Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Տատիկի բաղադրատոմսերը. «կախարդական» դիմակ մազերի համար

19:32, 7 սեպտեմբերի

Որոշել եմ ձեզ հայտնել գեղեցկության իմ անձնական գաղտնիքները, որոնք ժամանակին ինձ համար բացահայտել է տատիկս: Դրանցից մեկը մազերի «կախարդական» դիմակն է:

Մեր մազերն ամեն օր ուժեղ խնամք են պահանջում՝ տուժելով մշտական չորացման, հարդարման, ներկման պատճառով: Այո, կան պրոֆեսիոնալ մեծ թվով դիմակներ, պարկուճներ, բալզամներ, սփրեյներ, որոնք օգնում են թարմացնել մեր մազերը եւ վերադարձնել  փայլն ու ծավալը: Անկասկած, դրանք արդյունավետ են, եւ համապատասխանաբար՝ որակյալ արտադրանքը միշտ բարձր արժեք ունի: Օրինակ՝  Մեռյալ ծովի հանքանյութերով մազերի վերականգնող դիմակները դեղատանն արժեն 20 հազար դրամ: Բոլորի բյուջեն չէ, որ կարող է իրեն նման ծախսեր թույլ տալ, մինչդեռ բոլորն են ցանկանում գեղեցիկ մազեր ունենալ: Ուստի՝ առաջարկում ենք փորձել տատիկի բաղադրատոմսով տնային դիմակները:

Պատրաստելու համար անհրաժեշտ է՝

1 ձվի դեղնուց

1 թեյի գդալ մեղր, ցանկալի է՝ բնական

1 ճաշի գդալ նշի յուղ

1 ճաշի գդալ դդմի յուղ

Բոլոր բաղադրամասերը լավ խառնեք՝ միատարր զանգված ստանալու համար: Այնուհետեւ քսեք մազերի ամբողջ երկարությամբ՝ սկսելով արմատներից: Թեթեւակի մերսեք թեթեւ շարժումներով: Դիմակը քսելուց հետո մազերը ծածկեք գլխարկով, որի վրայից էլ սրբիչով փաթաթեք: Դիմակը պետք է մնա 2-3 ժամ: Նման միջամտություններն ավելի լավ է կատարել երեկոյան կամ քնելուց առաջ: Դիմակը լվանում եք շամպունով:

Հաջորդ առավոտյան գլուխը հիմնավորապես լվանում եք, որպեսզի յուղոտության էֆեկտ չմնա:

Դդմի յուղն արագացնում է մազերի աճը՝ խոչընդոտելով մազաթափությանը: Մազերն ավելի խիտ է դարձնում, փայլ, փափկություն հաղորդում եւ մազերը սնուցում: Իսկ նշի յուղն ամրացնում է թույլ մազափնջերը եւ խթանում մազերի ակտիվ աճը: Յուղերը վաճառում են բոլոր դեղատներում եւ արժեն մոտ 1000 դրամ:

Մազերի համար ահա այսպիսի բյուջետային եւ արդյունավետ դիմակ տատիկի բաղադրատոմսով:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել