Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպե՞ս տարբերել տղամարդուն ու տղային

21:12, 22 օգոստոսի

1. Վարքագիծը դժվար իրավիճակներում

Տղամարդը ոչ միշտ է շատ խոսում, հազվադեպ է օգտագործում գեղեցիկ բառեր ու շատ որոշիչներ, բայց հստակ գիտի, երբ է եկել գործելու ժամանակը: Տղամարդը տագնապելու ու իրար խառնվելու սովորություն չունի: Նա սթափ հայացք ունի իրավիճակի մասին ու վարքագծի մտածված ռազմավարություն: Տղամարդն ասես ժայռ լինի:

Իսկ տղան կարողանում է միայն գեղեցիկ խոսել, ու բոլորովին չգիտի, թե ինչպես իրեն պահի կրիտիկական իրավիճակներում:

2. Սեփական մեղքը ընդունելու կարողություն

Իսկական տղամարդը չի վախենում ընդունել իր մեղքը, նա հասկանում է, թե երբ ու ինչում է սխալ: Նա չի վախենում հրապարակայնորեն ներողություն խնդրել: Պարտադիր չէ, որ Տղամարդը ասի «ներողություն» բառը: Դրա փոխարեն նա կարող է նվեր անել, հաճելի իրավիճակ ստեղծել կնոջ համար, ակնթարթորեն առաջարկել ստեղծված խնդրի լուծման ճանապարհները: Կոնֆլիկտի լուծման այդ միջոցն ավելի արդյունավետ է, քան սովորական բառերը:

Իսկ տղան մինչեւ վերջ կպնդի իր իրավացիությունը եւ իր պաշտպանությունը կկառուցի «հարձակման» դիրքերից:

3. Կյանքի սկզբունքներ

Տղամարդը ունի պատվի ու վարքագծի չգրված կոդեքս: Կան սկզբունքներ, որոնց նա հավատարիմ է տարիներ շարունակ: Տղամարդը իր կամքին հակառակ չի գնա, նա միշտ ճիշտ է դնում առաջնայննությունները ու կարող է իր համար անցավ ձեւով գտնել այլընտրանքային ճանապարհներ՝ հեռանկարում ավելի մեծ օգուտ քաղելու նպատակով: Սա վերաբերում է ընկերությանը, անձնական կյանքին ու բիզնեսին: Իսկ Տղան իր խառնվածքով բռնկվող է ու չի կարող համարժեք արձագանքել իրավիճակին: Նա վարքագծի հստակ դիրքորոշում չունի՝ ունի միայն նկատված լինելու ցանկություն: Նրա կյանքի կարգախոսը «հոսանքի ուղղությամբ լողալն է»:

4. Արձագանքը կանանց «ոչ»-ին

Կինը իր բնույթով սովոր է քմահաճույքների, նա սպասում է, թե երբ են իրեն համոզելու, ստիպելու: Կարճ ասած՝ նա սիրում է կոկետություն: Տղամարդը հակառակը՝ համարժեք է արձագանքում կանանց մերժումներին: Նրա գեներում կա կնոջը դեպի անհրաժեշտ որոշում առաջնորդելու ունակությունը: Չէ՞ որ մարդը գոհ է, երբ ինքնուրույն է կայացնում որոշումներ, իսկ Տղամարդը համոզելու, առանց ճնշելու փաստարկներ բերելու հատկություն ունի, ինչի շնորհիվ կարողանում է ստանալ այն, ինչ ուզում է:

Տղաները չեն ուզում իրենց կյանքը բարդացնել նոր խնդիրներով: Նրանց համար կարեւոր է իրենց «սխրանքների» քանակությունը, այլ ոչ թե որակը: Տղան երբեք չի պայքարի որեւէ կնոջ կողմից նկատված լինելու համար, նա կջերմանա իր երկրպագուների փառքի ճառագայթներում:

5. Վերաբերմունքը ընտանիքի նկատմամբ

Տղամարդիկ ամուր հարաբերություններ են կառուցում: Նրանք իրենց ազատ ժամանակը անցկացնում են իրենց ընտանիքի հետ, ոչ թե որովհետեւ չեն կարողանում ուրախանալ դրսում՝ ընկերնների հետ, այլ որովհետեւ լավ հայրեր ու ամուսիններ են: Ամեն մեկն էլ կարող է հայր դառնալ, բայց ոչ ամեն մեկը կարող է լավ հայր դառնալ: Իզուր չէ կանանց մեծ մասը իր տղամարդուն ընտրելիս ենթագիտակցաբար պատկերացնում, թե ինչ հայր կլինի նա իր երեխայի համար:

Իսկ տղան որոշումներ չի կայացնի, նա կորոնի զանազան ճանապարհներ, որպեսզի խուսափի իր պարտականություններից: Տղայի համար ընտանիքը յուրատեսակ բեռ է, որը պետք է հասարակությանը, բայց ոչ անձամբ իրեն:

6. Հարգանք կանանց նկատմամբ

Կանայք երբեմն չափն անցնում են, չափից քմահաճ են ու իրենց թեթեւամիտ են պահում, բայց Տղամարդը երբեք թույլ չի տա հարվածել կնոջը կամ վիրավորել նրան մարդկանց ներկայությամբ: Տղամարդիկ կարող են քննարկել իրենց «նվաճումները», բայց ոչ բոլորի հետ եւ անընդհատ: Տղամարդը միշտ հարգանքով է վերաբերում կնոջը ու ոչ միայն իր: Նա ճանապարհ կզիջի գործընկերուհուն, հարեւանուհուն, պարզապես անծանոթ կնոջը (երբեմն իհարկե նրա հետույքը գնահատելու համար, բայց դա չէ գլխավոր պատճառը): Լավ վարվեցողության կանոնները ավելի կարեւոր են, քան ցանկացած սիրախաղ:

Իսկ տղաները պարծենում են իրենց սխրանքերով: Նրանք կազմում են իրենց զոհերի ցուցակները, իրենց ոչ կոռեկտ վերաբերմունք են թույլ տալիս թույլ սեռի ներկայացուցիչների նկատմամբ:

7. Պահվածքը սեքսի ժամանակ

Տղամարդը վաղուց գիտի, թե կոնկրետ որ դիրքերը, որ տեղերն ու որ ռիթմն է կատարյալ հարմար իրեն ու իր զուգընկերուհուն։ Այո, նա ժամանակին շատ բան է փորձել, բայց հիմա արդեն ոչ թե փորձում է, այլ կյանքից վերցնում է լավագույնը՝ հրաժարվելով ավելորդ բաներից։ Իհարկե, երբեմն նրան ինչ–որ նոր բան է պետք, բայց դա ոչ թե ինչ–որ էկզոտիկ բանի որոնում է, այլ ավելի շուտ բազմազանության ակնթարթային ցանկություն։ Ֆիզիկական մերձեցում նա նախընտրում է ունենալ այն կնոջ հետ, որը կարող է գրգռել նրան մտավոր, իսկ դա շատ բան արժե։

Իսկ տղան կուսումնասիրի «Կամասուտրան»՝ չմտածելով զուգընկերուհու հաճույքի մասին։ Նրա համար կարեւոր է ընդամենը բազմազանությունը՝ դիրքերի եւ զուգընկերուհիների առումով։ Աշխարհը ճանաչելու հավերժական շրջան։

8. Վերաբերմունքը աշխարհի նկատմամբ

Տղամարդը հաստատ գիտի, թե ինչ եւ ինչպես է ուզում։ Նա ինքնավստահ է եւ կանխատեսում է շրջապատի վարքն այս կամ այն իրավիճակում։ Տղամարդը գիտակցում է, որ աշխարհը չի պտտվում իր շուրջը, նա ինքնուրույն է առաջ շարժվում, որպեսզի բարելավի իր եւ իր մտերիմների կյանքը։ Տղամարդու համար կարեւոր են ինքնակատարելագործումն ու նորանոր ձեռքբերումները։

Իսկ տղան հույս ունի, թե իր բախտը կբերի։ Ոչ մի վստահություն եւ իրավիճակի վերահսկողություն։ Միայն հույսեր եւ ցանկություններ։

9. Ապագայի պլաններ

Տղամարդը նպատակներ է դնում եւ գնում դրանց ընդառաջ, նա ռազմավարական քայլեր է մշակում նպատակին հասնելու համար։

Տղան ապրում է տվյալ օրով՝ ունենալով գաղափարներ եւ չունենալով դրանք կյանքի կոչելու ցանկություն։

10. Կնոջ ընտրությունը

Տղամարդը նույնիսկ ամենամեծ ընտրանու դեպքում միշտ էլ կնկատի խելացի կնոջը ։ Եվ որքան իմաստուն է կինը, այնքան լավը կլինի նրա ընտրությունը։ Ինտելեկտուալ կինը մի շարք պահանջներ ունի, որոնք նա հեշտությամբ ներկայացնում է իր տղամարդուն։ Իսկական տղամարդը երբեք մանկամիտ ու թույլ կնոջ չի ընտրում։ Նրան ինքնավստահ աղջիկ է պետք, որը կունենա հազվագյուտ շնորհ՝ դառնալ նրա մուսան։ Հոգեպես հարուստ կինը կօգնի նրան գործի մեջ խորհուրդներով, անձնական կյանքում՝ հարմարավետ կենցաղով, անկողնում՝ առավելագույնս լիցքաթափելով։

Իսկ տղան կնախընտրի հավաքույթի ամենավառ եւ խելառ աղջկան։ Նրա համար կարեւոր է փայլն ու հռչակը, այլ ոչ թե խորությունն ու ոգեշնչելու կարողությունը։

Աշխարհը բացահայտելու ճանապարհին աղջիկներին տղամարդկանց տարբեր տեսակների են հանդիպում՝ «ռոմանտիկ», «հանգստյան օրերի տղամարդ», «հավերժ սկեպտիկ», «Ապոլոն», «կնամոլ», «քեֆ անող», «ուսուցիչ», «մարզիկ», «օտարերկրացի», «սուպերմեն»։ Հնարավոր է, այդ ցուցակը թերի է, բայց դա տղամարդկանց ամենահիշվող տեսակներն են, որոնք հանդիպում են աղջիկներին։

Եվ այսպես, նրանք, ում կարելի է դասել «Տղամարդկանց» շարքին, միշտ կօգնեն, երբ նրանց խնդրեն այդ մասին, ու նկատեք՝ խնդրեն, այլ ոչ թե աղաչեն: «Տղա» տեսակը միշտ ձգտում է խուսափել օգնելուց: Իհարկե, կասկածներ կան` կկարողանա՞ արդյոք «տղա» տեսակը երբեւէ «Տղամարդ» դառնալ: Բայց չէ՞ որ միշտ էլ պետք է հավատալ մարդկանց, հավատալ, որ մեզնից յուրաքանչյուրը ունակ է փոխվել ցանկության դեպքում:

 

Աղբյուր՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել