Հարկատուներին զայրացնում է․ որքան գումար է Ֆրանսիան ծախսում Բրիջիտ Մակրոնի վրա

Երեք լուք ուսումնական տարվա համար

«Պերֆեկտինո, ինչպես ասում են հայերը». Միխայիլ Շիրվինդտը կրկին Հայաստանում է

Հայկական շոու-բիզնեսի հայտնիները՝ Արամեի նոր տեսահոլովակի շնորհանդեսին

Ժիզել Բունդխենի դիետան, որը կօգնի արագ վերականգնել կազմվածքը արձակուրդից հետո

Ինչո՞ւ չի ամուսնանում Ռաֆայել Երանոսյանը

Մարինկա Խաչատրյանի սիրելին ամուսնության առաջարկություն է արել դերասանուհու 22-ամյակին

Ավրաամ Ռուսոն Երեւանում ներկայացրեց բժշկական թեմայով իր գիրքը

Արփիի «Օրորերգ» CD-ի փակ շնորհանդեսը

Ծառուկյանի եւ դստեր պարը հարսանիքի ժամանակ

Ռուսոյի, Ռոտարուի, Ձախ Հարութի եւ Արման Հովհաննիսյանի ելույթները` Ծառուկյանի դստեր հարսանիքին

«Եզրային կիսապաշտպանները կենդանիներ են, որոնք պաշտպանում են իրենց ձագուկներին». «IQ-իկ»

Աշխարհի ամենաթանկարժեք 10 առանձնատները

Ի՞նչ հագուստով են ներկայացել հայ հայտնիները «Անհայտ բաժանորդը» ֆիլմի պրեմիերային

Վարդի թարմություն. Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլիի գեղեցկության հինգ գլխավոր գաղտնիքները

«Դեպի ճամբար» հեռուստասերիալի էքստրեմալ եւ զվարճալի պահերը․ BACKSTAGE

Միշտ երիտասարդ, ոճային ու նրբագեղ ․ Էլեգանտ Մելանյա

Շնորհավոր Սեպտեմբերի 1

Կազմակերպեք Տարանտինոյի ֆիլմերի մարաթոն, եւ NEWS.am STYLE-ի վարկանիշը ձեզ կօգնի

20:35, 20 օգոստոսի

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել Քվենտին Տարանտինոյի թոփ ֆիլմերը: Հիշեցնենք, որ ոչ օբյեկտիվ չհամարվելու համար մենք որոշեցինք տեղերը բաշխել կինոյի մասին 2 ամենահեղինակավոր IMDb եւ Kinopoisk կայքերի ընդհանրացված վարկանիշի տվյալների համաձայն:

Ի դեպ, եթե առաջին մասը բաց եք թողել, ապա կարող եք ծանոթանալ այստեղ՝ «Սպանել Բիլլին», «Գարշելի ութնյակը» եւ այլն. Քվենտին Տարանտինոյի թոփ ֆիլմերը»:

Շարունակենք...

«Մի անգամ… Հոլիվուդում»

5-րդ տեղ, վարկանիշը՝ 16.0  (IMDb՝ 8.4, Кinopoisk՝ 7.6)

Տարեթիվը՝ 2019

Գլխավոր դերերում են՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Մարգո Ռոբին, Էմիլ Հիրշը...

Հասույթը՝ ֆիլմը դեռեւս վարձույթում է

Ֆիլմը պատմում է իրադարձությունների հերթագայության մասին, որոնք 1969 թվականին տեղի են ունեցել Հոլիվուդում՝ նրա «ոսկե դարի» մայրամուտին: Հայտնի դերասան Ռիկ Դալթոնը եւ նրա դուբլյոր Քլիֆ Բուտը փորձում են իրենց տեղը գտնել կինոինդուստրիայի սրընթաց փոխվող աշխարհում:

«Անփառունակ սրիկաները»

4-րդ տեղ, վարկանիշը՝ 16.1 (IMDb՝ 8.3, Kinopoisk՝ 7.8)

Տարեթիվը՝ 2009

Գլխավոր դերերում են՝ Բրեդ Փիթը, Քրիսթոֆ Վալցը, Մելանի Լորանը, Դանիել Բրյուլը...

Հասույթը՝ 321 455 689 դոլար

Երկրորդ համաշխարհային պատերազմ, գերմանացիների կողմից օկուպացված Ֆրանսիայում ամերիկացի հրեա զինվորների խումբը նացիստների վրա վախ է տարածում՝ զինվորներին դաժանորեն սպանելով եւ գանգամաշկը հանելով:

«Կատաղած շներ»

3-րդ տեղ, վարկանիշը՝ 16.4 (IMDb՝ 8.3, Kinopoisk՝ 8.1)

Տարեթիվը՝ 1991

Գլխավոր դերերում են՝ Հարվի Քեյթելը, Թիմ Ռոթը, Մայքլ Մեդսենը, Քրիս Փենը...

Հասույթը՝ 2 832 029 դոլար (ԱՄՆ-ում)

Ոսկերչական խանութի կողոպուտ մտահղանալով՝ քրեական պարագլուխ Ջո Քեբոթը մեկտեղ է հավաքում 6 փորձառու եւ միմյանց բացարձակապես անծանոթ հանցագործների: Բայց հենց ամենասկզբից ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես մտահղացվել էր, եւ սովորական կողոպուտը վերափոխվում է արյունահեղ կոտորածի:

«Ջանգո ազատագրվածը»

2-րդ տեղ, վարկանիշը՝ 16.5 (imdb՝ 8.4, kinopoisk՝ 8.1)

Տարեթիվը՝ 2012

Գլխավոր դերերում են՝ Ջեյմի Ֆոքսը, Քրիսթոֆ Վալցը, Լեոնարդո Դի Կապրիոն, Քերրի Վաշինգտոնը...

Հասույթը՝ 424 983 399 դոլար

Գլուխների էքսցենտրիկ որսորդը, որը հայտնի է նաեւ որպես Դանտիստ, զբաղվում է ամենավտանգավոր հանցագործներին հրազենով որսալով: Աշխատանքը դժվարին է, եւ նա հուսալի օգնականի կարիք ունի: Նրա ազատագրած ստրուկ Ջանգոն հոյակապ թեկնածու է: Ճիշտ է, նոր օգնականն իր դրդապատճառներն ունի՝ նախ անհրաժեշտ է ինչ-որ մեկի հետ հարցեր պարզել:

«Քրեական ընթերցվածք»

1-ին տեղ, վարկանիշը՝ 17.5 (IMDb՝ 8.9, Kinopoisk՝ 8.6)

Տարեթիվը՝ 1994

Գլխավոր դերերում են՝ Ջոն Թրավոլտան, Սեմյուել Լ.Ջեքսոնը, Բրյուս Ուիլիսը, Ումա Թուրմանը...

Հասույթը՝ 213 928 762 դոլար

Երկու ավազակներ Վինսենթ Վեգան եւ Ջուլս Վինֆիլդը պարզաբանումների եւ քրեական պարագլուխ Մարսելաս Ուոլեսի պարտապանների հետ խնդիրների լուծման միջեւ ընդմիջումներին փիլիսոփայական զրույցներ են վարում:

Առաջին պատմության մեջ Վինսենթն անմոռանալի երեկո է անցկացնում Մարսելասի կնոջ՝ Միայի հետ: Երկրորդում պատմում են բռնցքամարտիկ Բութչ Քուլիջի մասին, ում գնել էր Ուոլեսը, որ մարտի մեջ մտցնի: Երրորդ պատմության մեջ Վինսենթը եւ Ջուլսը անհեթեթ պատահականությամբ անախորժության մեջ են հայտնվում:

Եթե այս ֆիլմերը դիտել եք, այդ դեպքում կազմակերպեք Տարանտինոյի ֆիլմերի մարաթոն: Վստահեցնում եմ, չեք զղջա:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության