Նարգիզ Զակիրովան Մաքսիմ Ֆադեեւի լեյբլից հեռանալուց հետո առաջին անգամ հանդես է եկել անկեղծ խոստովանությամբ։ Պարզվել է, որ «Ձայնը» նախագծի աստղը լեյբլից մի քանի անգամ ցանկացել է հեռանալ։ «Նա ինձ գրավեց ժպիտով։ Աշխատանքից հեռացրեց գլխավոր տնօրենին, սակայն ոչինչ չփոխվեց։ Երկու օր կարող էր լավ լինել, սակայն հետո Մաքսն անհետանում էր», - նշել է Նարգիզը։
Երգչուհու խոսքերով Մաքսիմ Ալեքսանդրովիչը հանդիսանում է պրոդյուսերական կենտրոնի ղեկավարը։ «Բոլորը լսում են նրան», - «А поговорить?» շոուի ժամանակ հայտարարել է Նարգիզը։ «Օլգա Սերյամկինա՞յի», - ճշտել է հաղորդավարուհին, ինչին հաստատող պատասխան է ստացել։
«Լինում է այնպես, ինչպես նա է ասում, այլ տարբերակ չկա։ Մաքսը երբեմն ասես երեխա լինի։ Այդ իսկ պատճառով, այսպես ասեմ, նրա մոտ շրջապատն ամեն ինչ անում է, որպեսզի իրենցից ինչ-որ բան ներկայացնող արտիսն ուշադրությւոնից դուրս մնա։ Օլյան ցանկանում է լինել առաջինը։ Լեյբլի աշխատանքն իր շուրջ է տարվում։ Ինչու՞ հեռացավ Յուլյա Սավիչեւան։ Նրան այնտեղից պարզապես դուրս շպրտեցին։ Կրիստինա Կոշելեւան նույնպես այդպես հեռացավ։ Եզակիները, որոնք ավելի տաղանդավոր են, ավելի գեղեցիկ ու երիտասարդ MALFA-յում երկար չեն մնում», - հայտարարել է Զակիրովան։
Զակիրովան հայտնել է, որ լեյբլում երգերի բառերի գրելու մոնոպոլիա է։ «Միայն Սերյաբկինայի գրած տեքստերն են ընդունվում։ Ես, որպես 50 տարեկան տատիկ, որը նույնպես խոսքեր է գրում, համարում եմ, որ նրա տեքստերն անիմաստ են։ Ամեն անգամ, երբ առաջարկում էր փոխել դրանք, ինձ մերժում էին։ Եվ այդ ամենն ուղեկցվում էր մեծ սկանդալով», - բողոքել է արտիստուհին։
Ավելի վաց Մաքսիմ Ֆադեեւի MALFA պրոդյուսերական կենտրոնը խզել էր երգչուհու հետ կնքված պայմանագիրը։ Արտիստուհու խոսքերով Ֆադեեւն արգելել է նրան կատարել այն երգերը, որոնց հեղինակ ինքն է եւ համերգների կազմակերպիչներից իմացել է, որ բոլոր ելույթները չեղարկվել են։ Փրոմոութեր, համերգների կազմակերպիչ Սերգեյ Լավրովը պատմել է, որ Ֆադեեւը Նարգիզի հետ համագործակցությունը խզել է ալկոհոլից կախվածության պատճառով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել