«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տասը երեւույթ, որոնց մասին պետք է միշտ հիշել

21:12, 6 սեպտեմբերի

Ամբողջ կյանքի ընթացքում սպասում ես մեկին, որը կհանդիպի եւ կընդունի քեզ այնպիսին, ինչպիսին կաս, բայց հետո հասկանում ես, որ դու երբեք էլ միայնակ չես եղել, քանի որ ինքդ քեզ ունես։ Քո կյանքը հենց ՔՈ ձեռքերում է եւ ՈՉ ՄԵԿԸ չի կարող երջանկություն պարգեւել քեզ։ Այս հարցում քեզ կօգնեն հետեւյալ տասը խորհուրդները։

80/20-ի օրենքը

Պարետոյի կամ 80/20-ի օրենքը նշանակում է՝ 20% ջանք եւ 80% արդյունք, իսկ ուժերի մնացած 80%-ը տալիս են 20%-ի արդյունք։ Օրինակ՝ պարտադիր չէ մառանը կամ նկուղը ամեն օր մաքրել, քանի որ դրանք այնքան էլ հաճախ չեն օգտագործվում, իսկ խոհանոցը կամ լոգարանը ամեն օրյա մաքրության կարիք ունեն։ Այսպիսով, ձեր բնակարանում սենյակների 20%-ն են պահանջում ձեր ուշադրության եւ ջանքերի 80%-ը։ Այս դեպքում տունը մաքրելու խնդիրն ավելի արդյունավետ կլուծվի։ Կենտրոնացիր եւ ժամանակը ծախսիր արդյունավետ գործերի վրա։

Պարկինսոնի օրենք

Համաձայն Պարկինսոնի օրենքի՝ աշխատանքը սպառում է դրա կատարմանը հատկացված ամբողջ ժամանակը։ Այսինքն՝ եթե գործատուն հանձնարարում է մեկ ամսում կատարել մի աշխատանք, որը կարելի է ավարտին հասցնել մեկ շաբաթում, ապա աշխատողը անպայման այն կանի մեկ ամսում՝ դժվարացնելով եւ երկարացնելով աշխատանքն կատարելու գործընթացը։ Նա չի կենտրոնանա էական եւ հիմնական խնդրի լուծման վրա եւ ժամանակը արդյունավետ չի օգտագործի։ Իսկ եթե սահմանված ժամկետը լինի մեկ շաբաթ, նա կկենտրոնանա իր գործի վրա եւ արդյունավետ կկատարի այն։ Այսինքն՝ պետք է ավելի արագ գործել։

Տալ, իսկ հետո ակնկալել

Հենց սա է ճիշտ հերթականությունը։ Սկզբում պետք է տալ, իսկ հետո ակնկալել, քանի որ միայն  այսպես դու կստանաս այն, ինչը ցանկանում եւ երազում էիր։ Հիշիր, աշխարհում ամեն րոպե իրականանում է ինչ-որ մեկի երազանքը։ Վաղը միգուցե հենց քոնը կատարվի։ Ոչ մեկը երբեք իր տվածից ավելին չի ստացել։

Սխալներ եւ անհաջողություններ

Դրանք անգնահատելի փորձ կարող են լինել քեզ համար։ Անհաջողությունները կարող են խթան դառնալ քո հաջողության ճանապարհին։ Սխալներից պետք չէ հիասթափվել, դրանք երբեմն կարող են դրական ազդեցություն ունենալ քո կյանքում։

Ծանոթացիր եւ ազատ շփվիր նոր մարդկանց հետ

Ցանկացած հանդիպում մի պատմություն է եւ դրան պետք է լուրջ վերաբերել։ Եթե անծանոթ մարդկանց հետ շփվում ես այնպես, ինչպես քո մտերիմների, ուրեմն ավելի ինքնավստահ, ավելի անկեղծ մարդու տպավորություն ես թողնում եւ դրականորեն ազդում դիմացինի վրա։

Լավատեսությունը կարող է փոխել իրականությունը

Վատատեսությունը թաքնվում է ռեալիզմի դիմակի տակ եւ միայն լավատեսությամբ կարող ես փոխել այն։

Երախտագիտություն՝ պարզ միջոց երջանիկ զգալու համար

Հիանալի միջոց շրջապատի հետ լավ հարաբերություններ հաստատելու, նրանց ուրախություն պարգեւելու եւ ինչու ոչ, երջանկանալու համար. չէ որ երջանկության զգացումը վարակիչ է։

Մի համեմատիր քեզ ուրիշների հետ

Եթե քեզ համեմատում ես ուրիշների հետ, ուրեմն թույլ ես տալիս, որ արտաքին աշխարհը ղեկավարի քեզ։ Արդյունքում տրամադրության անկումն անխուսափելի է։ Ավելի ճիշտ եւ արդյունավետ կլինի, եթե համեմատես հենց ինքդ քեզ հետ, որպեսզի տեսնես, թե որքան ես աճել, զարգացել եւ ինչ նվաճումներ ես գրացել։

Վախի աչքերը շատ մեծ են

Քո վախերի 80-90%-ը երբեք տեղի չի ունենում։ Դրանք միայն ծնվում եւ ապրում են քո գլխում։ Անհանգստությունը ժամանակի եւ էներգիայի անիմաստ կորուստ է  

Ամեն ինչին շատ լուրջ մի վերաբերիր

Այսօրվա խնդիրներից շատերը վաղը նույնիսկ չես հիշելու։ Եթե քո զգացմունքներին եւ մտքերին շատ լուրջ ես վերաբերում, սպառում ես քո էներգիան եւ ուժերը։ Թուլացիր եւ մտածիր միայն դրական երեւույթների մասին։

 

 

Աղբյուրը՝ Fit4brain


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել