1. Շուտ քնեք
Շուտ քնելուն խոչընդոտող հազարավոր պատճառներ կան, սակայն կարեւոր չէ, թե ինչով եք զբաղված, հարկավոր է շուտ քնել։ Քնի ռեժիմը էական նշանակություն ունի ամուսինների կյանքում։ Այն մեծ ազդեցություն ունի երեխաների հետ շփման եւ ամուսինների հարաբերությունների հարցում։ Ուստի, հարկավոր է շուտ քնել՝ նախընտրելի է ամուսնու հետ միասին։ Չէ որ օրը դուք նրանց հետ եք անցկացրել եւ այժմ հանգստանալու կարիք ունեք։
2. Անկեղծորեն խոստովանեք, թե հանուն ինչի եք սիրում ձեր կողակցին
Ահա հենց սա է բանալին։ Ամուսինները միմյանցից հաճախ են վիրավորվում, սակայն մինչ տխրելը պետք է նախ հասկանալ՝ «միգուցե ես պարզապես հոգնած եմ եւ իրավիճակը չեմ կարող սթափ գլխով վերլուծել»։ Եվ նույնիսկ եթե հանգստանալուց հետո էլ դուք ձեզ վիրավորված եք զգում, ուրեմն հարկավոր է անկեղծորեն խոստովանել, թե հանուն ինչի եք սիրում ձեր կողակցին եւ արժե նման մանրուքի պատճառով վիճել նրա հետ։ Անհրաժեշտ է ցույց տալ, որ դուք վիրավորված չեք եւ նա պետք է հիշի, որ ցանկացած պարագայում դուք սիրում եք նրան։
3. Պետք չէ հաշվել, թե ով է ավելի շատ քնում
Եթե առավոտյան ժամը 7-ին երեխան բղավում է եւ ծնողներից մեկին կանչում, պետք չէ սկսել հաշվել, թե ով է ավելի վաղ քնել. «Ինչու՞ ես պետք է արթնանամ, չէ՞ որ նա առաջինը գնաց քնելու։ Այս անգամ էլ թող նա զբաղվի երեխայով»։ Նման մտքերը ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցնի, քանի որ սերը թիմային խաղ է, ոչ թե մենախաղ։ Հասկացեք, որ բոլորն էլ կարող են հոգնած լինել։ Թույլ տվեք, որ ձեր ամուսինը հանգստանա։ Սիրալիր եղեք միմյանց նկատմամբ։ Նման իրավիճակներում կարելի է ուղղակի համատեղ ծրագիր կազմել (բայց ոչ հոգնած վիճակում) եւ խնդիրը կլուծվի։
4. Նախօրոք վատը մի մտածեք
«Եթե ես վեց ժամից պակաս քնեմ, ուրեմն օրն անհաջող է անցնելու»։ Եթե այսպես մտածեք ամեն ինչ ավելի բարդ է լինելու։ Պետք չէ միանգամից հիասթափվել եւ վատը մտածել։ Անկախ ամեն ինչից՝ առավոտյան պետք է ժպտալ ձեր սիրելիին՝ նույնիսկ եթե դրա ցանկությունը չկա։ Հարկավոր է միշտ դրական տրամադրություն ունենալ, որպեսզի օրը հաջողված լինի։
5. Օրվա ընթացքում փորձեք չսպառել ձեր ամբողջ էներգիան
Ձեզ երբեք «ամենազբաղված մարդ» մրցանակի չեն արժանացնի։ Հետեւաբար, օրվա ընթացքում պետք չէ սպառել ձեր ամբողջ էներգիան եւ ուժերը, քանի որ երեկոյան նույնպես դուք մի շարք գործեր ունեք, որոնք չպետք է կատարեք տխուր եւ հյուծված վիճակում։
Աղբյուր՝MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար