Լոս Անջելեսի Գրեմմի թանգարանում ներկայացվել է համաշխարհային ճանաչում ունեցող հայ բանաստեղծուհի Սոնա Վանի՝ 23 լեզվով թարգմանված «Լիբրետո Անապատի համար» գրքի աուդիո տարբերակը: Բանաստեղծական տողերի ընթերցում, բեմականացված դրվագներ, երաժշտություն և պարգեւատրումներ՝ սա վերջերս Կալիֆորնիայի հայ համայնքի կյանքում տեղի ունեցած ամենատպավորիչ իրադարձություններից մեկն էր, որին մասնակցել են բազմաթիվ ազդեցիկ եւ մեծ ճանաչում ունեցող հյուրեր։
«Լիբրետո անապատի համար» ստեղծագործության անգլալեզու աուդիոբուքում հնչում է դերասանուհի Բեատա Պոզնիակի ձայնը, որը Միացյալ Նահանգներում կանանց իրավունքների պաշտպանության առաջամարտիկներից է։
«Սոնա Վանը հրաշալի մարդ է, արտասավոր բանաստեղծուհի, եւ ես անչափ ուրախացա, երբ այսպիսի վստահության արժանացա՝ ընթերցել նրա տողերը», - ասում է Բեատան` հավելելով. «Սիրում եմ բառերի ուժը, որով նա կառուցում է իր պոեզիան: Այն ունիվերսալ է, կարող է գրավել տարբեր սերունդների: Շատ կարեւոր է, որ բազում սերունդներ կլսեն, կկարդան «Լիբերտո Անապատի համար» գիրքը, իսկ ժամանակակից սերնդի համար առավել հարմար` աուդիոբուքը: Կարեւոր է նաեւ տեսնեն, որ ուժեղ բնավորությամբ կին է խոսում այլ սերնդի ձայնով։ Նա զորեղ պատկերներ է կերտել իր բառերով, որոնք մեծ տպավորություն գործեցին ինձ վրա»:
Գրքի հիմնական պատգամը՝ կինն է ընդդեմ պատերազմի, նրա երջանկությունը` որպես առողջ հասարակության երաշխիք: Այն ընդհատված երջանկության պատմություն է, որը կարելի է հաշվել այսպես` մեկ ու կես միլիոն ու նրանց գումարած այն վերապրածները, ում համար փրկվելն էլ պատիժ էր այդ ահավոր ողբերգությունների վկան լինելուց ու կորուստները կրելուց հետո:
«Ինձ համար կյանք և երջանկություն բառերը չեն բաժանվում միմյանցից, որովհետև մեկն առանց մյուսի անիմաստ է դառնում: Պատերազմը մեզանից խլում է երջանիկ լինելու մեր աստվածատուր իրավունքը: Ես հայտարարում եմ պատերազմը՝ որպես կնոջ անհատական թշնամի: Կանացի հավաքական էներգիան ամենազորեղ, ամենապոտենտ էներգիան է, որը մինչ օրս ճիշտ չի օգտագործված, դեպի ճիշտ նպատակը չի ուղղորդված»,-ասում է Սոնա Վանը:
Սոնա Վանի այս ստեղծագործության հիման վրա համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի երաժիշտ Վաչե Շարաֆյանը գրեց «Ռեքվիեմ անապատի համար» երաժշտությունը, որը դարձավ աուդիոբուքի պատկերավորման մի մասը։
Գիրքն արդեն ներկայացվել է Չինաստանում, Քենիայում, Հարավաֆրիկյան հանրապետությունում, Ռուսաստանում, Հնդկաստանում, վերջերս Հարավային Ամերիկայի Մեդելինում` միջազգային փառատոնների եւ շնորհանդեսների ընթացքում: Սոնա Վանը գրական ստեղծագործությունը ներկայացվել է Նոբելյան մրցանակի: Աշնանը նրան սպասում են Չինաստանում: Ամերիկյան հայտնի Blackstone հրատարակչության ձայնագրած «Լիբրետո անապատի համար» աուդիոգիրքն արդեն համացանցային շրջագայության է դուրս եկել: Այն կարելի է գնել աշխարհի ցանկացած անկյունից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել