Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ինչպե՞ս ծննդյան 33-ամյակը կրկնակի տոն դարձավ Աստղիկ Սաֆարյանի համար (ֆոտո/վիդեո)

18:04, 4 սեպտեմբերի

Երգրուհի Աստղիկ Սաֆարյանը երեկ՝ սեպտեմբերի 3-ին, նշում էր ծննդյան 33-ամյակը։ Ծննդյան օրը Աստղիկը սկսել է նկարահանումով․ երգչուհին ներկայացրել է իր նոր՝ Suerte երգի տեսահոլովակը, եւ ինչպես ինքն է բնորոշում՝ օրը սկսվել է գործնական, բայց «շատ հաճելի»։

Աստղիկը NEWS.am STYLE-ին տրամադրել է ոչ միայն ծննդյան օրվա, այլեւ տեսահոլովակի նկարահանման բեքսթեյջից լուսանկարներ ու պատմել իր տոնական տրամադրության մասին։

Երգչուհին ասում է․ «Սիրում եմ ծննդյանս օրը, բայց չեմ սիրում այն շատ կարեւորել, նշանավորել»։

Այնուամենայնիվ, Աստղիկի տարեդարձն անցել է անկակալներով, շնորհավորանքներով եւ նվերներով լի․

«Կրկնակի շնորհավորանքներ էի ստանում՝ թե ծննդյանս օրվա, թե տեսահոլովակի պրեմիերայի համար։ Իսկ երեկոն անցկացրել եմ լավագույն ընկերոջս՝ քրոջս հետ, եւ երբ ուշ երեկոյան վերադարձա տուն, դռանս առջեւ հայտնաբերեցի մեծ ծաղկեփունջ՝ երկրպագուներիս կողմից, ինչպես նաեւ ծաղկեփունջ՝ Suerte երգի երաժշտության հեղինակի կողմից՝ որպես շնորհավորանք։ Անգամ օրվա ավարտն էր անակնկալներով լի եւ շատ հաճելի»։

33-ամյա երգչուհին նշում է՝ չկա մի տարիք, որից վախենում է․

«Ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի, ուղղակի պետք է կարողանալ այն գտնել տվյալ տարիքում եւ հնարավորինս փորձել վայելել այն լավն ու գեղեցիկը, որն այդ տարիքը քեզ կարող է տալ»։

Հայկական շոու-բիզնեսի ամենաաշխատասեր երգչուհիներից մեկն արդեն հասել է գործնական շատ հաջողություների, ու դեռ շարունակելու է նոր ակտիվությամբ․

«Շատ-շատ են անելիքներս։ Բավականին մեծ աշխատանքային ծրագրեր եմ կազմել, որոնք այս տարվանից մինչեւ հաջորդ տարվա այս շրջանը պետք է իրականացնեմ։ Հուսամ՝ ամեն բան լավ կընթանա»։

Ինչ վերաբերում է Suerte տեսահոլովակին, այն երգչուհու հեղինակած երգերից առաջին իսպանալեզու աշխատանքն է․

«Երգն ի սկզբանե եղել է երաժշտական կոմպոզիցիա, որը գրել է Վահան Գրիգորյանը՝ իմ մանկության ընկերներից մեկը: Հետո նա այն հանձնել է գործիքավորման՝ Վահան Նահապետյանի մոտ, եւ երբ այն դարձավ երաժշտական ստեղծագործություն, Վահանն ուղարկեց, որպեսզի մասնագիտական կարծիքս ասեմ: Լսեցի եւ դրա հիմա վրա ինձ մոտ ծնվեց բոլորովին այլ մեղեդի՝ վոկալ մեղեդի, եւ հետո ծնվեցին խոսքերը իսպաներենով։

Տեսահոլովակը նկարահանվել է Բարսելոնայում՝ իսպանական թիմով։ Համագործակցել եմ իսպանացի ռեժիսոր Էդու Մեմբրիվե Կամոսի ու օպերատոր Անդրես Մարտինես Վարգասի հետ, որոնց հետ աշխատել էի նաեւ 2013-ին՝ իմ Better Way տեսահոլովակի շրջանակում։

Կերպարներիս ոճաբանությամբ զբաղվել եմ ինքս եւ անգամ զգեստներն ամբողջությամբ իմ դիզայներական աշխատանքն են։

Տեսահոլովակն արդեն հասանելի է, եւ արդեն ստանում եմ բազմաթիվ դրական արձագանքներ եւ հիացմունքի անկեղծ խոսքեր, ինչից կարող եմ ենթադրել, որ շատ սիրվել է թե երգը, թե տեսահոլովակը»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել