ԽՈՅԵՐ
Օգոստոսի 20-ին սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի ներել ձեզ, մոռանալ ձեր վիրավորական կատակները, որոնց դուք առանձնապես մեծ նշանակություն եւ կարեւորություն չեք տալիս։ Եվ նա այսօր ստիպելու է ձեզ մտածել խոսելուց առաջ եւ ավելի խելամիտ լինել։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելի էակի երջանիկ եւ արեւոտ օր է նախապատրաստել ձեզ համար։ Նրան հաջողվելու է ջերմացնել ու ժպիտ պարգեւել ձեզ։ Արդյունքում շատերը սկսելու են նախանձել ձեզ։ Իսկ դուք պետք է մանրամասն հիշեք, անգամ հուշատետրում գրեք օգոստոսի 20-ին կատարվածը, քանզի այդպիսի օրեր, ցավոք, հաճախ չես ապրի։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Որքան շատ անհանգստանաք եւ խուճապի մատնվեք, այնքան ձեր մտերիմներն ու հատկապես երկրորդ կեսը ավելի շատ են մտահոգվելու ձեզ համար։ Փորձեք փոխել ստեղծված իրավիճակը, քանզի ոչ մեկը բացի ձեզնից չի կարող անել դա։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր աստղերը հուշում են լսել ընկերների խորհուրդները, քանզի հենց նրանք այսօր կասեն այն, ինչ պետք է անեք այս պահին։ Սակայն սիրելի էակը չպետք է իմանա այս մասին։ Թող կարծի, որ այդ հանճարեղ մտքերի հեղինակը հենց դուք եք։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սիրելի անձնավորության համար այսօր շատ դժվար կլինի պատկերացնել ձեզ հետ կապված մի քանի իրավիճակներ, նույնիսկ եթե դուք նրան բացատրեք դրանց իրականություն դառնալու հավանականության մասին։ Դե ինչ, եթե խոսքերով չի ստացվում, ուրեմն կարելի է գործով ապացուցել, որ իրավացի եք։
ԿՈՒՅՍԵՐ
Օգոստոսի 20-ին կհասկանաք, որ այն իրավիճակը, որում այժմ հայտնվել եք դուք եւ ձեր սիրելի էակը, մեկ անգամ արդեն պատահել է ձեզ հետ։ Մնում է միայն հիշել, թե ինչպես եք վարվել այն ժամանակ եւ հասկանալ, թե ինչ է պետք անել այս անգամ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր տեղանքում չկողմնորոշվելու ձեր վատ սովորությունը կարող է չար կատակ խաղալ ձեր ու ձեր սիրելի էակի հետ։ Ուստի, փորձեք որքան հնարավոր է զգուշավոր ու մտածված լինել ձեր ամեն քայլում, իսկ տանից դուրս գալիս վերանայեք երթուղին, որպեսզի սխալներ թույլ չտաք։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր երկուսի ճակատագիրը ձեր ձեռքերում չի լինի։ Դա կարող է բավականին բացասական հետեւանքներ ունենալ հարաբերությունների վրա։ Աստղերը հուշում են՝ լինել չափազանց զգույշ եւ ուշադիր։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Օգոստոսի 20-ին մի փորձեք գնահատական տալ ձեր հարաբերություններին, միեւնույն է, չի ստացվելու։ Պարզապես զգացեք այն ջերմությունն ու էներգիան, որը ստանում եք ձեր սիրելի էակից եւ արեք հնարավոր ամեն ինչ՝ սիրելի էակին ձեր կողքին պահելու համար։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր ընտրյալը չի ընկալի ձեր խոսքերի իմաստը։ Ավելին, նա ամեն ինչ հակառակը կհասկանա, ինչը տարաձայնությունների առիթ կդառնա։ Եվ որքան էլ նստեք ու մտածեք, թե ինչպես եւ ինչու այդպես պատահեց, գլխի չեք ընկնելու։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր խոսքերն ու գործողությունները վիրավորական կթվան սիրելի անձնավորության համար, ինչը զարմանալի կլինի ձեզ համար։ Փորձեք հասկանալ, որ օգոստոսի 20-ին նրա նյարդային համակարգը շատ լարված են, նա շատ զգացմունքային ու խոցելի է։ Դուք լուռ ձեր հետեւությունները արեք։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունն այնպիսի մի բան կմտածի, որը դուք զարմանքից քարացած կնայեք նրան։ Մնում է հուսալ, որ անակնկալը հաճելի եւ ուրախալի կլինի ձեզ համար եւ օգոստոսի 20-ը անմոռանալի էջ կլինի ձեր կյանքում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:05, 18 ապրիլի
«Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը»՝ 5, «Ամերիկացին»՝ 4 մրցանակ. «Անահիտ» մրցանակաբաշխության կարմիր գորգն ու բոլոր մրցանակակիրները (ֆոտո)09:00, 18 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել