Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Ես էլ Դեբեդի զոհերից մեկը կարող էի դառնալ…». «Դեբեդի գաղտնիքը» սերիալի վտանգավոր նկարահանումների բացառիկ կադրերն ու ռեժիսոր Ելենա Արշակյանի ռիսկային քայլը (ֆոտո)

14:25, 3 սեպտեմբերի

Սեպտեմբերի 2-ից «Արմենիա» հեռուստատեսության եթերում մեկնարկեց ռեժիսոր Ելենա Արշակյանի «Դեբեդի գաղտնիքը» 25 մասից բաղկացած հեռուստասերիալը, որը բարձրացնում է կանանց հանդեպ բռնության թեման: Նախագծի սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է: Նկարահանումները տեղի են ունեցել Լոռու մարզում ու զերծ չեն եղել վտանգավոր ու ճակատագրական իրադարձություններից՝ ինչպես դերասանների, այնպես էլ՝ ռեժիսորի համար:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ելենան խոսել է ոչ միայն ֆիլմի բարձրացրած կարեւորագույն խնդրի, այլեւ նկարահանման վտանգավոր պահերի ու իր անհանգստության մասին:

««Դեբեդի գաղտնիքը» հեռուստասերիալի վրա բավականին երկար ենք աշխատել`մոտ երկու տարի: Մոտավոապես 8 ամիս գրվել է սցենարը, դրա ընթացքում եղել են շատ հանդիպումներ ու բավականին դժվար գրված սցենարից հետո սկսեցինք էլ ավելի բարդ նկարահանումները: Ես ու Անահիտը մի սկզբունք ենք որդեգրել՝ մեզ համար շատ կարեւոր է նախագծում դնել մեր ասելիքը: Մենք ապրում ենք հասարակության մեջ, բնականաբար, նրանցից էլ իմանում ենք՝ ինչ խնդրի առաջ են այսօր կանգնում մարդիկ: Մի շրջան կար, երբ անընդհատ լսում էինք բռնության մասին, ահավոր տեսարանների էինք «ներկա գտնվում», հասարակությունը լայն քննարկում էր բռնությունը, եւ մենք հասկացանք, որ այդ ամենի մասին պետք է բարձրաձայնվի: Կա կանանց մի զանգված, որ տեղյակ չէ իր իրավունքների մասին»,-պարզաբանում է ռեժիսորն ու շարունակում,-«Բնականաբար այնպես չէ, որ այս նախագծով մենք փորձում ենք իրավաբանական լեկցիաներ ներկայացնել, բայց շատ կցանկանայինք, որ դրա շնորհիվ կանանց իրավագիտակցությունը բարձրանա հասարակության մեջ, տեղյակ լինեն իրենց իրավուքներից: Ինչո՞ւ ոչ՝ նաեւ ամուսիններն այլ ռակուրսից նայեն իրենց գործողություններին: Ամեն անգամ նոր նախագիծ սկսելուց մեր առաջ խնդիր ենք դնում ու փորձում մեր ռակուրսից ներկայացնել դրա լուծման տարբերակները: Միեւնույն ժամանակ սա այնքան նուրբ թեմա է, որ պետք է շատ զգուշորեն մոտենալ դրան: Թեմայի մասին արդեն ոչ թե ես պետք է խոսեմ, այլ մեր կատարած աշխատանքը»:

Ելենան հիշեց նաեւ այն բարդագույն ու ստրեսային նկարահանումները, որոնք ստիպել են իրեն անհանգստանալ ու դիմել ծայրահեղ քայլի.

«Շատ մեծ աշխատանք է տարվել: Նկարահանուներ են եղել Լոռու մարզում՝ շատ բարդ, ստրեսային նկարահանումներ: Դրանցից մեկն, օրինակ, այն էր, երբ դերասանուհի Էմմա Մկրտչյանը պետք է կամրջից ցատկեր: Որոշել էինք, որ նկարահանումը կլինի դուբլյորով, այսինքն՝ Էմման չի լինի ցատկողը: Մեզ շատերը եկան, օգնեցին, որպեսզի դա շատ ճիշտ ու գրագետ կազմակերպենք: Բնականաբար, ներկա էին համապատասխան մարմիններ, ԱԻՆ-ը մեզ շատ օգնեց: Այդպես նկարահանվեց այդ բարդ տեսարանը: Դրանից հետո դերասանուհի Էմմա Մանուկյանը մոտեցավ ինձ ու ասաց` «Ես շատ կուզեմ փորձել ինքս ցատկել, կարո՞ղ եմ»: Գուցե, ես այդ պահին շատ սխալ որոշում կայացրի ու ասացի՝ «Արի փորձենք»:

Նա ցատկեց կամրջից: Ես այդ ժամանակ Դեբեդի մյուս ափին էի: Երբ դերասանուհին ցատկեց, ներքեւում պաշտպանող փչովի նավակ էր դրված, բայց այդ տեսարանից հետո նա չէր կարողանում ոտքի կանգնել:  Քանի որ ինքս մի քանի տարի առաջ վթարի էի ենթարկվել եւ ունեի պարանոցի նման կոտրվածք, հասկանում էի՝ ինչ հետեւանքներ դա կարող էր ունենալ: Դերասանուհին, գրեթե, նույն նախանշաններն էր նկարագրում…Ես հակառակ ափին էի եւ մինչեւ կամրջով հասնեի այնտեղ, ինձանից մոտավորապես 20 րոպե կպահանջվեր: Ինքս լավ չեմ լողում, ավելի ճիշտ՝ ընդհանրապես չեմ լողում (ծիծաղում է):

Չգիտես ինչու՝ որոշեցի լողալով կտրել-անցնել Դեբեդը, որպեսզի հասնեմ դերասանուհուս: Իհարկե, դա իմ կողմից արագ որոշված քայլ էր… Աշխատակիցների կողմից տրված լարը Դեբեդի մի ծայրից մյուսն էր կապում, այդ լարից բռնված փորձում էի անցնել, իսկ Դեբեդը ճանաչողները լավ կիմանան՝ ինչպիսին է այնտեղ հոսքը լինում…Շատ երկար չպատմեմ, բայց ասեմ, որ ես էլ «Դեբեդի զոհերից» մեկը կարող էի դառնալ, եթե տղաները չհասնեին օգնության: Նշեմ նաեւ, որ նկարահանումները չընդհատեցինք: Դերասանուհուն համապատասխան մեքենայով արագ տեղափոխեցին Կիրովականի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան ցույց տրվեց առաջին օգնություն: Չեմ կարող նկարագրել, թե այդ ընթացքում ինձ հետ ինչ էր կատարվում: Աստված էի կանչում, որ լուրջ չլինի վնասվածքը: Փառք Աստծո՝ լուրջ բան չեղավ, ու նա հաջորդ օրը վերադարձավ նկարահանման»:

Ելենան խոստովանում է՝ Էմմային նման հարցում ընդառաջելը իր կյանքի մեծագույն սխալներից է եղել, քանի որ վստահ է՝ ոչ մի նախագծի հաջողություն չարժե մարդկային առողջությանը եւ կյանքին:

Ի դեպ, ստրեսային իրադարձությունները միայն նկարահանման ընթացքով չեն սահմանափակվել.

«Երբ արդեն մոնտաժային փուլում էինք, նկարահանված մատերիալները վնասվել էին, ու վերջերս՝ մոտ երկու ամիս առաջ, մենք ունեցանք կրկնակի նկարահանումներ: Նորից նկարահանվեցին այն տեսարանները, որոնք վնասվել էին: Բարեբախտաբար, բոլոր դերասաններն այստեղ էին»:

Ինչ վերաբերում է ֆիլմի դերասանական կազմի ընտրությանը՝ այս հարցում, ինչպես ռեժիսորն ինքն է նշում՝ չի առաջնորդնվել «աստղային անուններով», թեպետ հայտնի դերասանների էլ այնտեղ կտեսնեք.

«Կարծում եմ՝ դերասանը պետք է համապատասխան լինի այն կերպարին, որն իրեն վստահում է ռեժիսորը: Շատ կարեւոր է, որ ինքը ազնիվ լինի իր դերի հետ, ինչից էլ կախված է դերի ստացված լինելը: «Աստղային անունների» հետեւից չեմ վազել, այլ ընտրել եմ դերասանների, որոնք համապատասխան են եղել իրենց դերերին: Աշխատել եմ նաեւ այնպիսի դերասանների հետ, որոնց հետ տարիների աշխատանքի փորձ ունեմ, օրինակ՝ Արմինե Պողոսյանը, Գեւորգ Գրիգորյանը, Վրույր Հարությունյանը: Նրանց կողքին կային նոր դերասաններ, որոնց հետ դեռեւս չէի աշխատել՝ շատերը հենց Կիրովականի թատրոնից: Իմիջիայլոց, շատ եմ սիրում մարզի դերասանների հետ աշխատել: Արդեն որերորդ նախագիծն է, որի շրջանակում աշխատում եմ Լոռու մարզի դերասանների հետ: Շատ եմ սիրում այդ մարզը: Շատ կուզեմ, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեինք մարզային թատրոններին: Հավատացեք՝ այնտեղ շատ հետաքրքիր խաղացանկեր ու մեկը մյուսից տաղանդավոր դերասաններ կան»:

Անդրադառնալով լսարանին՝ Ելենան նշեց՝ այն 16+ հեռուստադիտողի համար է նախատեսված:

«Սա ընտանեկան նախագիծ է, բայց կուզեի, որ դիտողներն ավելի շատ տղամարդիկ լինեին: Գուցե, նախագծի ռեժիսորն ու սցենարիստը կանայք են, ու մենք երեւի ավելի շատ կնոջ աչքով ենք ներկայացրել այն, ինչ կատարվել է, բայց կցանկանայի, որ տղամարդիկ դիտեին նախագիծն ու այս ռակուրսից մոտենային հարցին»:

Արդյոք հեռուստասերիալը կվերածվի ֆիլմի, թե ոչ, Ելենան ինքն էլ չգիտի, բայց կարեւորում է մի փաստ. «Մեր առաջ դրված խնդրի կեսը կատարել ենք. հիմա արդեն հանձնում ենք հեռուստադիտողի դատին: Չգիտեմ՝ հիմա ասելիքս որքանով տեղ կհասնի հեռուստադիտողին կամ ընթերցողին, երբեմն ինձ թվում է՝ ես ու իմ շրջապատում շատ կանայք ապրում ենք «վարդագույն ակնոցներով», ու շատ հաճախ չենք տեսնում, թե մեր շուրջն ինչ է կատարվում: Երբ մենք մեր նկարահանող թիմի հետ գնում էինք այն կացարաններն ու լսում պատմությունները, թե ինչ բռնությունների են ենթարկվում երեխաներն իրենց հարազատ կամ խորթ ծնողների կողմից, դրանից հետո գալիս էի տուն ու երկար ժամանակ չէի կարողանում ոչինչ անել, որովհետեւ երեւի մենք հաճախ չենք տեսնում այն, ինչը անհարաժեշտ է տեսնել ու բարձրաձայնել»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել