Մեգան Մարքլի անունը կրկին հայտնվել է աղմկոտ սկանդալի կենտրոնում, սակայն այս անգամ ոչ Սասեքսի դքսուհու մեղքով։ Նիհարելու համար հաբեր արտադրողներից մեկն ապօրինաբար օգտագործել է Սասեքսի դքսուհու անունը։ Որոշ ռեսուրսներում տեղադրվել են Մարքլի լուսանկարները, որոնք արվել են հղիությունից առաջ եւ հետո, գրությամբ, որոնք նշում էին, թե հաբերը դքսուհուն օգնել են վերադարձնել կազմվածքը ծննդաբերությունից հետո։
Մյուս կայքն ավելի հեռուն է գնացել՝ կեղծ հարցազրույց հրապարակելով Մեգանի հետ։ Դրանում նշվում է, որ հոգնելով հետեւել Հոլիվուդի ստանդարտներին եւ մարզասրահում տանջել իրեն՝ դքսուհին 10 տարվա ընթացքում բաղադրատոմսեր է փնտրել որոնք կօգնեին ազատվել ավելորդ կիլոգրամներից առանց դիետաների ու ֆիթնեսի։
Կեղծիքի հեղինակները նաեւ պնդում են, որ Մարքլը հաբերը թողարկել է «թագավորական ընտանիքի բողոքներին հակառակ», իբրեւ դա իր ամբողջ կյանքի աշխատանքն է։
Բուքինգհեմյան պալատը շնորհակալություն է հայտնել Mirror-ին անցկացրած հետաքննության համար եւ պահանջել դադարել Սասեքսի դքսուհու անունն օգտագործել գովազդային նպատակներով։ «Դա անօրինական է, եւ մենք պատշաճ միջոցներ կձեռնարկենք»,- հայտարարել է Մարքլի ներկայացուցիչը։
Լուսանկարները՝ Getty Images, Karwai Tang/Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:05, 18 ապրիլի
«Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը»՝ 5, «Ամերիկացին»՝ 4 մրցանակ. «Անահիտ» մրցանակաբաշխության կարմիր գորգն ու բոլոր մրցանակակիրները (ֆոտո)09:00, 18 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել