Նոյեմբերի 8-ին` ժամը 18:00-ին, «Հրազդան» մարզադաշտում կկայանա հայտնի Պառով Ստելար բենդի համերգը: Հայաստանում նման մեծամասշտաբ նախագիծ անցկացվում է առաջին անգամ:
Համերգային երեկոյին կներկայացվեն խմբի նոր եւ հին ստեղծագործություններ, սիրված կատարումներ: Իրադարձությունն անցկացվում է Silk Note Festival-ի շրջանակում:
Պառով Ստելարը եւ Պառով Ստելար բենդը Մարկուս Ֆյուրեդերի նախագծերն են: Վերջինս էլեկտրո-սվինգ երաժշտական ժանրի հիմնադիրն է, Ավստրիայի՝ միջազգայնորեն ճանաչում վայելող ամենահաջողակ արտիստներից մեկը:
Պառով Ստելարը միջազգային էլեկտրոնային երաժշտության ասպարեզում ցնցում առաջացրեց հենց առաջին՝ «Kiss kiss» մինի ալբոմի եւ 2004թ.-ի «Rough Cuts» ալբոմի թողարկումից հետո: Եզակի ձայնը, երաժշտության հանդեպ առանձնահատուկ մոտեցումը եւ երաժշտական ժանրերի ինքնատիպ համադրությունը շուտով նրան դարձրեցին բեմի ծագող աստղ: Պառով Ստելարն աշխատել է Թոնի Բենեթի եւ Լեդի Գագայի, Լանա Դել Ռեյի, Լուկաս Գրեհեմի, Մարվի Գեյի, Բրայան Ֆերիի, Klingande-ի եւ բազում այլ արտիստների հետ:
Պառով Ստելար բենդն աշխարհում հանդես է եկել ավելի քան 1000 կենդանի կատարումներով, նրանք հանդես են եկել այնպիսի փառատոնների շրջանակում, ինչպիսիք են Coachella-ն, Glastonbury-ն, Sziget-ը, Lollapalooza-ն, Pukkelpop-ը եւ այլն:
Խմբի 2019-2020թթ. շրջագայության ընթացքում լույս կտեսնեն նոր երգեր, կներկայացվի բեմի բոլորովին նոր դիզայն, լուսային եւ տեսաշոու, որը կլինի նախկինում եղածներից էլ ավելի լավը: Բացի այդ, առաջին անգամ խմբին կմիանա վոկալիստ Ելենա Կարաֆիզին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը