Վերջին շրջանում լրատվամիջոցները չեն դադարում քննարկել Victoria's Secret ապրանքանիշը։ Դա կապված է Victoria's Secret 2019 շոուի չեղարկման եւ տրանսգենդեր մոդել Վալենտինա Սամպայոյի հետ համագործակության հետ։ Այսօր արդեն տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ավելի քան 100 մոդել պետիցիա է ստորագրել, որն ընկերության ղեկավարությանը կոչ է անում հանդես գալ ընդդեմ սեռական ոտնձգությունների եւ ապրանքանիշի որոշ աշխատակիցների անպատշաճ վարքագծի։
Model Alliance ոչ կոմերցիոն կազմակերպությունը պաշտպանում է մոդելների իրավունքները նորաձեւության բնագավառում։ Նրանց կողմից կազմված պետիցիան պահանջում է աշխատանքից ազատել լուսանկարիչներին, որոնք մեղադրվում են սեռական ոտնձգությունների մեջ։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է Թիմուր Էմեկին եւ Գրեգ Կադելին։
Посмотреть эту публикацию в Instagram
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք բազմաթիվ հայատա8արություններ ենք լսել սեռական բռնության, ենթադրյալ բռնաբարության եւ մոդելների ու սկսնակների սեռական առեւտրի մասին։ Թեեւ այդ մեղադրանքները, հնարավոր է անմիջականորեն ուղղված չէին Victoria's Secret-ի հասցեին, պարզ է, որ ձեր ընկերությունը որոշիչ դերակատարում ունի իրավիճակը շտկելու գործում»,- ասված է պետիցիայում։
Պաշտոնական դիմումը ստորագրել են հայտնի մոդելներ, այդ թվում Victoria's Secret-ի ներկա եւ նախկին «հրեշտակներ»՝ Միլա Յովովիչ, Դաուտցեն Քրեզ, Քրիստի Թարլինգթոն, Կարոլին Մերֆի, Էդի Քեմփբել, Ջեմա Ուորդ եւ այլն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել