48-ամյա Կլաուդիա Շիֆերը եւ 51-ամյա Սթեֆանի Սեյմուրը «Vogue» ամսագրի չորս տարբեր շապիկներին հայտնվել են մերկ։ Օգոստոսյան համարի շապիկը զարդարած լուսանկարները հրապարակվել են Instagram-ում։
Ամսագրի խմբագրությունն իր նոր համարը նվիրել է նորաձեւության համաշխարհային ինդուստրիայի լեգենդներին՝ նշելով, որ Շիֆերն առաջին անգամ իտալական «Vogue»-ի շապիկը զարդարել է 25 տարի առաջ այն դեպքում, երբ Սեյմուրն ամսագրի համար վերջին անգամ լուսանկարկվել է 32 տարի առաջ։
Կլաուդիան լուսանկարվել է մերկ՝ կուրծքը ծածկվելով սեւ պայուսակով։ Նրա ձեռքին նեոնային բարձրակրունկներ են։ Գերմանացի մոդելի աջ ձեռքում մուգ ժակետ է, նա սեւ բարձրակրունկ կոշիկներ է կրում։ «Իտալական «Vogue»-ի շապիկին հայտնվելուց 25 տարի առաջ։ Այս աշխատանքն ինձ տանում է հին ու բարի ժամանակներ, երբ ստեղծագործում էր նորաձեւության գուրու Ռիչարդ Ավեդոնը»,- լուսանկարը մակադրել է Կլադուիան։
Բացի այդ՝ համացացնում հատվածներ են հրապարակվել լուսանկարիչ Քոլեր Շորի հարցազրույցից, որում նա պատմել է նկարահանման կոնցեպցիայի մասին։ «Այս նկարահանումն այն մասին է՝ ովքեր են նրանք, եւ ով եմ ես։ Այս լուսանկարները պատմում են սեփական սեքսուալության նկատմամբ կանանց վերաբերմունքի մասին։ Ինձ թվում է՝ Կլաուդիայի եւ Սթեֆանիի հետ հաջողվել է ցույց տալ մեր վերաբերմունքը սեքսուալության եւ մերկ մարմնի նկատմամբ, ինչպես նաեւ կոտրել կարծրատիպերը, թե ինչպես են կանայք իրենց տեսնում հասուն տարիքում»,- հայտնել է լուսանկարիչը։
Նկատենք, որ մի քանի օր առաջ Շիֆերն Instagram-յան էջի հետեւորդների հետ կիսվել էր երիտասարդ տարիքում արված բացառիկ արխիվային լուսանկարով, որում պատկերված է Սթեֆանի Սեյմուրի հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ