Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր հանգիստն անցկացնում է Իտալիայում։ Նա արդեն իսկ հասցրել է լուսնկարներ տեղադրել այնտեղից ու կիսվել իր մտքերով։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Նազենին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա գրեթե դիմահարդարված չէ, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ծագող արեւի պես ամեն օրը թող միայն ջերմություն ու վառվռուն պահեր բերի։ Բարի լույս»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Նազենի Հովհաննիսյանը սեւ, երկար զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմածքը։ «Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի: Դժվար է լինել ու մնալ ներկայանալի ամեն պահի. ավելի դժվար է ամեն վայրկյան նոր բան սովորել ու զարգանալ, ինքնակրթվել ու անընդհատ ձեռք բերել նոր մասնագիտացում կամ որակավորում:
Դժվար է չհիասթափվել ու թեւաթափ չլինել: Դժվար է անընդհատ ապացուցել, որ դու լավ մասնագետ ես ու նաեւ փորձառու, տարիների աշխատանքային փորձով աշխատող, որը պատասխանատու է ամեն իր քայլի կամ խոսքի համար: Դժվար է համատարած արհեստականության մեջ պահել իրական դեմքդ ու չվախենալ թերություններով լի, բայց քո մարմնից ու դեմքից (ու բացարձակ միեւնույն է, թե ով ինչ վիրահատություն է ինձ վերագրում։ 15 տարեկանից դա է, որ լսում եմ...): Դժվար է հաշտ ապրել ինքդ քեզ հետ, բայց անհնարին է խաբել ինքդ քեզ:
Աշխարհը ագրեսիվ է ուժեղ ու ինքնաբավ մարդկանց նկատմամբ` ՄԱՆԱՎԱՆԴ ԿԱՆԱՆՑ. բոլորն ուզում են տեսնել կողքից «մեկին» կամ «արդարացնել» հաջողությունները ծանոթ- բարեկամ-առաջտանողներով..., իսկ ես գիտեմ մի բան. կարիերա գոյություն չունի իրականում, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Պրոցեսի ու զարգացման անընդհատ` շարունակական գոյություն: Ուրիշի հաջողությունը չի՛ կարող երբեք լինել ձեր անհաջողության պատճառ... ձեր կամուկացի կամ տարբեր լինելու վախերն են անհաջողությանը միս ու արյուն տալիս, հաջողությունն ընդամենը շատ փոքր, երբեմն պրիմիտիվ թվացող, բայց եւ շատ կարեւոր գործողությունների ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է:
Ապրեք ձեր ուզած ու երազած գոնե մի քանի պահը. դրանք են ուժ ու «երակ» տալիս մեր կյանքին, գոնե մի քիչ նվիրվեք ինքներդ ձեզ, սիրելի, սքանչելի աղջիկներ, դուք էնքան շատ բան եք անում բոլորի համար, իսկ ստանում եք անընդհատ քննադատություն ձեր, ձեր մտերիմների կամ հասարակության կողմից: Հաջողակն ինձ համար ինքն իր հետ ՀԱՇՏ ապրող մարդն է, նախկինում ավելի հաշտ էի, հիմա նորից վերագտնում եմ, կյանքն է հա ուզում գցել ուղեծրից, բայց դե ես չեմ հանձնվում: Ասածս ինչ է. որեւէ բան, որ մենք անում ենք, արդյունք է տալու` ուշ թե շուտ: Երբեք չհուսահատվեք: Այսքանը։ (Նազենի Հովհաննիսյան. հատված... հեղ. իրավունքները` պաշտպանված)»,- գրել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը