Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Փոքրուց շատ են ծաղրել բարձր հասակիս համար». «Միսս Աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանի նոր ֆոտոշարքն ու հարցազրույցը

17:03, 7 սեպտեմբերի

«Միսս Աշխարհ Արմենիա 2019» մրցույթի հաղթող եւ «Միսս Աշխարհ 2019» մրցույթի հայաստանյան «դեսպան» Լիանա Ոսկերչյանը նոր ֆոտոշարք է իրականացրել MG Studio-ի հետ, որտեղ 20-ամյա գեղեցկուհին ներկայացել է տարբեր կերպարներով: Լիանան լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին, իսկ մենք նրան մի քանի հարց ենք ուղղել՝ փորձելով ավելի լավ բացահայտել մեր երկրի ներկայացուցչին:

Լիանան սովորում է  Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում՝ քաղաքագիտության ֆակուլտետում: Մոդելի հասակը 1.78 սմ է, քաշը՝ 57 կգ, չափսերն են՝ 90, 67, 92:

Տիտղոսակիր գեղեցկուհու մասին մյուս մանրամասները՝ հարցազրույցում:

Լիանա, արդեն բավական ժամանակ է անցել, ինչ նվաճել ես «Միսս Աշխարհ Արմենիա»-ի տիտղոսը: Այս ընթացքում քո հանդեպ հանրության, շրջապատի վերաբերմունքի փոփոխություն նկատե՞լ ես:

Այո,  երբ քայլում եմ փողոցում,  նկատում եմ մարդկանց ջերմ հայացքները, շատերը մոտենում ու լուսանկարվում են, կամ պարզապես շնորհավորում եւ հաջողություն մաղթում, նաեւ ստանում եմ շատ նամակներ, որոնք հատ առ հատ կարդում եմ. բոլորը միայն դրականն են գրում: Դա ինձ ուժ է տալիս եւ ոգեշնչում։

Ինքդ քո հանդեպ պահանջկոտությունը մեծացրե՞լ ես:

Իհարկե, ավելի պահանջկոտ եմ դարձել, քանի որ մեծ պատասխանատվություն կա ինձ վրա , այժմ ես պետք է ներկայացնեմ իմ երկիրը գեղեցկության ամենահեղինակավոր մրցույթներից մեկում։ Դա շատ մեծ պատասխանատվություն է՝ ես հանդես եմ գալու մի ամբողջ երկրի անունից, եւ պետք է անեմ ամեն ինչ, որպեսզի պատվով կատարեմ այդ առաքելությունը։

Հաճախ գեղեցկության մրցույթների մասնակիցները տարբեր կարծրատիպերի պատճառով քննադատություների են արժանանում: Քո հասցեին չհնչեցին քննադատություններ, բայց մտավախություն ունեի՞ր, սպասո՞ւմ էիր, որ, միգուցե, քեզ էլ կքննադատեն:

Ես կողմ եմ առողջ քննադատությանը, յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, քանի դեռ դա չի ոտնահարում դիմացինի իրավունքները։

Համաշխարհային ճանաչում ունեցող գեղեցկուհիներից կա՞ մեկը, որը քեզ ոգեշնչում է:

Կան, իհարկե, գեղեցկուհիներ, որոնց գործունեությանը ես հետեւում եմ, սակայն ինձ համար ոգեշնչման առաջնային աղբյուրը մայրս է, իսկ հետո՝ երաժշտությունը։

Փոքր տարիքում դիտե՞լ ես «Միսս Աշխարհ» մրցույթը ու երբեւէ քեզ պատկերացրե՞լ ես այդ բեմում:

Միշտ դիտել եմ թե «Միսս Աշխարհ», թե «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթները եւ կարծում եմ, որ այդ բեմում լինելը յուրաքանչյուր աղջկա մանկության երազանք է։

Ինչպե՞ս ես պատրաստվում մրցույթին:

Մրցույթի համար նկարահանումները եւ փորձերը կսկսենք մի քանի օրից, սակայն ես ժամանակ չեմ կորցնում ․զբաղվում եմ ինքնազարգացմամբ։ Արդեն ավելի ուշադիր դիտում եմ «Միսս Աշխարհի» մրցույթները եւ փորձում հասկանալ, թե ինչ չափանիշներով են ընտրում գեղեցկուհիներին, որպեսզի ճիշտ ուղղությամբ շարժվեմ: Բացի դա, ինչպես ասել էի, «Միսս Աշխարհ» մրցույթի տաղանդի փուլում ես որոշել եմ ներկայանալ հայկական նվագարաններից մեկով՝ քանոնով։ Արդեն, գրեթե, մեկ ամիս է, ինչ  սովորում եմ նվագել այդ գործիքը եւ շնորհիվ իմ շատ սիրելի դասախոս, պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի՝ կարճ ժամանակահատվածում ունենք բավականին լավ արդյունք։

Արդեն սկսե՞լ ես ուսումնասիրել մյուս մասնակիցներին: Մրցակիցներ տեսնո՞ւմ ես:

Այո, ոմանց ինքս եմ գտել Instagram-ում, ոմանք իրենք են ինձ գտել, հետեւում եմ նաեւ նրանց աշխատանքին եւ փորձում դասեր քաղել, իսկ մրցակից համարում եմ բոլոր մասնակից աղջիկներին ։

Իսկ ի՞նչ հարաբերությունների մեջ եք «Միսս Տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյանի հետ: Վաղո՞ւց եք միմյանց ճանաչում, եւ ի՞նչ հարաբերություններ ունեիք մրցույթի ընթացքում:

Ես Դայանային հիշում եմ դեռ դպրոցից։ Մենք նույն ավագ դպրոցում ենք սովորել, չնայած նրան, որ դպրոցական տարիներին շփում չենք ունեցել, սակայն նա ինձ մոտ շատ լավ էր տպավորվել իր տարբերվող ու գեղեցիկ արտաքինի շնորհիվ։ Մրցույթի սկզբից նա եղել է իմ ֆավորիտը, իսկ արդեն մրցույթի շրջանակում, ծանոթանալով եւ շփվելով միմյանց հետ, շատ մտերմացանք և դարձանք մտերիմ ընկերուհիներ, ինչպես եւ մասնակից մյուս աղջիկների հետ։

Որո՞նք են քո առօրյա նախասիրությունները:

Սիրում եմ առավոտյան վաղ արթնանալ, նախաճաշել ու զբաղվել առօրյա գործերով։ Ազատ ժամանակ սիրում եմ կիթառ նվագել․ դա ինձ օգնում է հանգստանալ եւ կտրվել առօրյա հոգսերից, դե իսկ երեկոները սիրում եմ անցկացնել ընկերներիս հետ երեւանյան գեղեցիկ սրճարաններում՝  զրուցելով տարբեր թեմաների շուրջ, կամ, պարզապես, զբոսնելով։

Ինչպե՞ս ես պահպանում կառուցվածքդ: Ունե՞ս հատուկ սննդակարգ, թե՞ ամեն ինչ բնությունից է կախված:

Կառուցվածքիս հետեւելու համար հաճախում եմ մարզասրահ, իսկ  հատուկ սննդակարգ  չունեմ, սակայն փորձում եմ առողջ սնվել։

Բարդույթներ ունե՞ս, կամ երբեւէ ունեցե՞լ ես: Ինչպե՞ս ես դրանք հաղթահարել:

Ունեցել եմ բարդույթներ, որոնք տարիքի հետ հարթվել են, օրինակ փոքրուց շատ են ծաղրել բարձր հասակիս համար, եւ ես շատ էի կոմպլեքսավորվում դրանից, սակայն այժմ հասկանում եմ, որ դա միայն առավելություն է։

Ի՞նչ խորհուրդ կտաս մյուս աղջիկներին, որոնք տատանվում են` մասնակցե՞լ գեղեցկության մրցույթների, թե՞ ոչ:

Իհարկե, ամեն ինչ կախված է նպատակներից, թե ինչի են ձգտում եւ ինչի համար են ցանկանում մասնակցել։ Պետք է լավ գիտակցել, թե ինչ մեծ պատասխանատվություն, եւ թե ինչ դժվար ուղի է սպասվում։ Սակայն ես շատ եմ ցանկանում, որ մեր աղջիկները լինեն ավելի համարձակ եւ մասնակցեն ազգային գեղեցկության մրցույթին, երբեք չհանձնվեն եւ չհուսահատվեն։

Ինքդ ի՞նչ դժվարություններ ես ստիպված եղել հաղթահարել մրցույթին մասնակցելու համար եւ դրա ընթացքում:

Երբ առաջին անգամ մասնակցեցի մրցույթին, դա 2017-թվականին էր, փոքր էի եւ անփորձ, ինչի արդյունքում մեծ հաջողություն չունեցա, սակայն դա ինձ չկոտրեց. 2 տարվա ընթացքում ես աշխատեցի ինձ վրա, համապատասխան գիտելիքներ ձեռք բերեցի, եւ արդյունքը տեսնում եք։ Կարծում եմ՝ սա շատ լավ օրինակ է, որ երբեք պետք չէ հանձնվել։

Որո՞նք են այսօր երազանքներդ:

Այս պահին գերագույն նպատակս իմ երկիրը պատվով ներկայացնելն է։ Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա։

Քեզ ինքնավստահ մարդ համրո՞ւմ ես, ու արդյոք դա օգնում է քեզ կյանքում:

Վստահաբար կարող եմ նշել՝ այո։ Ավելի վաղ տարիքում, սակայն, ունեի դրա պակասը, ինչը պատճառ էր տարբեր կոմպլեքսների, սակայն այժմ, լինելով այնտեղ, որտեղ կամ եւ գնահատելով այն, ինչ ունեմ, կարող եմ ասել, որ այո, ինքնավստահ եմ, եւ դա հաջողության հասնելու գրավականներից մեկն է։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել