22-ամյա հայտնի բիզնես լեդի Քայլի Ջենները կարող է կլորիկ գումարից զրկվել, եթե բաժանվի դստեր հորից՝ 28-ամյա ռեփեր Թրեւիս Սքոթից։ Այս մասին աստղին զգուշացրել են իրավաբանները։
Ռեալիթի շոուի աստղը ռեփերի հետ մեծացնում է փոքրիկ դստերը՝ Սթորմիին։ Ջեններն ու Սքոթը ամուսնացած չեն, սակայն երեխայի ծննդյան վկայականում պաշտոնապես նշված են երկու ծնողները։ Այժմ սիրահար զույգն ապրում է միասին, նրանք շատ լավ հարաբերություններ ունեն։ Սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե նրանք ցանկանան բաժանվել։
Կալիֆոռնիա նահանգի օրենքով ավելի ապահովված ծնողը պարտավոր է ֆինանսական օգնություն ցուցաբերի ավելի քիչ ապահովվածին։ Միլիարդատիրոջ ստատուսը Քայլիին օրենքի առջեւ խոցելի է դարձնում։
Սույն իրավիճակը պարզաբանել է հոլիվուդյան փաստաբան Դեւիդ Պիզարոն։ «Բանն այն է, որ մինչ նրանք ապրում են մեկ հարկի տակ Քայլիի փողերը կմնան իրեն։ Սակայն, եթե բաժանվեն՝ նա ստիպված կլինի Թրեւիսին վճարել մեկ միլիոն դոլարի չափ գումար։ Ռեփերի եկամուտը մի քանի անգամ քիչ է եւ նա դատարանի միջոցով կարող է երեխայի մորից ֆինանսական աջակցություն պահանջել։ Այ այսպիսի օրենքներ են», - հայտնել է Պիզարոն։
«Պետք է հասկանալ, որ օրենքը նպատակ ունի պաշտպանել երեխայի իրավունքները։ Քայլին երեխային շքեղությամբ է շրջապատում, ինչն էլ նշանակում է, որ Թրեւիսին միջոցներ են հարկավոր լինելու ժառանգի կայնքի նման որակ ապահովելու համար։ Տվյալ պարտականությունը Քայլիի ուսերին է», - Mirror-ը ցիտել է փաստաբանին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով12:55, 28 մարտի
Ջուլիա Ռոբերթսը կնկարահանվի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի թրիլերում12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր11:17, 28 մարտի
Քիմ Քարդաշյանին դատի են տվել կահույքի համար10:29, 28 մարտի
Բրիթնի Սփիրսը նիհարում և շարունակում է հրապարակել իր մերկ լուսանկարները10:03, 28 մարտի
«Ինկած բերդի իշխանուհին»՝ Լավագույն ներկայացում, Տիգրան Գաբոյանն ու Արաքսյա Մելիքյանը՝ լավագույն դերասաններ. կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը09:00, 28 մարտի
ՄԱՐՏԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ