NEWS.am STYLE-ը շարունակում է հայտնի տարբեր ֆիլմերի մասին հետաքրքիր փաստեր պատմել։ Այսօր դա Ռոբերտ Զեմեկիսի լեգենդար ֆիլմն է՝ «Հետ դեպի ապագա»՝ 1985թ․-ին նկարահանված։ Եվ այսպես․
-Մայքլ Ջեյ Ֆոքսը համաձայնել է մասնակցել նկարահանումներին՝ չհրաժարվելով «Ընտանեկան կապանքներ» սերիալից։ Այդ իսկ պատճառով ցերեկները նա նկարահանվել է սերիալում, իսկ գիշերը՝ Ռոբերտ Զեմեկիսի ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ Ֆոքսը քնել է 5-6 ժամ։
-Սցենարիստները երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ, թ ինչպես ներկայացնեն ժամանակի մեքենան։ Սառնարանի տեսքով ներկայացնելու տարբերակ նույնպես եղելէ, սակայն դրանից հրաժարվել են առաջացած անհանգստության պատճառով, փոքրիկ երեխաները կսկսեն ստուգել իրենց սառնարանները եւ ի վերջո կփակվեն այնտեղ։ DeLorean ավտոմեքենան եղել է երրորդ տարբերակը։
-Երբ Ռոնալդ Ռեյգանը (այն ժամանակվա ԱՄՆ նախագահը) առաջին անգամ դիտել է ֆիլմը, նա փոքր-ինչ վիրավորվել է Դոկայի առարկությունից․ «Ինչպե՞ս դերասանը կարող է նախագահ դառնալ», կինոթատրոնի աշխատակազմին խնդրել է ետ տալ կադրը եւ այն դիտել է եւս մեկ անգամ։ Հետագայում՝ 1986թ․-ին ֆիլմից հատված նա ներառել է ժողովրդին ուղղված կոչում․ «Եվ, ինչպես ասվում է «Ետ դեպի ապագա ֆիլմում», «Այնտեղ, ուր մենք գնում ենք ճանապարհներ պետք չեն գալու»։
-Ջենիֆերի կերպարի շատ թեկնածուներ մերժվել են բարձր հասակ ունենալու պատճառով։ Նրանք բոլորն էլ հասակով բարձր են եղել Ջեյ Ֆոքոսից (հասակը՝ 1,64մ)։
-Քրիստոֆեր Լոյդը ստեղծել է իր դերի կերպարը՝ հիմնվելով ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի եւ դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկու վարքին։
-Մայքլ Ֆոքսը տասը օր փոքր է Լի Թոմփսոնից, որը կերտել է նրա մոր կերպար եւ մոտավորապես երեք տարի մեծ է իր էկրանային հորից, որի դերը կերտել է Քրիստիան Գլովերը։
-Դարտ Վեյդերի մասնակցությամբ էպիզոդը հայտնվել է սցենարի երրորդ տարբերակում։ Ի սկզբանե Մարտին պետք է հոր առջեւ հայտնվեր «ոչ տեղացու հանդերձանքով»։
-Դոկտոր Բրաունի անունը Էմետ է, որը հակառակ կարդալուց ստացվում է ժամանակ (time)։
Բոբ Գեյլի խոսքերով ֆիլմի ստեղծման գաղափարը նրա մոտ առաջացել է, երբ նա հյուրընկալվել էր ծնողներին եւ գտել է հոր դպրոցական ավարտական սլբոմը։ Նա իմացել է, որ հայրը դասարանի ավագն է եղել։ Այդ պահին նա հիշել է իր դասարանի ավագին, որի հետ նա ընկերություն էր անում։ Եվ նա մտածել է, եթե հոր տարիքին լիներ նրանք արդյոք ընկերներ կլինեին։
-Այն ռեստորանը, որի մետ հանդիպում են Մարտի ՄակՖլայն եւ Դոկ Բրաունը կոչվում է «Երկու սոճի»։ Երբ Մարտին հայտնվում է անցյալում նա կոտրում է սոճիներից մեկը։ Ֆիլմի վերջում, երբ Մարտին վերադառնում է 1985թ․ սուպերմարկետի մոտ տեսնում է «Միայնակ սոճի» գրառումը։
-Ֆիլմի ամենասկզբում Դոկայի սենյակում կարելի է տեսնել ժամացույց, որի սլաքից փոքրիկ մարդուկ է կախված։ Կայծակի տեսարանում Դոկը նույնպես կախվում է ժամացույցի սլաքից։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»