MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Գիտեի՞ք․ «Տրոյա»՝ 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին  

22:17, 18 օգոստոսի

NEWS.am STYLE-ը շարունակում է հայտնի տարբեր ֆիլմերի մասին հետաքրքիր փաստեր ներկայացնել։ Այսօր այդ ֆիլմը՝ «Տրոյա»-ն է՝ 2004թ․-ին նկարահանված։ Եվ այսպես․

-Նկարահանումներից առաջ Աքիլեսի դերը մարմնավորած Բրեդ Փիթը վեց ամիս սրին տիրապետել է սովորել։ Արդյունքում նա վնասել է  աքիլեսյան գարշապարը (մի՞թե ճակատագիր չէ), ինչի պատճառով նկարահանումները մի քանի շաբաթով հետաձգվել են։

-Հանուն նախագծում մասնակցության ռեժիսոր Վոլֆգանք Պետերսենը հեռացել է «Բեթմենը Սուպերմենի դեմ» բլոքբասթերից, իսկ Բրեդ Փիթը հրաժարվել է Դարեն Արոնոֆսկու ֆիլմից, որում գլխավոր դերը կերտել է Հյու Ջեքմենը։

-Նկարահանումների ժամանակ Փիթը ստիպված է եղել ծխելը թողնել։ Ըստ նրա խոստովանության, դա ամենատանջալի բանն է եղել, որ նա ստիպված է եղել ապրել։

-Հարեթ Հեդլունդը Լոս Անջելես վերադառնալուց մեկ ամիս անց, ուր մեկնել էր դերասանական կարիերա ստեղծելու համար, ֆիլմում ստացել է դեր։

-Գոյություն ունի ֆիլմի ռեժիսորական տարբերակը, որը տեւում է 196 րոպե։

-Բրեդ Փիթն ու Էրիկ Բանան Աքիլեսի ու Հեկտորի տեսարանում խաղացել են հենց իրենք՝ առանց կրկնորդների։ Դերասանները ջենթլմենական համաձայնություն են կնքել իրար մեջ․ յուրաքանչյուր հաջողված հարվածի համար միմյանց գումար վճարել (50 դոլար թեթեւ, 100՝ լուրջ հարվածի համար)։ Արդյունքում Փիթը Բանային 750 դոլար է վճարել, իսկ նա ոչ մի ցենտ չի ստացել։

-Բրիսեիդայի կերպարի համար իրեն փորձել է նաեւ դերասանուհի Կիրա Նայթլին։

-Նկարահանումների՝ 38 աստիճան շոգի ժամանակ ստեղծագործական խմբի անդամները բազմիցս ուշաթափվել են։

-Տրոյա ֆիլմի ռեժիսորի առաջարկ է ստացել Քրիտոֆեր Նոլանը։

-Անցնելով հունական ջախջախված ճամբարների միջով Աքիլեսը ծաղրում է Ոդիսեւսին՝ ասելով, որ նա հանդիսանում է նրացից վերջինը։ Ում ծանոթ է «Ոդիսեւսի» պատմությունը, հայտնի է, որ Ոդիսեւսը առաջինն էր, որը ոտք դրեց տրոյական հողում, սակայն նա խորամանկություն արեց՝ նետելով իր վահանը ավազի մեջ եւ թռչելով նրա վրա, ձեւական չկանգնելով հողի վրա, կամ անեծք կար, որ ով առաջինը ոտք դնի Տրոյայի հողին, ապա անպայման կմահանա։ Ոդիդեւսը վերջին հույնն էր, որը պատրեազմից հետո հասավ տուն։ Այսպես պատահեց, քանի որ նա զայրացրել էր Աստվածներին։

-Շոն Բինը կերտում է հերոսների, որոնք ֆիլմերում երկար կյանք չունեն։ Զարմանալի է, սակայն «Տրոյա» ֆիմում նա խաղաց Ոդիսեւսի դերը՝ միակ հույն հրամանատարը, որը ողջ է մնում։

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել