Հայտնի ռեփեր Քարդի Բին հայտնի է իր բնականությամբ եւ լավ, երբեմն չափազանց սուր հումորի զգացմամբ։ Ընդ որում, այդ երկու հատկությունները նրանում հաջողությամբ համադրվում են, իսկ նրա գրեթե բոլոր «մերկ» լուսանկարներն ուղեկցվում են զվարճալի գրառմամբ։
Իր նոր հրապարակման մեջ աստղը պատկերված է գրիմի սենյակում. Նա թափանցիկ տոպ է կրում եւ վառ վարդագույն սպորտային տաբատ։ Քարդի Բին աֆրիկյան հյուսքերով է, կրում է ոսկե ականջօղեր եւ ամուսնական մատանի։
Այս, նվազագույնն էպատաժային լուսանկարը երգչուհին ուղեկցել է մեծ կրծքի մասին անսպասելի մեկնաբանությամբ։ «Ես չեմ կարողանում լողալ։ Այնպես որ, ես դրանք այնքան մեծ եմ դարձրել, որ ջրի երես դուրս գամ»,- գրել է Քարդի Բին։
Երկրպագուները գնահատել են երգչուհու հումորն ու անկեղծությունը։ «Շնորհակալություն, որ չես ստում պլաստիկ վիրահատությունների վերաբերյալ», «Որտե՞ղ էիր, երբ «Տիտանիկը» խորտակվում էր։ Թանկագինս, դու կարող էիր փրկել ամբողջ նավը», «Բայց չէ որ էկոլոգները զգուշացնում են, որ ջրում արդեն իսկ շատ է «պլաստիկը»»,- կատակել են նրանք։ Հետեւորդներին միացել է նաեւ Քարդիի աստղային ընկերուհին՝ սուպերմոդել Նաոմի Քեմփբելը։ «Սեւ հովազը» եւս կատակել է կազմվածքի մասին։ «Հասկանում եմ քեզ։ Իսկ ես նույնիսկ ջրի երես չեմ կարող դուրս գալ»,- նշել է պոդիումների աստղը։ Քեմփբելն ակնհայտորեն համեստություն է անում…
Հիշեցնենք՝ գարնանը՝ հերթական պլաստիկ վիրահատությունից հետո, Քարդիի մոտ բարդություններ են առաջացել։ Ռեփ կատարողն այդ ժամանակ դիմել էր լիպոսակցիայի եւ ավելի մեծացրել կուրծքը։ Նշենք նաեւ, որ վերջերս նա թողարկել է հերթական պրովոկացիոն տեսահոլովակը, որը նկարահանվել է «Press» երգի հիման վրա։ Դրանում երգչուհին գրեթե մերկ է նկարահանվել։ Ռետուշի շնորհիվ պատկերն ընդունելի տեսք ունի, սակայն ամեն դեպքում ցնցում է։ Ընդ որում, ոչ պակաս, քան նրա նախորդ, «Money» տեսահոլովակը։
Բացի այդ՝ Քարդի Բին նկարահանվել է մերկապարուհիների մասին պատմող «Hustlers» ֆիլմում, որում մարմնավորել է իր կերպարը. նա կարիերան սկսել է հենց գիշերային ակումբում պարուհու աշխատանքից։ Բացի այդ՝ նա հաճախորդներին թմրամիջոցներ է տվել, ապա՝ կողոպտել։ Ինչպես նոր ֆիլմում…
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին