրա։

3. Հնարավորություն տվեք նրանց, ում չեք ճանաչում։ Պատրաստ եղեք հանդիպել եւ ընդունել մեկին, ով կարող է հիմնովին փոխել ձեր կյանքը։

4. Ընդունեք մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Մի փորձեք փոխել նրանց, դարձնել ձեզ համար ավելի հարմարավետ։ Ցանկացած մարդ անհատականություն է, որը շատ դժվար է՝ անգամ սխալ է փոխելը։

5. Հարգեք մյուսներին եւ բարի եղեք նրանց նկատմամբ։ Հարգեք ձեզ շրջապատող բոլոր մարդկանց։ Նրանք պետք է տեսնեն, հասկանան, որ դուք դաստիարակված եւ կիրթ անձնավորություն եք։ Մարդկանց չի կարելի դասակարգել կամ ստեղծել որոշակի սահմաններ ու միայն ոմանց թույլ տալ անցնել այդ սահմանը։ Հարգեք բոլորին եւ հանդուրժող եղեք նրանց նկատմամբ։

6. Ներեք բոլորին, ովքեր նեղացրել են ձեզ եւ առաջ շարժվեք։ Որքան շատ մտածեք ու ատեք նրանց, այնքան ավելի շատ հենց ձեր կյանքն եք խորտակելու։ Ի դեպ, ներել նշանակում է մոռանալ բոլոր վերքերը եւ վերսկսել հարաբերությունները։

7. Աջակցեք ձեր ընկերներին։ Երբ դու ընկերներիդ հետ ես տոնում եւ կիսում քո հաղթանակը, զգացողություններն իսկապես այլ են։ Ուրախացեք ձեր ընկերների հաջողություններով եւ աջակցեք նրանց ցանկացած հարցում։

8. Իհարկե, կատարյալ մարդիկ չեն լինում, քանի որ բոլորն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները։Շփվեք այն մարդկանց հետ, որոնք ընդունում են ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք։

9. Միշտ հավատարիմ եղեք ձեզ համար թանկ մարդկանց։ Եվ ընկերական, եւ սիրային հարաբերություններում լինում են դժվարություններ, ժամանակավոր բաժանում։ Բայց ցանկացած պարագայում պետք է հավատարիմ մնալ նրանց։ Իսկական սիրուց եւ ընկերությունից ավելի թանկ ոչինչ չկա այս աշխարհում։

10. Ամեն օր հիշեք ձեր հարազատների մասին։ Մշտապես ուշադիր եղեք այն մարդկանց հանդեպ, ովքեր մեծ կարեւորություն ունեն ձեր կյանքում։

11. Հասկացեք, թե ով է ձեր իրական ընկերը։ Մանուկ հասակում մենք ցանկանում ենք շփվել բոլորի հետ, սակայն մեծանալով հասկանում ենք, որ շատ քչերը կարող են ընկեր լինել մեզ համար։ Ուստի, պետք է հասկանալ, թե ով է իսկապես նվիրված ձեզ եւ ով անդավաճան ընկեր կլինի ձեզ համար։

12. Տվեք այնքան, որքան կցանկանք ստանալ։ Եթե ցանկանում եք ընկերներ ունենալ, ուրեմն հարկավոր է ընկերասեր լինել։ Եթե սիրո կարիք եք զգում, ուրեմն ջերմություն փոխանցեք մյուսներին։

13. Ուշադիր եղեք ձեզ համար սիրելի մարդկանց հանդեպ։ Որքան հնարավոր է հաճախ գրեք, զանգեք, խոսեք նրանց հետ։ Նրանք ձեր կարիքը միշտ ունեն։

14. Հստակ ձեւակերպեք ձեր մտքերը։ Հարազատ մարդկանց եւ ընկերների միջեւ շատ հաճախ վիճաբանություններ են սկսվում միմյանց չհասկանալու պատճառով։ Հետեւաբար, անհեթեթ  իրավիճակներից խուսափելու համար անկեղծորեն ասեք այն, ինչ մտածում եք։

15. Կատարեք ձեր խոստումները։ Ազնիվ եղեք ձեր մտերիմների հետ։ Եթե ինչ-որ բան խոստացել եք, անպայման կատարեք այն։ Պետք չէ խաբել այն մարդկանց, ովքեր հավատում եւ վստահում են ձեզ։

16. Մոռացեք ոչ կարեւոր մանրուքների մասին։ Եթե ձեր ընկերներից մեկի որեւիցե արարք ձեզ դուր չի եկել, մի փորձեք խրատել նրան եւ ասել, թե որն է ճիշտը։ Բոլորն էլ սխալվում են։

17. Թույլ տվեք, որ մարդիկ ինքնուրույն կայացնեն իրենց որոշումները։ Իհարկե, դուք իրավունք ունեք արտահայտել ձեր կարծիքը, բայց ոչ՝ պարտադրել։ Եվ վերջապես միշտ չէ, որ ձեր տեսակետը ամենաճիշտն է։ Մի խոչընդոտեք, թույլ տվեք ձեր ընկերներին ինքնուրույն որոշումներ կայացնել։

18. Ուշադրություն մի դարձրեք ձեր հասցեին հնչած խիստ քննադատություններին։ Ձեզ համար ամենակարեւորը հենց ձեր կարծիքն է։ Ոչ մեկն իրավունք չունի քննարկել ձեր որոշումներն ու քայլերը։ս

19. Ուշադրություն դարձրեք այն բանին, թե ինչպես եք վերաբերում ինքներդ ձեզ։Շատ մարդիկ ժամանակ չունեն մտածել սեփական անձի մասին, քանի որ մշտապես մտածում են մտերիմների մասին։ Սիրեք ձեզ։

20. Փորձեք ավելի քիչ խոսել եւ ավելի շատ լսել։ Երբ մտերիմներից մեկը պատմում է իր խնդիրների մասին, առաջին հերթին լսեք նրան եւ խուսափեք խորհուրդներ տալուց, քանի որ միգուցե նրանք ձեր խորհրդի կարիքը չունեն։ Լավագույն խորհուրդը՝ փորձեք որքան հնարավոր է քիչ խորհուրդներ տալ ուրիշներ։

 

Աղբյուրը՝ Creu

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել