Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Դպրոցը չավարտեց, բայց դարձավ աստղ, հաղթեց քաղցկեղին ու գիրացավ հանուն դերի. Ռոբերտ դե Նիրոն նշում է 76-ամյակը

17:31, 17 օգոստոսի

«Կնքահայրը», «Տաքսիստը», «Լավ տղաները», «Ծանոթություն ծնողների հետ», «Փորձաշրջան» եւ այլ ֆիլմերից հայտնի դերասան, հոլիվուդյան աստղ Ռոբերտ դե Նիրոն այսօր՝ օգոստոսի 17-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Դերասանը դարձավ 76 տարեկան: Ռոբերտ դե Նիրոյի ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք 10 հետաքրքիր փաստ հանրահայտ կինոաստղի մասին, որոնք, միգուցե, հայտնի էին քչերին:

Ռոբերտ դե Նիրոն ծնվել է արվեստագետների ընտանիքում: Նրա մայրը՝ Վիրջինա Ադմիրալը, զբաղվում էր նկարչությամբ եւ բանաստեղծություններ էր գրում, հայրը՝ նկարչությամբ եւ ճարտարապետությամբ:

Նա այդպես էլ չավարտեց դպրոցը: Նա երկու անգամ փոխել է դպրոցները, սակայն այդպես էլ չի ստացել ավարտական ատեստատ:

1993 թ-ին նա առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում: Այն կոչվում էր «Հարսանյաց խնջույք», որը, սակայն, էկրաններ է բարձրացել 1969 թ-ին:

Նա սիրում է կատարելություն: Այս հատկանիշը դերասանը ժառանգել է հորից՝ Ռոբետ դե Նիրո ավագից, որը, ինչպես արդեն նշեցինք, նկարիչ էր, որն ամեն առարկա խորությամբ ուսումնասիրում էր, մինչեւ աշխատանքի անցնելը:

Ատամների հետ կապված առեղծվածային պատմությունը.

«Վախ» ֆիլմում Մաքս Քեդիի դերը կերտելու համար նա 20 հազար դոլար էր վճարել ատամնաբույժին՝ իր ատամները «փչացնելու» համար, իսկ ֆիլմի ավարտից հետո կրկնակի վճարել էր, որպեսզի դրանք վերականգնեին:

«Երբեք չեմ վերադառնա Ֆրանսիա».

1998 թ-ին Ֆրանսիայում նկարահանումների ընթացքում դերասանին հարցաքննել են՝ մարմնավաճառության կասկածանքով: Ավելի ուշ իր հարցազրույցներից մեկում Դե Նիրոն խոստովանել է, որ երբեք չի վերադառնա Ֆրանսիա:

Ռեստորանային բիզնեսը.

Ռոբերտ դե Նիրոն մի քանի ռեստորանների սեփականատեր է, որոնցից են՝ Ago-ն, Nobu-ն եւ Rubicon-ը:

27 կգ՝ հանուն դերի.

1980 թ-ին Raging Bull ֆիլմում Ջեյք Լա Մոտային մարմնավորելու համար դերասանը 27 կգ-ով ավելացրել է քաշը: Նա օրերով ուտում էր միայն սպագետի եւ պաղպաղակ:

Քաղցկեղին հաղթածը.

2003 թ-ին դերասանի մոտ հայտնաբերվել էր շագանակագեղձի քաղցկեղ: Նույն թվականին դե Նիրոյին վիրահատել են Memorial Sloan-Kettering քաղցկեղի կենտրոնում: Վիահատությունն ու բուժումը, բարեբախտաբար, հաջողությամբ են պսակվել:

Կուռքն էլ ունի կուռքեր.

Այսօր Ռոբերտ դե Նիրոն կուռք է շատ երիտասարդ դերասանների համար, իսկ իրեն ոգեշնչել են Մոնտգոմերի Քիլֆթը, Ռոբերթ Միթչումն ու Մարլոն Բրանդոն:

Լուսանկարները՝ Rex Features, AP photo/Carlo Allegri, Dado Ruvic/Reuters


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել