«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

«Հայ աղջիկներն ամենագեղեցիկն են ու ամենաթրենդայինը, միշտ հետեւում են նորաձեւության եւ դիմահարդարման միտումներին». Ագա Քանքանյան

12:08, 2 օգոստոսի

Նա Հայաստանի ամենապահանջված դիմահարդարներից է, որն իր կարիերան սկսելով շատ վաղուց՝ հասցրել է համագործակցել հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներից շատերի հետ, այդ թվում՝ Սիրուշոյի, որն իր շրջագայություների ընթացքում հիմնականում փայլում է հենց նրա դիմահարսդարումներով: Այսօր Ագա Քանքանյանը շարունակում է կրթել նոր սերնդի դիմահարդարներին, պարբերաբար հանդես է գալիս վարպետության դասերով, ինքն էլ, ժամանակ առ ժամանակ, վերապատրաստումներ  անցնում ոլորտի հայտնի մասնագետների մոտ՝ կատարելագործվելով եւ ընդլայնելով համագործակցությունների իր շրջանակը: Այս օրերին դիմահարդարը հանդես  է գալիս 10-օրյա դասընթացների շարքով: NEWS.am STYLE-ը զրուցել է Ագա Քանքանյանի հետ աղջիկների ամենասիրելի թեմաներից մեկի՝ դիմահարդարման եւ այլ հարցերի շուրջ:

Ագա, Հայաստանի ամենապահանջված դիմահարդարներից մեկը լինելը պարտավորեցնո՞ւմ է, որ ինքներդ էլ ամեն օր լինեք դիմահարդարված: Ինչպիսի՞ն եք առօրյայում:

Խնամված։ Հաճախ եմ աղջիկներին խորհուրդ տալիս առաջին հերթին խնամել դեմքի մաշկը, որպեսզի առօրյայում դիմահարդարման կարիք չլինի։ Ինքս էլ հետեւում եմ իմ այս խորհրդին։

Վերջերս միջոցառումներից մեկի ժամանակ նշեցիք, որ առավել նախընտրելի է ամռան շրջանում խուսափել տոնային քսուքներից եւ նախապատվությունը տալ բնական փայլերին եւ երանգներին: Սակայն շատ աղջիկներ կան, որոնք ունեն խնդրահարույց մաշկ, որը կարիք ունի կոծկվելու: Այդ դեպքում այլընտրանքային տարբերակներ կա՞ն:

Բնականաբար, ոչ։ Տոնային քսուկը շատ դրական կողմեր ունի, տալիս է կնոջը ինքնավստահություն, թաքցնում մաշկի թերությունները, ինչպես նաեւ՝ պաշտպանում մաշկը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից։ Սակայն եւս մեկ անգամ կկրկնվեմ՝ ցանկալի է այնպես խնամել մաշկը, որ այդ խնդիրները լուծվեն, այլ ոչ թե միշտ փորձել թաքցնել թերությունները։

Այսօր շատ-շատ էջեր կարելի է հանդիպել դիմահարդարների: Հետեւո՞ւմ եք մյուս մասնագետներին: Ի՞նչ կարծիք ունեք, առհասարակ, հայ դիմահարդարների ոճի մասին:

Քանի որ ժամանակս միշտ սուղ է, հետեւում եմ միայն ինձ հետաքրքրող էջերին։ Համաշխարհային ճանաչում վայելող հայ դիմահարդարների հետ ծանոթ եմ եւ ջերմ շփում ունեմ։ Իսկ հայաստանյան դիմահարդարների մեջ գնահատում եմ անհատական ոճը։

Դուք ժամանակին հայտնի դարձաք առանց Instagram-ի միջամտության: Ի՞նչ եք կարծում, եթե այն ժամանակ էլ լիներ Instagram-ը, ինչպիսի՞ն կլիներ Ձեր ճանապարհը:

Բնականաբար, ամեն բան ավելի հեշտ կստացվեր, քանի որ ինտերնետը շատ պրոցեսներ արագացնում է։ Մյուս կողմից կդժվարացներ նրանով, որ շատ հեշտ ու արագ կկրկնօրինակվեին աշխատանքները։

Իհարկե, շատ արտիստների հետ եք աշխատում, բայց բոլորին հատկապես տպավորում են Սիրուշոյի հետ Ձեր համագործակցությունները: Ըստ Ձեզ՝ Սիրուշոյի գործոնը մե՞ծ է նաեւ արտերկրում Ձեր ճանաչման հարցում:

Այո, քանի որ առաջին միջազգային այցելությունները սկսվել են հենց Սիրուշոյի հետ «Եվրատեսիլ»  այցերից։

Գիտեմ, որ հաճախ մեկնում եք արտերկիր՝ վարպետության դասերի: Ո՞ւմ մոտ եք սովորաբար անցնում այդ վերապատրաստումները:

Ինձ համար այս ոլորտի պատմության մեջ գրված մարդկանց մոտ, այն մասնագետների, ովքեր ունեն եզակի տեխնիկա, որին ուզում եմ տիրապետել նաեւ ես։ Վերապատրաստվել եմ Սքոթ Բարնսի, Սամիր Խուզամիի, Մարիո Դեդիվանովիչի մոտ, որոնք մեծ ներդրում ունեն դիմահարդարման ոլորտում։

Ցանկացած նոր թրենդի հետ դիմահարդարները պե՞տք է մասնակցեն վարպետության դասերի:

Ոչ։ Եթե մասնագետը տիրապետում է դիմահարդարման բոլոր տեխնիկաներին, նա կարող է կատարել յուրաքանչյուր նոր թրենդ։ Ինքս էլ դասավանդելու ընթացքում տալիս եմ բազային գիտելիքներ, որոնք պրակտիկ աշխատանքում օգտակար կլինեն մասնագետին եւ նա կկարողանա միանգամից մի քանի տարբեր տեխնիկաների տիրապետել։

Եթե չեմ սխալվում, այս պահին ինքներդ էլ հանդես եք գալիս վարպետության դասով: Մի քիչ կպատնե՞ք այդ մասին: Ի՞նչ ծրագիր եք պատրաստել մասնակիցների համար:

Այո, քանի որ տարիներ շարունակ դասընթացներ տալու հրավերներով մեկնում եմ տարբեր երկրներ, որոշեցի մշակել նաեւ դիմահարդարման մի տեխնիկա, որը թեեւ տեւողությամբ քիչ է, բայց գիտելիքի առումով բավական հագեցած է: Իմ տեխնիկան, որը դասավանդում եմ այս պահին, հնարավորություն է տալիս աշակերտներիս տիրապետել դիմահարդարման ցանկացած տեսակի։ Ես մշակել եմ 10-օրյա ծրագիր, որի միջոցով անգամ այն աղջիկը, ով մինչ այս երբեք նույնիսկ իր ձեռքը վրձին չէր վերցրել, կարողանա դիմահարդարում անել: Այս 10 օրերի ընթացքում աշակերտներս սովորում են տիրապետել smoky eyes-ի, հոլիվուդյան, հարսանեկան դիմահարդարումների տեխնիկաներին։

Ցանկացած նման դասընթացի ժամանակ սովորեցնելուն զուգահեռ՝ լինո՞ւմ է, որ ինքներդ էլ ինչ-որ նոր բան քաղեք Ձեզանից սովորող դիմահարդարներից:

Նման դասընթացների ընթացքում՝ ոչ, բայց իմ ստուդիայի աշխատակիցներից՝ գրեթե ամեն օր։

Այսօր դիմահարդարման ի՞նչ ակնհայտ սխալներ եք նկատում հայկական շոու-բիզնեսում:

Նման դեպքեր չեմ ֆիքսել, քանի որ երբեք չեմ կենտրոնացել սխալների վրա։

Իսկ հայ աղջիկների շպարի մեջ շա՞տ են սխալները:

Հայ աղջիկներն ամենագեղեցիկն են ու ամենաթրենդայինը, միշտ հետեւում են նորաձեւության եւ դիմահարդարման միտումներին։ Միակ բանը, որ միշտ խնդրում եմ, որ խնամքին եւս շատ ուշադրություն դարձնեն։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ագա Քանքանյանի Instagram-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել