Դանիացի հայտնի երգիչ Թոմաս Ն՛Էվերգրինը, որն աշխարհին հատկապես հայտնի է Since You've Been Gone եւ Everytime I See Your Smile երգերով, առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում: Տեւական ժամանակ Ռուսաստանում իր գործունեությունը ծավալող երաժիշտը Yerevan Music Night միջոցառման հատուկ հյուրն է լինելու: Սեպտեմբերի 14-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կայանալիք համերգային ծրագրին Ն՛Էվերգրինը կերգի իր խմբի ուղեկցությամբ: Այս մասին երաժիշտը հայտնել է NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցի ընթացքում՝ բացահայտելով իր երեւանյան առաջիկա այցի վերաբերյալ մյուս բոլոր մանրամասները:
«Հայաստանում լինելու ենք մեր ամբողջական բենդով, եւ մենք պատրաստ ենք այս սպասված հանդիպմանը»,-ասում է երաժիշտը՝ հավելելով, որ միանգամից ու սիրով է ընդունել Երեւանում ելույթ ունենալու հրավերը.
«Ես երբեք չեմ եղել Երեւանում եւ մեծ ոգեւորությամբ եմ սպասում իմ այցին»:
Ի դեպ, հանրահայտ երգիչը վերջերս Յուրմալայում հնարավորություն է ունեցել ծանոթանալու Սիրուշոյի հետ. տպավորված է նաեւ այդ հանդիպումից.
«Սիրուշոյին գիտեի՝ որպես արտիստի, նա հրաշալի երգչուհի է, բայց նախկինում չէինք հանդիպել: Գեղեցիկ անձնավորություն է, որը փայլում է նաեւ հումորի զգացումով»,-ասում է երգիչը, որը Հայաստան բերելու է իր ամենահայտնի հիթերը՝ Since You've Been Gone, Everytime I See Your Smile, I Play For You, Ay, Ay, Ay, Just Another Love Song եւ այլն: Ասում է՝ դեռ չգիտի՝ կոնկրետ քանի երգ կհնչեցնի հայ երկրպագուների համար, բայց վերը նշված հիթերը անպայման ընդգրկված կլինեն երգացանկում:
«Ընդամենը մի քանի օր ենք լինելու Երեւանում, բայց հուսով եմ՝ համերգից հետո կկարողանանք տեսնել ձեր գեղեցիկ քաղաքը»,-զրույցի վերջում հավելեց նա:
Ի դեպ, տարիներ առաջ NEWS.am STYLE-ը կրկին բացառիկ հարցազրույց էր ունեցել երգչի հետ: Այն կարող եք տեսնել՝ սեղմելով այստեղ:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Facebook-ից եւ Instagram-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»