Առողջ, ամուր եւ գեղեցիկ վարսեր, թրենդային գույներ եւ նորաձեւ վարսահարդարում՝ այս ամենի մասին վարսահարդարման մասնագետներին սիրով կպատմեն «Ակադեմիա L’Oreal»-ի հմուտ վարպետները։ Արդեն մեկ ամսից ավել է, ինչ ակադեմիան հանդես է գալիս պրոֆեսիոնալ սեմինարներով, իսկ երեկ՝ օգոստոսի 20-ին, Արշակունյաց 17 հասցեում այն պաշտոնապես բացեց իր դռները այցելուների առաջ։ Այստեղ կարող եք ոչ միայն մասնակցել ոլորտի ամենահայտնի ու պահանջված մասնագետների վարպետության դասերին, այլեւ ձեռք բերել վարսերի խնամքի որակյալ միջոցներ՝ L’Oreal Professionnel, Matrix եւ Kerastase Paris բրենդներից։
«Ակադեմիայում արդեն անցկացրել ենք մի քանի սեմինարներ, իսկ այս բացումից հետո ամեն ամիս շատ ակտիվ կերպով պատրաստվում ենք ունենալ 7-8 սեմինար։ Մեր մասնագետները վերապատրաստվում են L’Oreal-ի արտասահմանյան ակադեմիաներում։ Սեմինարները լինելու են շատ տարբեր՝ սկսած մազերից եւ մազերի ոճից, մինչեւ կտրվածքներ, գույն, մազի գույնի դիզայն եւ այլն: Սեմինարներն այն մարդկանց համար են, որոնք առաջին քայլերն արդեն արել են այս ոլորտում, մենք ավելի շատ աշխատում ենք նրանց որակավորման բարձրացման վրա: Ի դեպ, շուտով կգործի նաեւ մեր կայքէջը՝ www.profcosmetics.com-ը, որի միջոցով եւս կիրականացնենք վաճառք»,-նշեց L’Oreal Professionnel Armenia-ի կոմերցիոն տնօրեն Գագիկ Խաչատրյանը:
Ակադեմիայի հանդիսավոր բացման միջոցառմանը հրավիրված հյուրերի թվում էր նաեւ Matrix բրենդի ստեղծագործական գործընկեր Վլադիմիր Մորոզովը, որը ներկաներին հենց տեղում ցուցադրեց մաստեր-կլաս, թե ինչպես կարող են ստանալ նորաձեւ սանրվածք թրենդային հյուսքերի օգնությամբ։ Իսկ վերջում խոստովանեց՝ սանրվածքի գունային համադրությունը ոգեշնչված է Մարտիրոս Սարյանի աշխատանքներից։
«Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ՝ այս ստուդիայում, որը ստեղծում է հրաշալի ապրանքներ։ Այս ակադեմիայում կկարողանաք մասնակցել լավագույն սեմինարներին, որովհետեւ այստեղ աշխատում են լավագույն մասնագետներն ու ներկայացված են լավագույն բրենդները»,-իր խոսքում նշեց Վլադիմիր Մորոզովը։
Ի դեպ, Մորոզովը դեռ մի քանի օր կլինի Հայաստանում եւ իր հմտությամբ կկիսվի Ակադեմիա L’Oreal-ում։ Նա խոստանում է՝ սեմինարներն աչքի կընկնեն ոչ միայն թեորական, այլեւ պրակտիկ գիտելիքներով։
Միջոցառման մյուս մանրամասները՝ NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութում։
Սյունե Առաքելյան
Օպերատոր՝ Հայկ Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:36, 28 մայիսի
«Ամեն առավոտ կյանքը նորից սկսելու ժամանակն է»․ Սոֆի Մխեյան (ֆոտո)15:11, 28 մայիսի
Եղիսաբեթ II-ի թիկնապահները ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի վաճառքի կասկածանքով14:39, 28 մայիսի
«Ես, ցավոք, չհասցրեցի մի վերջին անգամ ամուր գրկել ու գոնե հրաժեշտ տալ»․ Մերի Մակարյան14:04, 28 մայիսի
Լրատվամիջոցները հայտնել են Լայմա Վայկուլեի մոտ կրծքագեղձի քաղցկեղի կրկնության մասին13:41, 28 մայիսի
«Ֆանտաստիկ»․ Իննա Խոջամիրյանը՝ հրապուրիչ կերպարում13:06, 28 մայիսի
Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը ծննդաբերությունից հետո վերադարձել է պոդիում12:39, 28 մայիսի
«Գեղեցիկ զույգ»․ Մարտա Կիրակոսյանն՝ ամուսնու հետ12:09, 28 մայիսի
Ինչպիսի տեսք ունի Քիմ Քարդաշյանի պահարանը, որում առկա է ավելի քան 30 000 իր11:47, 28 մայիսի
«Ձգտեց ու հասավ իր ցանկալի արդյունքին»․ Լուսինե Թովմասյանը կիսվել է դստեր հաջողություններով11:13, 28 մայիսի
Տիմատիի դուստրը սկսել է նկարահանվել ֆիլմերում10:48, 28 մայիսի
«Տունն ամենահանգիստ, ապահով ու սիրելի վայրն է»․ Արմինկա10:14, 28 մայիսի
Մեկ տարվա ընթացքում չորրորդը․ հերթական փաստաբանը հրաժարվել է աշխատել Քանյե Ուեսթի հետ