Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Արքայադուստր ծնվում են...կամ, գուցե դառնու՞մ»․ Նազենի Հովհաննիսյանի ծովափնյա նոր լուսանկարը

13:47, 17 օգոստոսի

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային, հմայիչ կերպարում։ Կադրում հաղորդավարուհին կրում է կապույտ, երկարափեշ զգեստ։ Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․ 

«Արքայադուստր ծնվում են...կամ, գուցե դառնու՞մ, կարևորը զգացողությունն է ու, որ գտնես քո ամրոցը)...»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա սպիտակ հագուստ էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ես կասեմ մի բան, այսօր շտապեք տեսնել այն մարդկանց, ում շատ կարոտում եք ու հիշում, բայց անընդհատ չեք «հասցնում» տեսնել, չի ստացվում: ՇՏԱՊԵՔ, որովհետեւ  հետո պարզապես կարող է շատ ուշ լինել...

Նաև մի քանի խորհուրդ իմ պաշտելի Էկզյուպերիից: Գուցե պետք գա... Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաեւ քո մոլորակը: Գիտես…երբ շատ տխուր ես լինում, լավ է վերջալույսին նայելը: Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել: 

Մարդիկ արդեն ժամանակ չունեն որեւէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել եւ հենց դրա համար էլ մարդիկ այլեւս բարեկամներ չունեն... Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»։ Հավերժ ակտուալ եւ հուզիչ։ Իսկ ո՞ր տողերն եք դու՛ք մտապահել»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել