Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Էլեգանտ ու հմայիչ. Տաթեւ Սարգսյանի նոր լուսանկարը

17:43, 5 օգոստոսի

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Տաթեւը բաց գույնի, միջին երկարության շրջազգեստ է կրում, որը համադրել է սեւ, նախշերով զարդարված վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում են կարմիր բարձրակրունկներն ու արտահայտիչ շպարը։ Հետեւորդները գնահատել են դերասանուհու գեղեցկությունը՝ նշելով, որ նա ոճային է։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում դերասանուհին գրել էր. «Ինքդ քեզ ճանաչման ճանապարհին պիտի լինես խիզախ, իրատես, հետեւողական, հեռատես, որպեսզի հասկանաս, թե ինչ պիտի տանես քեզ հետ մի ողջ կյանք: 26-ում «բերեցի ինձ`ինձ մոտ», բոլոր աստղերն ու երկնագույնն իմ ներս: Հաղթահարեցի խորթ ու ավելորդ մարդուն՝ ինձ: Վերջապես ծանոթացա ինձ հետ: Սովորեցի սիրել բացթողումներս, վատնած ժամանակս, սայթաքումներս, չխնդրած ներողություններս, չներելս, ներելս, անտարբերությունս, նվիրվելս եւ այլն: Դրանք սիրելով՝սովորեցի սիրել եւ լիարժեք ընդունել ինքս ինձ, առանց որեւէ մեղադրանքների եւ ինքս ինձ հայտարարած պատերազմների: Անգամ այն ժամանակ,երբ հիստերիկ եմ, անտանելի, անկառավարելի, ծայրահեղ եւ անկախատեսելի, դա ես եմ ողջ իմ բնույթով:

Չեմ խանգարում ինձ լինել այնպիսին, ինչպիսին սիրտս է թելադրում: Դետալներին շատ մեծ ուշադրություն եմ դարձնում, թե սեփական անձիս հարցում, թե մտերիմներիս: Խիստ եմ անգամ աննշան դեպքերում, թող ասեն `բարդ եմ, բայց լաբիրինթոս չեմ`մարդ եմ: Իմ «ձեռագիրն» էլ դժվար է կարդացվում: Կտրուկ եմ կտրում հարաբերություններ, քմմահաճ եմ, անհամբեր: Պիտի ամեն ինչ էսթետիկ լինի, մաքուր եւ ոգեշնչող, անգամ երբ պարզապես նստած նայում ես հատակին: Հոգիս խախտվում է խաղերից, տափուկությունից: Լավ ես քեզ ճանաչում ու վատ բաներ են առաջ գալիս: Հիասթափվում ես հեշտորեն, բայց սթափվելուդ համար րոպեն էլ է հերիք, իսկ այ հիացնելը դառնում է խնդիր: Էնդորֆիններդ էյֆորիայի կարիքն ունեն. պատրաստ չեն նույնությունից հրճվել: Մարդկանց «ներս» թափանցելը այնքան սովորական երեւույթ է դառնում, որ սեփական անձդ համարում ես ավելի մեծ հանելուկ, քան իրենցը:

Բայց լավ բան է ինքդ քեզ հետ ծանոթանալը: Ձեռքբերում է կոփվելը, հղկվելը, հավաքվելը, կանխամտածված քայլերն ու լռելը: Իսկ էլ ավելի մեծ ձեռքբերումդ այն է, որ շուրջդ կատարվող ամենը հրաշք ես համարում, էլ չես տատանվում. հստակ գիտես`սիրուն է եւ հեքիաթային: Երազանքներս տեսնելու եւ «ինձ առաջ բերելու» համար պետք էր անցնել այս ամենը` մութ ու փշոտ ուղիով, ուր շատ եմ ընկել-ընկճվել. շատ էր ավելորդը թե շուրջս, թե ներսումս: Փորձ չունենալուց էր, չիմանալուց էր, որ ինքդ ես «պատճառը» բոլոր իրադարձությունների. դու ես դրանք կյանքի կոչում, ինքդ ես որոշում՝ կարեւորե՞լ, կառավարե՞լ, թե՞ անտեսել դեպքերը, զգացմունքներն ու յուրաքանչյուր ապրում: Ես որոշեցի կարեւորել`ինձ, էգոիստ լինել, չվախենալ վախերից, համարձակվել խիզախ որոշումներ կայացնել եւ սխալվել, ծիծաղել` անգամ շատ բարձր, չընկալվելուց ուրախանալ եւ իմ Աշխարհը չմանրեցնել»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել