Բրյուս Լիի դստերը դուր չի եկել ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի վերջին մեկնաբանությունը «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում իր հոր կերպարի վերաբերյալ։ Variety-ի հաղորդմամբ՝ Շենոն Լին ռեժիսորին բավական կոպիտ ձեւով խորհուրդ է տվել զերծ մնալ այդպիսի դատողություններից։
Ավելի վաղ արտիստը հայտարարել է, որ նոր ֆիլմում իր հոր նկարագրումը վիրավորական է։ Այժմ նա կինեմատոգրաֆիստից պահանջում է ներողություն խնդրել։ «Նա պարզպես կարող էր լռել։ Դա շատ լավ կլիներ։ Կա՛մ կարող է ներողություն խնդրել, կա՛մ պարզապես ասել․ «Իրականում ես չգիտեմ՝ ինչպիսին է եղել Բրյուս Լին։ Ես դա պարզապես գրել եմ իմ կինոյի համար»։ Բայց նրա պետկերը չպետք է ընդունվի այնպես, կարծես նա իրականում այդպիսին է եղել»,- հայտարարել է Շենոն Լին։
«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի տեսարաններից մեկում Բրյուս Լին հպարտանում է մարտարվեստի հետ կապված իր կարողություններով։ Նա նաեւ հայտարարում է, որ հեշտությամբ կհաղթի Մուհամեդ Ալիին։ Արդյունքում նրա ու կասկադյո Քլիֆ Բութի միջեւ կռիվ է սկսվում, նրան ծեծում են ու նետում մեքենան՝ ծաղրի առարկա դարձնելով։
Ավելի վաղ Տարանտինոն պատասխանել էր քննադատությանն այն առնչությամբ, թե ինչպես է նոր ֆիլմում պատկերել Բրյուս Լիին։ Ռեժիսորը նշել է, որ նա «մեծամիտ տղա է եղել», ինչպես նաեւ ընդգծել, որ դերասանն իսկապես ասել է Մուհամեդ Ալիի մասին խոսքերը։ «Բավական չէ, որ նա ասել է դա, նաեւ նրա կինը՝ Լինդա Լին, այդ մասին գրել է առաջին կենսագրության մեջ, որը ես կարդացել եմ»,- հավելել է կինեմատոգրաֆիստը։ Ընդ որում, նշվում է, որ մեջբերումը, որը Տարանտինոն վերագրում է դերասանի կնոջը, իրականում պատկանում է քննադատին, ում բառերը մեջբերվում են գրքում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին