Այս դիետան նպաստում է էմոցիոնալ ֆոնի բարելավմանը, չնայած այն չի լուծի բոլոր խնդիրները: Խորհուրդ է տրվում հնարավորինս շատ ուտել այնպիսի մթերքներ, որոնք նպաստում են հաճույքի հորմոնի՝ սերոտոնինի արտադրմանը, որը պարունակում է հակադեպրեսիոն նյութեր (ֆոլաթթու, սելեն եւ տրիպտոֆան), ինչպես նաեւ В խմբի վիտամիններ եւ Е վիտամիններ: Դրանց թվին են պատկանում՝ հավ եւ հնդկահավ, լյարդ, ձուկ (թյունոս, իշխան, թյունիկ, սարդինա), ծովային մթերքներ, ձու, թարմ կաթ եւ կաթնամթերքներ, պանիր, բանջարեղեն՝ գազար, քաղցր պղպեղ, կանաչ սոխ, լոլիկ, ոլոռ, նեխուր, ծնեբեկ, դդում, մրգեր եւ հատապտուղներ՝ բանան, ցիտրուսայիններ, կիվի, սեւ հաղարջ, լոռամրգի, լոբազգիներ՝ լոբի, ոսպ, ցորենի թեփ, ընկույզ, համեմունքներ՝ խնկունի, թարխուն, ռեհան, մուգ շոկոլադ, թուրմեր՝ հիպերիկ (զվերոբոյ), անանուխ, սուսամբար:
Դիետայի ընթացքում արգելվում է ալկոհոլի, հացի, գազավորված ըմպելիքների, յուղոտ ցանկացած կերակուրի օգտագործումը:
Ճաշացանկի օրինակ.
Նախաճաշ
Թերխաշ ձու, պանրով եւ մաղադանոսով հացի փոքր կտոր, շոկոլադով քաղցր թեյ (30 գրամ):
Երկրորդ նախաճաշ
մրգային աղցան՝ ծածկված ընկույզի քերուկով:
Ճաշ
Հնդկահավ՝ թթվասերով պատված եւ բանջարեղենով շոգեխաշած, լոլիկով եւ վարունգով աղցան՝ համեմված ոչխարի պանրով եւ ձիթապտղի յուղով։ Բանան հարած սերուցքով:
Հետճաշիկ
Սեւ հաղարջի մուրաբայով անանուխի թեյ:
Ընթրիք
Պանրով խորոված իշխան, լոբիով եւ ծնեբեկով աղցան, տաք շոկոլադ:
Գիշերվա ժամին
Հիպերիկի թուրմ:
Աղբյուրը՝ Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը