Շեյխա Մոզայի անկրկնելի ոճը

Հարկատուներին զայրացնում է․ որքան գումար է Ֆրանսիան ծախսում Բրիջիտ Մակրոնի վրա

Երեք լուք ուսումնական տարվա համար

«Պերֆեկտինո, ինչպես ասում են հայերը». Միխայիլ Շիրվինդտը կրկին Հայաստանում է

Հայկական շոու-բիզնեսի հայտնիները՝ Արամեի նոր տեսահոլովակի շնորհանդեսին

Ժիզել Բունդխենի դիետան, որը կօգնի արագ վերականգնել կազմվածքը արձակուրդից հետո

Ինչո՞ւ չի ամուսնանում Ռաֆայել Երանոսյանը

Մարինկա Խաչատրյանի սիրելին ամուսնության առաջարկություն է արել դերասանուհու 22-ամյակին

Ավրաամ Ռուսոն Երեւանում ներկայացրեց բժշկական թեմայով իր գիրքը

Արփիի «Օրորերգ» CD-ի փակ շնորհանդեսը

Ծառուկյանի եւ դստեր պարը հարսանիքի ժամանակ

Ռուսոյի, Ռոտարուի, Ձախ Հարութի եւ Արման Հովհաննիսյանի ելույթները` Ծառուկյանի դստեր հարսանիքին

«Եզրային կիսապաշտպանները կենդանիներ են, որոնք պաշտպանում են իրենց ձագուկներին». «IQ-իկ»

Աշխարհի ամենաթանկարժեք 10 առանձնատները

Ի՞նչ հագուստով են ներկայացել հայ հայտնիները «Անհայտ բաժանորդը» ֆիլմի պրեմիերային

Վարդի թարմություն. Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլիի գեղեցկության հինգ գլխավոր գաղտնիքները

«Դեպի ճամբար» հեռուստասերիալի էքստրեմալ եւ զվարճալի պահերը․ BACKSTAGE

Միշտ երիտասարդ, ոճային ու նրբագեղ ․ Էլեգանտ Մելանյա

Կանացի գեղեցկության հինգ գաղտնիք

21:12, 3 սեպտեմբերի

Գաղտնիք 1. Կանացի բարեպաշտություն

Հին ժամանակներում, երբ ընտանիքում աղջիկ էր ծնվում, մարդիկ հավատում էին, որ նրա հետ միասին տուն է մտնում սերը։ Աղջկան համարում էին հոգու մարմնավորում, իսկ տղային՝ ոգու արտացոլանք։ Հավանաբար այդ պատճառով էլ կանացի բնույթն ի սկզբանե ներդաշնակ է դրսեւորվում՝ աղջիկներն ավելի հնազանդ են, հոգատար ու ձգտում են գեղեցկությամբ շրջապատել իրենց։ Դաստիարակության հիմնական խնդիրն է՝ պահպանել աղջկա մաքրությունն ու ողջամտությունը։ Նախնիները հավատում էին, որ հենց կանանց բարեպաշտությունն է ամբողջ տոհմի հմայիլն ու պահապանը։ Աղջիկների վրա ձեռք կամ ձայն բարձրացնելն արգելվում էր։ Նրանց մեղմ էին դաստիարակում՝ առանց պատիժների, որպեսզի ուժեղացնեն կանացի հատկանիշների զարգացումը։ 

Գաղտնիք 2. Հոգեկան էներգիայի ուժը

Եթե տղամարդը ֆիզիկապես է ուժեղ, ապա կինն էլ հոգեկան գերազանցություն ունի։ Նույնիսկ Վեդաներն են կանանց մտքի ուժը հավասարեցնում տղամարդկանց իրական գործողություններին։ Կանանց խոսքը, աղոթքները ու ցանկությունները հսկայական էներգետիկ լիցք են պարունակում, որը կարող է լուրջ ազդեցություն թողնել աշխարհի վրա։ Գուցե հենց այդ պատճառով էլ միջնադարում այդքան վախենում վհուկներից ու նրանց անեծքներից։ Կնոջ միտքն այնպիսի ուժ ունի, որ կարող է թե բարձրացնել տղամարդուն, թե սպանել նրա ներուժը։ Կինը կամ կհավատա տղամարդուն ու իր էներգիայով կսնի նրան, կամ էլ ամուսնու հեղինակությունը կասկածի տակ կդնի ու դրանով իսկ կստորագրի նրա «մահապատիժը»։

Գաղտնիք 3. Շողացող գեղեցկություն

Կանացի գեղեցկությունը գովերգվել է բոլոր ժամանակներում։ Կարեւոր չէ, թե ինչ արտաքին տվյալներ ունի կինը՝ եթե նա հոգեպես աճում է, իր մեջ վառ պահում սիրո կրակը, նա արձակում է յուրահատուկ լույս, որը նրա ներքին ներդաշնակության ու ուժի արտացոլումն է։ Ժամանակակից կանանց բնորոշ են ծայրահեղությունները՝ նրանք կամ միայն արտաքինից են կառչում՝ այն դարձնելով կյանքի իմաստ, կամ էլ լրիվ ժխտում են գեղեցկության նշանակությունը՝ հօգուտ ներքին բովանդակության։ Բայց իրական կանացի ուժը այդ երկուսի ներդաշնակության մեջ է։

Գաղտնիք 4. Ծառայելու գաղտնիքը

Այսօր նորաձեւ է համարվում եսասեր ու պահանջկոտ լինելը, կին, որը զուրկ է զգացմունքներից ու շահագործում է տղամարդկանց։ Նման կանայք ասես կորցրել են իսկական երջանկությունն ու ներքին դատարկությունը փորձում են լրացնել «կյանքից վերցրու ամեն ինչ» կարգախոսով։ Նման կինը ներքուստ մահացած է, նա կորցրել է իր իսկական նշանակությունը։

Կինը դարեդար համարվել է սիրո աղբյուր։ Երբ նա միտումնավոր իր մեջ կոպտություն է կոփում՝ նա անգիտակցաբար փակում է իր զգացմունքները, դրանով իսկ իրեն զրկելով անձնական երջանկությունից ու այն դերից, որը նրան բնությունն է հատկացրել։ Կնոջ իսկական ուրախությունը բարության ու ծառայելու մեջ է, նրա ամենաուժեղ զենքը սերն ու քնքշանքն է, որը նրան թույլ է տալիս հաղթել առանց մարտի։ Հրաժարվելով քնքշանքից՝ կինը կորցնում է իր ուժի զգալի մասը, ինչը հորմոնալ խախտումների, բեղմնավորման խնդիրների ու այլ անախորժ հետեւանքների կարող է հանգեցնել։

Գաղտնիք 5. Հոգու հատկանիշների արտացոլում

Ներդաշնակ հոգեվիճակում ապրելու համար կինը պետք է հասկանա, որ իր «Ես»-ը ներառում է հոգու ամենակարեւոր հատկանիշները՝ մեղմություն, զգայականություն, բարություն, ներողամտություն, սիրելու ունակություն։ Հոգին հավերժ է, դրա համար էլ ոչնչից չի վախենում։ Նրան բնորոշ է մյուսների մեջ միայն վեհ զգացմունքներ ծնելը, դրա համար էլ նա գեղեցիկ է։ Հենց կինն իր մեջ բացահայտի լույսի այդ ներքին աղբյուրը՝ հենց նա թույլ տա, որ հոգին իրեն ազատ դրսեւորի, նա ինքնաբերաբար կդառնա ուժեղ ու պաշտպանված։ Ուժեղ տղամարդը զգում է մեղմ ու սիրող կանացի հոգու կարիքը։

 

Աղբյուրը՝ Flytothesky.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության