Կանադացի ռեփեր Դրեյքը գերազանցել է The Beatles խմբի երեք ռեկրորդ, հայտնում է Rolling Stone-ը։
Հիփ-հոփ կատարողի յոթ երգ միաժամանակ հայտնվել է Billboard-ի թոփ 100-ում այն դեպքում, երբ լիվերպուլյան խմբի ռեկորդը կազմում է հինգ կոմպոզիացիա։ Բացի այդ՝ երաժիշտի 12 սինգլ հայտնվել է թոփ 10-ում՝ Beatles-ից առաջ անցնելով մեկով։ 2019թ.-ին արտիստը ռոք երաժիշտներից առաջ է անցել նաեւ սինգլների քանակով, որոնք թոփ տասնյակում զբաղեցնում էին երկրորդ տեղը, գրում է Lenta.ru-ն։
Դրեյքը որոշել է դաջվածք անել ի պատիվ իր նվաճումների՝ The Beatles-ի՝ փողոցում քայլող մասնակիցների պատկերով։ Պատկերը կրկնում է «Abby Road» ալբոմի շապիկի լուսանկարը մի տարբերությամբ. Դրեյքը երաժիշտների առջեւում է եւ նրանց ձեռքով է անում։
Drake has a tattoo of himself in front of the Beatles on his arm. “I got more slaps than the Beatles...” pic.twitter.com/krzzFSF2Mj
— Word On Road (@WordOnRd) 9 августа 2019 г.
Օգտատերերին զայրացրել է ռեփերի նոր դաջվածքը։ Նրանք վերջինիս մեղադրել են նարցիսիզմի մեջ, ինչպես նաեւ պնդել, որ The Beatles-ը շատ ավելի տաղանդավոր է։ «Նարցիստական դաջվածք։ Եթե մարդիկ 50 տարի անց հիշեն Դրեյքի երգերը, մենք հաճույքով ետ կվերցնենք մեր խոսքերը»,- մեկնաբանություններում գրել է TransistorBand օգատատերը։ «Հեշտ է մտածել, որ նա ավելի կարեւոր է The Beatles-ից, երբ նույնիսկ սեփական երգերը չի գրում։ Այո՛, The Beatles-ի երգերը ձեզ կարող են դուր չգալ, բայց դուք չեք կարող ասել, թե նրանք պատմության համար ավելի քիչ բան են արել, քան մշակված ձայնով եւ թվային բիթերով ռեփերը»,- համաձայնել է martyblazeit420 օգտատերը։
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ