MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Ես հայտարարում եմ պատերազմը` որպես կնոջ անհատական թշնամի». Լոս Անջելեսի Գրեմմի թանգարանում կայացել է Սոնա Վանի գրքի աուդիոտարբերակի շնորհանդեսը

15:31, 22 օգոստոսի

Լոս Անջելեսի Գրեմմի թանգարանում ներկայացվել է համաշխարհային ճանաչում ունեցող հայ բանաստեղծուհի Սոնա Վանի՝  23 լեզվով թարգմանված «Լիբրետո Անապատի համար» գրքի աուդիո տարբերակը: Բանաստեղծական տողերի ընթերցում, բեմականացված դրվագներ, երաժշտություն և պարգեւատրումներ՝ սա վերջերս Կալիֆորնիայի հայ համայնքի կյանքում տեղի ունեցած ամենատպավորիչ իրադարձություններից մեկն էր, որին մասնակցել են բազմաթիվ ազդեցիկ եւ մեծ ճանաչում ունեցող հյուրեր։

«Լիբրետո անապատի համար» ստեղծագործության անգլալեզու աուդիոբուքում հնչում է դերասանուհի Բեատա Պոզնիակի ձայնը, որը Միացյալ Նահանգներում կանանց իրավունքների պաշտպանության առաջամարտիկներից է։

«Սոնա Վանը հրաշալի մարդ է, արտասավոր բանաստեղծուհի, եւ ես անչափ ուրախացա, երբ այսպիսի վստահության արժանացա՝ ընթերցել նրա տողերը», - ասում է Բեատան` հավելելով. «Սիրում եմ բառերի ուժը, որով նա կառուցում է իր պոեզիան: Այն ունիվերսալ է, կարող է  գրավել տարբեր սերունդների: Շատ կարեւոր է, որ բազում սերունդներ կլսեն, կկարդան «Լիբերտո Անապատի համար» գիրքը, իսկ ժամանակակից սերնդի համար առավել հարմար` աուդիոբուքը: Կարեւոր է նաեւ  տեսնեն, որ  ուժեղ բնավորությամբ կին է  խոսում այլ սերնդի ձայնով։ Նա զորեղ պատկերներ է կերտել իր բառերով, որոնք մեծ տպավորություն գործեցին ինձ վրա»:

Գրքի հիմնական պատգամը՝ կինն է ընդդեմ պատերազմի, նրա երջանկությունը` որպես առողջ հասարակության երաշխիք: Այն ընդհատված երջանկության պատմություն է, որը կարելի է հաշվել այսպես` մեկ ու կես միլիոն ու նրանց գումարած այն վերապրածները, ում համար փրկվելն էլ պատիժ էր այդ ահավոր ողբերգությունների վկան լինելուց ու կորուստները կրելուց հետո:   

«Ինձ համար կյանք և երջանկություն բառերը չեն բաժանվում միմյանցից, որովհետև մեկն առանց մյուսի անիմաստ է դառնում: Պատերազմը մեզանից խլում է երջանիկ լինելու մեր աստվածատուր իրավունքը: Ես հայտարարում եմ պատերազմը՝ որպես կնոջ անհատական թշնամի: Կանացի հավաքական էներգիան ամենազորեղ, ամենապոտենտ էներգիան է, որը մինչ օրս ճիշտ չի օգտագործված, դեպի ճիշտ նպատակը չի ուղղորդված»,-ասում է Սոնա Վանը: 

Սոնա Վանի այս ստեղծագործության հիման վրա համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի երաժիշտ Վաչե Շարաֆյանը գրեց «Ռեքվիեմ անապատի համար» երաժշտությունը, որը դարձավ աուդիոբուքի պատկերավորման մի մասը։  

Գիրքն արդեն ներկայացվել է Չինաստանում, Քենիայում, Հարավաֆրիկյան հանրապետությունում, Ռուսաստանում,  Հնդկաստանում, վերջերս Հարավային Ամերիկայի Մեդելինում`  միջազգային փառատոնների եւ շնորհանդեսների ընթացքում: Սոնա Վանը գրական ստեղծագործությունը ներկայացվել է Նոբելյան մրցանակի: Աշնանը նրան սպասում են Չինաստանում:   Ամերիկյան հայտնի Blackstone հրատարակչության ձայնագրած «Լիբրետո անապատի համար» աուդիոգիրքն արդեն համացանցային շրջագայության է դուրս եկել: Այն կարելի է գնել աշխարհի ցանկացած անկյունից:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել