«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ուղեղի քաղցկեղի մասին լուրերի ֆոնին Անաստասիա Զավորոտնյուկը հրաժարվել է միջոցառումներից. լրատվամիջոցներ

11:06, 23 օգոստոսի

Օրերս «Тайны звезд» հրատարակությունը հայտնել էր, որ երրորդ երեխայի ծնունդից հետո 48-ամյա Անաստասիա Զավորոտնյուկի մոտ լուրջ հիվանդություն է ախտորոշվել՝ գլխուղեղի քաղցկեղ։ 2018թ.-ի աշնանը դերասանուհին եւ նրա ամուսինը՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշեւը դուստր են ունեցել՝ Միլան։ Զույգը վաղուց էր ցանկանում երեխա ունենալ, սակայն երկրպագուները երկար տարիների հղիության մասին նորությունների էին սպասում։ Հնարավոր է՝ Անաստասիան դիմել է արտամարմնային բեղմնավորման՝ պրոցեդուրա, որը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, կարծում են բժիշկները։ Ամուսինները խոստովանել են, որ իրենք գիտակցել են բոլոր ռիսկերը։

Այժմ Անաստասիա Զավորոտնյուկը չի հաճախում միջոցացումների, ինչը շատացնում է առողջական վիճակի մասին տեղեկությունների քանակը։ Ապրիլին նրան նկատել են Երեւանում՝ ոսկերչական խանութաի բացմանը։ Աստղի իրանին սպի էին նկատել։ «Շատ նման է կրծոսկրի հետեւում գտնվող հանգույցներից բիոպսիայի հետքերի։ Այն կատարվում է՝ լիմֆոսարկոման կամ լիմֆոգրանուլոմատոզը (արյան քաղցկեղի տեսակներ) բացառելու նպատակով։ Կոլեգաները փնտրել են ուռուցքի աղբյուրը»,- ասում են բժիշկները։

Սանկ Պետերբուրգում օգոստոսի ութին «Բոլոր տղամարդիկ անում են դա» («Все мужчины делают это») ներկայացման ընթացքում Անաստասիային փոխարինել է Իրինա Սոտիկովան։ «Այո, Անաստասիան հիվանդացել է»,- ասել է Իրինան։

Սակայն Զավորոտնյուկի ներկայացուցիչները պնդում են, որ չեղարկվել է ընդամենը մեկ ելույթ եւ բոլորովին ոչ առողջական խնդիրների պատճառով։ «Նրանք փաստաթղթեր են ձեւակերպում։ Պետյան ամերիկացի է, աղջիկների համար քաղաքացիություն է ձեւակերպում»,- նշել է դերասանուհու գործակալը։

Հիշեցնենք՝ Զավորոտնյուկը երկու մեծ երեխա ունի, որոնք լույս աշխարհ են եկել նախորդ ամուսնության ընթացքում՝ դուստրը՝ Աննան եւ որդին՝ Մայքլը։ Դերասանուհին 12 տարի ապրել է գործարար Դմիտրի Ստրյուկովի հետ։ Սակայն 2008թ.-ից նա երջանիկ է Պյոտր Չերնիշեւի հետ հարաբերություններում։

Աղբյուրը՝ Starhit


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել