Տալ, իսկ հետո ակնկալել
Հենց սա է ճիշտ հերթականությունը։ Սկզբում պետք է տալ, իսկ հետո ակնկալել, քանի որ միայն այսպես դու կստանաս այն, ինչը ցանկանում եւ երազում էիր։ Հիշիր, աշխարհում ամեն րոպե իրականանում է ինչ-որ մեկի երազանքը։ Վաղը միգուցե հենց քոնը կատարվի։ Ոչ մեկը երբեք իր տվածից ավելին չի ստացել։
Սխալներ եւ անհաջողություններ
Դրանք անգնահատելի փորձ կարող են լինել քեզ համար։ Անհաջողությունները կարող են խթան դառնալ քո հաջողության ճանապարհին։ Սխալներից պետք չէ հիասթափվել, դրանք երբեմն կարող են դրական ազդեցություն ունենալ քո կյանքում։
Ծանոթացիր եւ ազատ շփվիր նոր մարդկանց հետ
Ցանկացած հանդիպում մի պատմություն է եւ դրան պետք է լուրջ վերաբերել։ Եթե անծանոթ մարդկանց հետ շփվում ես այնպես, ինչպես քո մտերիմների, ուրեմն ավելի ինքնավստահ, ավելի անկեղծ մարդու տպավորություն ես թողնում եւ դրականորեն ազդում դիմացինի վրա։
Լավատեսությունը կարող է փոխել իրականությունը
Վատատեսությունը թաքնվում է ռեալիզմի դիմակի տակ եւ միայն լավատեսությամբ կարող ես փոխել այն։
Երախտագիտություն՝ պարզ միջոց երջանիկ զգալու համար
Հիանալի միջոց շրջապատի հետ լավ հարաբերություններ հաստատելու, նրանց ուրախություն պարգեւելու եւ ինչու ոչ, երջանկանալու համար. չէ որ երջանկության զգացումը վարակիչ է։
Մի համեմատիր քեզ ուրիշների հետ
Եթե քեզ համեմատում ես ուրիշների հետ, ուրեմն թույլ ես տալիս, որ արտաքին աշխարհը ղեկավարի քեզ։ Արդյունքում տրամադրության անկումն անխուսափելի է։ Ավելի ճիշտ եւ արդյունավետ կլինի, եթե համեմատես հենց ինքդ քեզ հետ, որպեսզի տեսնես, թե որքան ես աճել, զարգացել եւ ինչ նվաճումներ ես գրացել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը