MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Պետք է մտածենք այն բանի շուրջ, թե ինչ կարող ենք միասին անել սիրո եւ համերաշխության մեջ». Սերժ Թանկյանը նշում է 52-ամյակը

12:35, 21 օգոստոսի

Աշխարհում ամենահայտնի հայերից մեկը,  երաժիշտ, System of a Down հայտնի ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, նշում է ծննդյան 52-ամյակը:

SOAD-ի երգերն առանձնահատուկ սիրված են Հայաստանում: 2015 թ-ին խումբը բացօթյա համերգ ունեցավ Երեւանում: Չնայած անձրեւին ու եղանակային անբարենպաստ պայմաններին՝ Հանրապետության հրապարակում հավաքված բազմությունը չէր էլ մտածում տուն շտապելու մասին. երկրպագուները մինչեւ վերջին վայրկյանը վայելում էին համերգն ու ձայնակցում խմբի անդամներին:

Թանկյանը Axis Of Justice կազմակերպության համահիմնադիրն է, որի նպատակն է աջակցել երիտասարդներին՝ պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Երաժիշտը նաեւ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ճանաչեն եւ ընդունեն  Հայոց Ցեղասպանությունը: Թանկյանն ակտիվորեն անդրադառնում է Հայաստանի քաղաքալան իրավիճակին եւ մասնակցում տարբեր ակտիվիստական շարժումներին:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սերժ Թանկյանի հայտնի մտքերից մի քանիսը.

«Ռոք երաժշտության մեջ կա ուժի զանգված, որը ինքդ կարող ես կառավարել, կա քո երաժշտությունից վեր մի ուժգնություն, որը չես գտնի ջազի կամ դասական երաժշտության մեջ»:

«Երբեմն սիրային լավ երգը կարող է ավելի մեծ փոփոխություն եւ դրական էներգիա փոխանցել աշխարհին, քան ցանկացած քաղքական բնույթի երգ»:

«Միայն ձեւացնել, թե ապրում ենք, չի նշանակում, որ կենդանի ենք»:

«Քաղաքակրթությունը ձախողում է: Պետք է մտածենք այն բանի շուրջ, թե ինչ կարող ենք միասին անել սիրո եւ համերաշխության մեջ»:

«Անկեղծ ասած՝ երբեմն ավելի լավ է ունենալ բարորակ դիկտատոր, քան անպետք դեմոկրատիա»:

«Ես նախընտրում եմ, որ իմ երաժշտությունը խոսի իմ փոխարեն»:

«Որպես արտիստ՝ դու երբեք չես ցանկանում գրել միեւնույն երգը՝ փորձելով անընդհատ մարտահրավերներ նետել ինքդ քեզ»:

«Մարդիկ հաճախ են ինձ հարցնում՝ «Ի՞նչ եք կարծում՝ պե՞տք է, որ ավելի շատ ռոք խմբեր լինեն, որոնք կներկայացնեն քաղաքական երաժշտություն»: Իմ պատասխանը միանաշնակ է՝ «Ոչ»»:

«Քանի մարդիկ պաշտպանում են իրենց տեսակետը, անկախ նրանից ակտիվիստ են, թե ոչ, դա է ամենակարեւոր բանը»:

«Երաժշտության վերաբերյալ ամենակարեւոր փաստն այն է, որ այն  ճանապարհ է դեպի ճշմարտություն»:

Լուսանկարները՝ Greg Waterman, Raffi Berberian եւ Սերժ Թանկյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել