Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպես են աշխատում Կենդանակերպի նշանները

21:12, 10 օգոստոսի

Ջրհոս

Ջրհոսները բոլոր նշաններից երկար ու հաճախ են գտնվում իրենց կոչման և համընդհանուր հարգանքի որոնումների մեջ: Իրենք կարող են տարեց տարի փնտրել աշխատանքային հերթական ոլորտը՝ սեփական էգոն բավարարելու համար: Ջրհոսներին հատուկ է «ներշնչել» շրջապատին իրենց ճիշտ կարծիքը, այդ իսկ պատճառով էլ վեճն իրենց հետ անիմաստ է: Նրանք միշտ համարում են, որ ճիշտ են: Իրենց ուղեղում անընդմեջ հերթական մի պլան է հասունանում, որն իրականացնելը բավականին բարդ է, սակայն հնարավոր:

Ձկներ

Իրենք չեն ձգտում իշխանության, սակայն միշտ պատվավոր տեղում են, Ձկներին կարելի է կարևոր մի խնդիր վստահել, քանի որ նրանք համառորեն կգնան մինչև վերջ: Սովորել չեն սիրում, սակայն գիտեն իրենց գործը շատ լավ: Ձկների մոտ լավ զարգացած է ինտուիցիան, և հաջողության հասնելն իրենց համար միայն ժամանակի հարց է:

Ղեկավարներն իրենց գնահատում են, չէ՞ որ նրանք ամբողջությամբ տրվում են գործին: Ձկների համար գոյություն չունեն  հստակեցված աշխատանքային ժամեր։ Կարող են գործը տանել տուն, իսկ արձակուդի ժամանակ չեն անջատում հեռախոսը:

Խոյ

Կարիերայի առաջընթացի հարցում Խոյը չի սիրում միապաղաղություն և 09:00- 18:00 կարծրացած աշխատանքային գրաֆիկը: Նա փնտրում է այն հնարավորությունները, որտեղ կարող է ցույց տալ իր ամբողջ ներուժն ու տաղանդը: Խոյը հստակ գիտի, թե որ հարցերում է արհեստավարժ, իսկ որտեղ՝ ոչ, և նա բոլոր հնարավոր ճանապարհներով կփորձի օգտագործել միայն սեփական գիտելիքներն ու արժանիքները՝ կարիերայի սանդուղքով բարձրանալու ճանապարհին:

Ցուլ

Ցուլերն իրենց գործում միշտ արհեստավարժ են: Պրակտիկ միտքն ու «ոսկե ձեռքերը»  գերազանց համադրություն են: Նրանց չի վախեցնում ամենօրյա միապաղաղ աշխատանքը. նրանք կարևորում են արդյունքը:

Սեփական հաջողությունների բերկրանքը իրենց կարիերայի կարևորագույն խթանն է:

Երկվորյակներ

Միապաղաղությունը սպանում է Երկվոևյակների ստեղծագործական մտքի հոսքը, գողանում նրանց ֆիզիկական ուժը և ընկճախտի առաջին ցուցանիշն է հանդիսանում: Թեպետ Երկվորյակների ընկճախտն էլ ակնթարթային երևույթ է: Սակայն այս նշանն իր պահապան-հրեշտակն ունի՝ հաջողությունը միշտ իրենց հետ է, և ցանկացած գործում նրանք արհեստավարժ են դառնում: Սակայն միապաղաղությունը կրկին ձանձրացնում է իրենց, և Երկվորյակները «թթվածին» են փնտրում մեկ այլ վայրում: 

Խեցգետին

Խեցգետինները գերազանց աշխատակիցներ են, սակայն նրանց շատ զգույշ է պետք ղեկավարել: Նրանք  չեն սիրում ճնշումը և պետք է համոզված լինեն, որ կատարած աշխատանքը իզուր չէ: Միայն մոտիվացիան կարող է խրախուսել իրենց աշխատանքային պահերին: Նրանց կարելի վստահել աշխատանքի ողջ ընթացքը՝ նրանք կհանձնեն բոլոր նախագծերը ժամանակին և առանց որևիցե սխալի: Կարևոր է չխանգարել նրանց խորհուրդներով, քննադատաություններով կամ հուշումներով՝ դա միայն նյարդայնացնում է այս նշանի ներկայացուցիչներին:

Առյուծ

Հիմնականում Առյուծները ղեկավարող պաշտոններ են զբաղեցնում: Իրենց հետ լավ հարաբերությունների մեջ լինելու համար Դուք պետք է ընդունեք, որ Առյուծ-ղեկավարն ամենատաղանդավոր, ստեղծարար, իմաստուն և ամենալավ ղեկավարն է աշխարհում: Նա պետք է տեսնի Ձեր աշխատասիրությունը, որպեսզի հասկանա, որ Դուք այն եք, ինչ նրան անհրաժեշտ է: Նա չգիտի, թե ինչ է «մերժելը», այնպես որ նույնիսկ չփորձեք մերժել նրա խնդրանքները: Դուք պետք է զբաղեցնեք իր ուշադրությունը այլ նախագծերով, կամ բարձրաձայնեք իր խելացի  և  հստակ որոշումներն ու առաջարկները այս կամ այն խնդրի լուծման հարցում: Եվ շուտով նա կմոռանա իր հանձնարարությունների մասին, ինչը կթեթևացնի Ձեր կյանքը և ավելի հետաքրքիր կդարձնի:

Կույսեր

Կույսերը կարող են արժանանալ «ամսվա լավագույն աշխատողը» տիտղոսի: Նրանք կարգապահ են, ճշտապահ, բարեկիրթ և պատասխանատու: Նրանց համար կարևոր է սիրել գործը, և այդ ժամանակ ամեն բան կստացվի: Իրենք ուշադիր են ուրիշների ցանկությունների նկատմամբ, այդ իսկ պատճառով էլ նրանցից հրաշալի հոգեբաններ, բժիշկներ խոհարարներ, դիզայներներ են ստացվում: Չեն սիրում աղբն ու խառնաշփոթը և ամեն բան պահում են թղթապանակներում և դարակներում եւ միշտ ակնթարթորեն գտնում են այն, ինչ իրենց անհրաժեշտ է: Նրանք չեն սիրում ստել, և ավելի ազնիվ աշխատակից Դուք հաստատ չեք գտնի: Եթե Դուք ցանկություն հայտնեք Կույսերին աշխատանքի ընդունել, ապա երբեք չեք հիասթափվի այս ընտրությունից: 

Կշեռք

Այս մարդիկ ընդհանուր լեզու են գտնում ցանկացած կոլեկտիվում: Հարգանքով են վերաբերվում հակառակորդներին և իրենց մասին միշտ միայն լավն են խոսում: Նրանք ունակ են լուծել ցանկացած խնդիր և միշտ ուժ կգտնեն ցանկացած նպատակին հասնելու համար: Կշեռքները ամեն ինչում հավասարակշռություն են փնտրում, և իրենց կարելի  է վստահել ամենաբարդ գործերը՝ գիտակցելով, որ իրենք կհաղթահարեն ամենաբարդ խոչընդոտը: Կշեռքները խաղաղապահներ են և ունակ են հարթել ցանկացած իրավիճակ և փոխել իրադարձությունների ընթացքը: Աշխատանքի իրենց սխեման գրեթե միշտ պահպանողական է, սակայն ինչ-որ պահի նրանք կարող են փոխել այն՝ չվախենալով սուզվել նորարարությունների մեջ: Կշեռքները տաղանդավոր, ընդունակ և ստեղծարար աշխատակիցներ են:

Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչները հրաշալի հոգեբաններ են, այդ պատճառով էլ պիտի աշխատեն մարդկանց հետ: Իրենք սիրում են վերլուծել իրավիճակը, փնտրել տարբեր հարցերի պատասխաններ, նաև իրենա ունակ են հարթեցնել ցանկացած կոնֆլիկտ՝ օգտագործելով իրենց խարիզման, հմայքն ու ֆլիրտը: Հիմնական հաջողությունը գալիս է նրանց մոտ արդեն իսկ մի քանի տարի աշխատելուց հետո, երբ իրենք արդեն մի որոշ քայլեր  են արել կարիերայի մի քանի սանդուղքներով: Հաջորդիվ՝ իրենց հեղինակությունն է ապահովում առաջընթացը: Կարիճները նպատակասլաց են և ռիսկային, և հաջողությունը սիրում է իրենց սրամտությունն ու վճռականությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորներնը միշտ ուշանում են աշխատանքից, և իրենց հարկավոր է ճկուն գրաֆիկ և ղեկավարության ըմբռնումը: Իրենք չեն ընդունում սահմանափակումերը և պետք չէ իրենց ասել, որ «այսպես ապրում է ամբողջ երկիրը»: Իրենք ինքնուրույն կգտնեն միջոցներ ապրելու այնպես, ինչպես իրենք են ուզում: Եթե Աղեղնավորը սիրահարված է իր նախագծին, ապա կտրամադրի սիրված աշխատանքին իր անբողջ ժամանակն ու ուժը: Աղեղնավորը չի սիրում սովորել դպրոցում, սակայն հետագայում մեծ սիրով կուսանի այն, ինչն իրեն և իր ընտանիքին կապահովվի ապագայում:

Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչները անընդհատ գտնվում են աշխարհը բացահայտելու պրոցեսի մեջ: Նրանք չեն հոգնում բացահայտել և ուսումնասիրել իրենց մասնագիտության տարբեր ճյուզերի նոր բնագավառները: Բարձր աշխատավարձը կարևորագույն դրդապատճառն է իրենց գործում: Այծեղջյուրներն ի սկզբանե գիտեն, որ կոլեկտիվում կլինեն լավագույնը: Նրանց նպատակները միշտ համաչափ են իրենց հնարավորություններին: 

Աղբյուրը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել